Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը

ԼԻՍԿԱՅԻ ՈՐԴՈՒՑ ՏՈՒԺԱԾԸ ԿՎԻՐԱՀԱՏՎԻ ԵՐԿՐՈՐԴ ԱՆԳԱՄ

Արխիվ 12-16

ԼԻՍԿԱՅԻ ՈՐԴՈՒՑ ՏՈՒԺԱԾԸ ԿՎԻՐԱՀԱՏՎԻ ԵՐԿՐՈՐԴ

ԱՆԳԱՄ


Մայիսի 2-ին Գորիսի Սդղլի գյոլ կոչվող տարածքում ծեծի ենթարկված Մուշեղ Զաքարյանը Մոկվայում պատրաստվում է երկրորդ վիրահատությանը: «Առաջին վիրահատությունը արել էին աչքը փրկելու համար, երկրորդ վիրահատությունը անհրաժեշտ է աչքի ձեւը ուղղելու համար, որովհետեւ աչքի տեղաշարժ է եղել: Այսինքն դեռ տեսողությունը վերկանգնելու մասին բժիշկները չեն խոսում»,- այս մասին անդրադառնալով ծեծի հետեւանքով, որում, այս պահին վկայի կարգավիճակով ներգրավված է նաեւ Սյունիքի մարզպետի որդին, տեսողությունը կորցնելու վտանգի առաջ կանգնած Մ. Զաքարյանի առողջական վիճակին, ասաց նրա ընկերը Տիգրան Կարապետյանը:

Թե ինչպես է գնահատում նախաքննական մարմնի աշխատանքները, հաշվի առնելով, որ գործով կան երկու կալանավորվածներ, Զաքարյանների ընկերը պատասխանեց.

- Քննչական կոմիտեն ակտիվ քննություն է իրականացնում, որպեսզի մենք մեր գնահատականներով չխանգարենք քննության ընթացքին, այս պահին զերծ ենք մնում որեւէ բան ասելուց: Թող որոշ ժամանակ անցնի, մենք կխոսենք, ամեն դեպքում Զաքարյանները համոզված են արդարությունը կհաղթի, մեղավորներն էլ կպատժվեն խստագույնս:

 

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ