ԱՄՆ-ն ակնկալում է հոկտեմբերին կազմակերպել Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպում. The Atlantic ՔՊ կուսակցության վարչության նիստում որոշվել է՝ ՏԻՄ ընտրություններում Աբովյանի ցուցակը ով կգլխավորի Reuters. Ռուսաստանը և ԱՄՆ–ն քննարկել են հնարավոր համատեղ էներգետիկ նախագծերը Ռաֆայել Երանոսյանը նորություն ունի. նա «հարսանեկան» տեսանյութ է հրապարակել Ռուսաստանը սկսել է օգտագործել «Գերան-5» հրթիռային անօդաչուի նոր տեսակ Կիևը փաստացի վերածվել է մերձռազմաճակատային քաղաքի. The Guardian ՇՏԱՊ. Հայտնի իրավապաշպանը Իրանի դեսպանատան մոտ փակագծեր է բացում Կործանվել է ռուսական Տու-95 ռազմավարական ռմբակոծիչը «20 միլիոն դրամը ոչ թե անձնական հոնորար է, այլ նախագծի բյուջե»․ Թաթա Սիմոնյանի թիմի պարզաբանումը Տիգրան Ավինյանի՝ նախապես հայտարարված մամուլի ասուլիսը չի կայանա

ՈՒ ՆՈՐԻՑ՝ ՊԱՏԵՐԱ՞ԶՄ, ԹԵ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ

Արխիվ 12-16

ՈՒ ՆՈՐԻՑ՝ ՊԱՏԵՐԱ՞ԶՄ, ԹԵ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ

Այն բանից հետո, երբ Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլուն ամերիկացիները նշանակեցին Օդեսայի նահանգապետ, մեր հրապարակումներից մեկում առիթ ունեցանք ներկայացնել կարծիք, որ դա, ըստ էության, Ռուսաստանին չճանաչված Մերձդնեստրի հանրապետությունում պատերազմի մեջ ներքաշելու ռեալ ռիսկեր է պարունակում: Եվ ահա վերջին օրերի մի շարք իրադարձություններ վկայում են, որ այդ վտանգն ուղղակի աչքի առաջ աճում է եւ կարող է, ուր որ է, իրականություն դառնալ:

 

ՊՈՐՈՇԵՆԿՈՆ ՆՈՐԻՑ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՐԱՀԵՏՈՒՄ Է
Այսպես. ուկրաինական Օդեսայից հազիվ 100 կմ հեռավորության վրա գտնվող, միայն Ուկրաինային եւ Մոլդովային ¥որից էլ 1990-ականների սկզբներին դե ֆակտո անջատվեց¤ հարեւաններ ունեցող Մերձդնեստրի հանրապետությունը վերջին շաբաթներին հայտնվել է բլոկադայի մեջ: Ոչ միայն Մոլդովան ¥որը Մերձդնեստրի համար ունի նույն «կարգավիճակը», ինչ Ադրբեջանը՝ Ղարաբաղի համար¤, այլեւ Ուկրաինան արգելու են ամեն մի շարժ դեպի չճանաչված այդ հանրապետություն: Այդ թվում՝ նման արգելքի տակ է նաեւ այնտեղ դեռ 1990-ականների սկզբներից Մերձդնեստրում ՄԱԿ-ի մանդատով խաղաղասիրական առաքելություն իրականացնող ռուսական զորախումբը, էլ չենք խոսում հիմնականում ռուսական անձնագրեր ունեցող Մերձդնեստրի բնակչության մասին: Այն, որ դա, ըստ էության, արդեն պաշտոնական բլոկադայի է նմանվում, հիմնավորում է նաեւ այն փաստը, որ օրերս Ուկրաինան մինչեւ իսկ սպառնաց ոչնչացնել այն բոլոր ինքնաթիռները, որոնք կփորձեն իր օդային տարածքներով շարժվել դեպի Մերձդնեստր: Ու որպես ասվածի հաստատում, նախօրեին ուկրաինական լրատվամիջոցները տեղեկացրին, որ Կիեւը Մերձդնեստրի հարեւանությամբ տեղակայում է C-300 հակահրթիռային համակարգեր: Չնայած՝ նախագահ Պորոշենկոն չի էլ թաքցնում իր ծրագրերը. «Մենք չունենք ռուս զինվորականներին Մերձդնեստր մուտք գործել թույլ տալու որեւէ պարտավորություն եւ թույլ չենք տա»:

 

սկ ահա Մերձդնեստրի ճակատագիրը Պորոշենկոն տեսնում է այսպես. «Ուկրաինան ամեն ինչ կանի, որ վերականգնի Մոլդովայի տարածքային ամբողջականությունը... Գիտե՞ք, որն է Դոնեցկի ու Մերձդնեստրի տարբերությունը. վերջինս Ռուսաստանի հետ սահման չունի»: Ու դժվար չէ կռահել, որ հենց այդ վերջին փաստն էլ Մերձդնեստրը դարձնում է ռուսներին պատերազմի մեջ քաշելու շատ հարմար գործոն. բլոկադայի արդյունքում այդ չճանաչված հանրապետության մոտ երկու հարյուր հազար ՌԴ քաղաքացի բնակիչներին ու ռուսական խաղաղարար ուժերին սովից փրկելու համար Մոսկվան պարզապես ստիպված է լինելու ճանապարհ հարթել Ուկրաինայով, ինչը, իհարկե, Արեւմուտքը չի հապաղի որակել, որպես ռուսների կողմից սանձազերծված պատերազմ: Առավել եւս, որ այս օրերին նորից ծայրահեղորեն շիկացել է իրավիճակը Դոնբասում: Եվ, վերջապես, այս նույն պահին Վաշինգտոնն էլ իր հերթին է մինչեւ «վերջին խազը» սրել իր հակառուսական քաղաքականությունը, սկսած Եվրոպայում միջուկային հրթիռներ տեղակայելու սպառնալիքներից, վերջացրած Օբամայի այն աննախադեպ սպառնալիքը, թե կոչնչացնի ռուսական տնտեսությունը:
Մինչդեռ մեկ ամիս առաջ ԱՄՆ պետքարտուղարը Ռուսաստանում էր, եւ միանգամայն այլ արտահայտություններով էր խոսում ռուս-ամերիկյան հարաբերությունների ապագայի մասին: Թե ինչու դրանից հետո Վաշինգտոնը մինչեւ իսկ ռեալ պատերազմական իրավիճակ ստեղծեց, կարելի է ենթադրել: Քերիին չհաջողվեց տապալել Չինաստանի, ասենք՝ նաեւ Իրանի հետ Ռուսաստանի ռազմաքաղաքական ու տնտեսական հարաբերությունների թռիչքային զարգացումը, հենց այս պահին էլ մեկը մյուսի ետեւից շրջանառության մեջ են մտնում ԱՄՆ-ի համար այնքան վտանգավոր ծրագրեր, այդ թվում՝ Չինաստանը գլոբալ պայքար է սկսել ամերիկյան դոլարի դեմ, եւ դա էլ քիչ համարելով, սկսել է իր տարածքային վերահսկողության տակ առնել Խաղաղ օվկիանոսի ամենաբանուկ առեւտրային ուղիները: Ռուսներն էլ, որ ի զորու են ռազմական երաշխիքներ տալ չինական այդ տնտեսական գրոհներին, իրենց հերթին են սպառնում գլխիվայր շուռ տալ համաշխարհային էներգետիկ համակարգն ու նավթադոլարի գաղափարը՝ սկսելով միջազգային շուկաներում էներգակիրներ վաճառել ոչ թե դոլարով, այլ՝ ռուբլով, ու սպառնում են ողջ նավթային արտահանումը տեղափոխել նույն դաշտ: Ընդ որում, ոչ միայն իրենց էներգակիրները, այլ նաեւ իրանական նավթը, որ նույն այս օրերին սկսում են ստանալ` Վաշինգտոնին էլի այդքան նյարդայնացրած ռուս-իրանական «Նավթ՝ ապրանքի դիմաց» ծրագրով: Եվ այդպես շարունակ. հազար ու մի պատճառ կա Մոսկվային «իր տեղը ցույց տալու» համար, եւ հենց այս պահին, քանի որ, մի կողմից արդեն աշնանը Չինաստանն ակնարկել է` դոլարին մի շարք ծանր հարվածներ հասցնելու մասին, ռուսներն էլ մայիսի 9-ին միանգամից այն քանակությամբ նորագույն ռազմական տեխնիկա ի ցույց դրեցին, որ դրանց ընդամենը ամիսներ պահանջող սերիական արտադրության կազմակերպումը հաստատ լավ հեռանկարներ չեն խոստանում:

ԳՆԴԱԿԸ ՄՆՈՒՄ Է ԱՄԵՐԻԿՅԱՆ ԿԻՍԱԴԱՇՏՈՒՄ
Այսպիսով՝ Վաշինգտոնին այլ բան չի մնում, քան ռուսների ուղղությամբ մինչեւ վերջ ճնշումները սրելը: Կնահանջի՞ Մոսկվան. դա արդեն Չինաստանին եւս ծայրահեղ ճնշումային դաշտ տանելու հնարավորություն է բացում:
Իհարկե՝ ռուսներին պատերազմի մեջ ներքաշելու համար կարելի էր ավելի վաղ անցնել հարյուր տոկոսանոց արդյունք խոստացող Մերձդնեստրի բլոկադայի տարբերակը: Բայց սա նաեւ Վաշինգտոնի համար է լուրջ վտանգներ պարունակում: նախ՝  Մերձդնեստրը չափից դուրս մոտ է Եվրոպային, եւ ռուսներին եթե այլ ելք չեն թողնում, քան ռազմական ճանապարհով Ուկրաինայով Մերձդնեստր հասնելը, ապա մեծ է այն վտանգը, որ ռուսական տանկերն այդքանից հետո մի փոքր էլ առաջ կանցնեն՝ մինչեւ Մոլդովայի արեւմտյան, կամ որ ավելի լավ է հնչում՝ Եվրամիության սահմանը: Իսկ դա ոչ միայն եվրոպական լիդերների համար է ամենամղձավանջային սցենար, այլ նաեւ Վաշինգտոնի համար որեւէ երաշխիք չկա, թե այդ իրավիճակում ինչ քաղաքական շրջադարձեր կարող են տեղի ունենալ Եվրոպայում: Առավել եւս, որ այդ իրավիճակը նաեւ Հռոմի պապի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի «փակ» հանդիպման օրակարգում էր: Ընդ որում՝ Վաշինգտոնը համառ ջանքեր գործադրեց նախ՝ հանդիպումը ձախողելու, ապա՝ Պապին «ճիշտ» քաղաքական հունի մեջ դնելու ուղղությամբ, հուշում է, որ Նահանգներում այդ հանդիպման հետ կապված որոշակի մտահոգություններ ունեին: Պապը, վերջին հաշվով, ի տարբերություն տարաբնույթ կառավարելի մերկելների եւ օլանդների, եվրոպական դասական, այսինքն՝ իրական հարցեր լուծող քաղաքական էլիտայի անվիճելի լիդերն է: Մինչդեռ այն մռայլ հեռանկարները, որ կարող են այս իրավիճակում առաջանալ, հենց նախ պարունակում են այդ՝ եվրոպական դասական էլիտային խաղից դուրս թողնելու ռեալ հեռանկար: Երկրորդը. Վատիկանի համար առանց այդ էլ ծանր հարված էր ժամանակակից եվրաբարքերը, մինչդեռ ներկայումս դրան էլ գումարվել է Մերձավոր Արեւելքում քրիստոնեության հալածանքների թեման, ինչը, հասկանալի է, միայն ու միայն նպաստում է Վաշինգտոնի հետ պապական իշխանության հարաբերությունների վատթարացմանը: Մյուս կողմից՝ Ռուսաստանն առաջ է մղում քրիստոնեական արժեքների ամրապնդման գաղափարախոսությունը, որը, ի տարբերություն խորհրդային ժամանակների, բոլորովին նոր երանգ է տվել Վատիկանի հետ կապերին: Այսինքն՝ Հռոմի պապը, ճիշտ է, Ուկրաինայում եւ Մոլդովայում համապատասխան կշիռ եւ ամերիկյան ծրագրերը ձախողելու քիչ հնարավորություններ ունի: Բայց եթե հանկարծ ռուսական զորքը դուրս գա Եվրոպայի սահմանները, այս պարագայում արդեն Պապի դիրքորոշումն առանցքային է դառնում հետագա գլոբալ հարաբերությունների կառուցման հարցում:
Մի խոսքով՝ Մերձդնեստրն այն վտանգավոր կոճակն է, որը սեղմելն ի զորու է խառնել բոլորի քաղաքական հաշվարկները: Նկատելի է նաեւ, որ Վաշինգտոնը պարզապես ստիպված է դիմել նաեւ իր համար չափազանց մեծ ռիսկ պարունակող այդ ծայրահեղ քայլին, թեեւ փորձելով գործել այնպիսի մեխանիզմով, որ հետագա բոլոր սուր զարգացումների պատասխանատվությունը մնա Մոսկվայի վրա: Միայն թե դա կարող է չաշխատել. հիմնականում հակված է մտածել ռուսական վերլուծական հանրությունը, այս իրավիճակում Մոսկվան պարզապես նախ կսկսի մասշտաբային օդային մատակարարումներ իրականացնել դեպի Մերձդնեստր՝ ուշադրություն չդարձնելով ինքնաթիռները ոչնչացնելու Կիեւի սպառնալիքների վրա: Դա գնդակը թողնում է վաշինգտոնյան կիսադաշտում: Այսինքն՝ Կիեւն է կա՛մ իր խոստման համաձայն ոչնչացնում թեկուզեւ մեկ ինքնաթիռ՝ իրավիճակը տեղափոխելով պատերազմական հարթություն: Կա՛մ նախընտրում է չտեսնելու տալ այդ թռիչքները: Բայց դա էլ արդեն Օբամային է նորից դնում ծիծաղելի վիճակի մեջ: Մի խոսքով՝ պատերա՞զմ, թե խաղաղություն. Վաշինգտոնն է որոշելու: Բայց՝ արդեն պետք է շատ արագ որոշի:


ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

ԱՄՆ-ն ակնկալում է հոկտեմբերին կազմակերպել Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպում. The AtlanticՔՊ կուսակցության վարչության նիստում որոշվել է՝ ՏԻՄ ընտրություններում Աբովյանի ցուցակը ով կգլխավորիReuters. Ռուսաստանը և ԱՄՆ–ն քննարկել են հնարավոր համատեղ էներգետիկ նախագծերըՌաֆայել Երանոսյանը նորություն ունի. նա «հարսանեկան» տեսանյութ է հրապարակել Ռուսաստանը սկսել է օգտագործել «Գերան-5» հրթիռային անօդաչուի նոր տեսակԿիևը փաստացի վերածվել է մերձռազմաճակատային քաղաքի. The GuardianՇՏԱՊ. Հայտնի իրավապաշպանը Իրանի դեսպանատան մոտ փակագծեր է բացումԿործանվել է ռուսական Տու-95 ռազմավարական ռմբակոծիչըԱվագանու ՔՊ-ական անդամը 300 հազար դրամանոց մեքենան 2 մլն-ով վարձակալության է տվել ՊՈԱԿ-ին․ «Հետք»Յունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր»Վերամբարձ կռունկի ընկնելու հետևանքով զոհ դարձած 2-րդ անձին ևս տեղափոխեցին «Շտապօգնության» մեքենայովՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր«20 միլիոն դրամը ոչ թե անձնական հոնորար է, այլ նախագծի բյուջե»․ Թաթա Սիմոնյանի թիմի պարզաբանումը Տիգրան Ավինյանի՝ նախապես հայտարարված մամուլի ասուլիսը չի կայանաՀոկտեմբերի 5-ից դեսպանությունների միջոցով անձնագրային ծառայությունը ժամանակավորապես դադարեցվում էՀայաստանը առաջիկա ամիսներին կորոշի՝ ում հետ կառուցել նոր ատոմակայանը. ԼիխաչովԾեծկռտուք է եղել Թուրքիայի ընդդիմադիր նոր կուսակցությունումԻշխանության նկատմամբ վստահությունը 11-12 տոկոս է. Գեւորգ ՊողոսյանՎահրամ Սահակյանը ձերբակալվել է ֆեյսբուքում ատելություն հրահրող հրապարակման համար․ ՔԿՎրաստանը սկսել է Ռուսաստանից ավելի շատ խոզ ներկրել

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված