ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԻ` «ԳԵՅԵՐԻՆ» ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐՁԱԿՈՒՄ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔԻ ՎՐԱ»
Արխիվ 12-16ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԻ` «ԳԵՅԵՐԻՆ» ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐՁԱԿՈՒՄ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔԻ ՎՐԱ»
Երևանում Գերմանիայի դեսպանությունը հունիսի 9-ին մարդասիրական «Նոր սերունդ» հասարակական կազմակերպության հետ կնքեց պայմանագիր ֆինանսական աջակցության վերաբերյալ: Աջակցությունը սահմանվել է «Հայաստանում լեսբուհիների, միասեռականների, բիսեքսուալների և տրանսսեքսուալների (ԼՄԲՏ) իրավունքների պաշտպանության ոլորտում իրավապաշտպանների ու սկսնակ առաջնորդների գիտելիքների ամրապնդում և խթանում» ծրագրի համար: 30.000 եվրո արժողությամբ աջակցային այս ծրագիրը նպատակ է հետապնդում ամրապնդել Հայաստանում լեսբուհիների և միասեռականների իրավունքները՝ պայքարելով բնակչության շրջանում վերջիններիս նկատմամբ դրսևորվող խտրականության և արհամարհանքի դեմ:
Խայտառակ այս որոշումն անընդունելի են համարում Հայաստանի դեմոկրակատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն ու «համահայկական ծնողական կոմիտե» ՀԿ-ի ղեկավար Արման Բոշյանը:
Ինչո՞ւ Գերմանիայի դեսպանատունը չի աջակցում ավանդական ընտանիքներին` հռետորական հարց է հնչեցնում Արամ Սարգսյանը: «Մենք հազիվ ազատեցինք ու մաքրեցինք Կոմայգին սեռական փոքրամասնություններից: Ի վերջո,ոչ ոք այդ փոքրամասնություններին չի խանգարում իրենց գործը կատարել, բայց նրանք անընդհատ ավելին են ուզում»,- ասաց կուսակցության ղեկավարը:
Գերմանիայի դեսպանի որոշումը, ըստ դեմկուսի ղեկավարի» լայնածավալ հարձակում է հայկական ընտանիքի, ադաթների ու արժեահամակարգի վրա: Արամ Սարգսյանը կոչ է անում դեսպանին այդ 30.000 եվրոն տրամարդել Գերմանիայի սեռական փոքրամասնություններին` «էնտեղի գեյերին»:
Բացի դեսպանի այս որոշումից` բանախոսին մտահոգում է նաեւ առաջիկայում խորհրդարան բերվելիք երկու`յուվենալ արդարադատության եւ խտրականության դեմ օրինագծերի մասին: «Սա հստակ ծրագիր է. ցանկանում են հայաթափել Հայաստանը»,- վստահ է քաղաքական գործիչը:
Ասուլիսի մյուս բանախոս, համահայկական ծնողական կոմիտեի հիմնադիր անդամ Արման Բոշյանը ասաց, որ Գերմանիայի դեսպանատունն իրավունք ունի նման գործունեություն ծավալել Հայաստանում եւ միասեռականների համար գումաներ տրամադրել. «Հայաստանում ոչ միայն թույլատրվում է, այլ որևէ օրենք չկա, որ արգելի դեսպանատանը գումար տրամադրել միասեռականների համար, ավելին` նույն բանը կարող է անել Ադրբեջանը կամ Թուրքիան: Այսինքն` որևէ օրենք չկա, որը վերահսկի դրսից եկող գումարները, որոնք իրականում մեր ազգային անվտանգության դեմ են»:
Ըստ Բոշյանի`եթե Հայաստանն ընդունի օրենք, որը կվերահսկի դրսից եկող գումարները, մեր պետությունը խնդիրներ կունենա Արեւմուտքի հետ, որը Հայաստանին այլեւս ֆինանսապես չի աջակցի:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
