ԱՄՆ-ն ակնկալում է հոկտեմբերին կազմակերպել Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպում. The Atlantic ՔՊ կուսակցության վարչության նիստում որոշվել է՝ ՏԻՄ ընտրություններում Աբովյանի ցուցակը ով կգլխավորի Reuters. Ռուսաստանը և ԱՄՆ–ն քննարկել են հնարավոր համատեղ էներգետիկ նախագծերը Ռաֆայել Երանոսյանը նորություն ունի. նա «հարսանեկան» տեսանյութ է հրապարակել Ռուսաստանը սկսել է օգտագործել «Գերան-5» հրթիռային անօդաչուի նոր տեսակ Կիևը փաստացի վերածվել է մերձռազմաճակատային քաղաքի. The Guardian ՇՏԱՊ. Հայտնի իրավապաշպանը Իրանի դեսպանատան մոտ փակագծեր է բացում Կործանվել է ռուսական Տու-95 ռազմավարական ռմբակոծիչը «20 միլիոն դրամը ոչ թե անձնական հոնորար է, այլ նախագծի բյուջե»․ Թաթա Սիմոնյանի թիմի պարզաբանումը Տիգրան Ավինյանի՝ նախապես հայտարարված մամուլի ասուլիսը չի կայանա

ՓԱՍՏՈՐԵՆ ԲԻԲԻՆԻ ՏՈՒՆՆ ՈՒ ՏԵՂԸ, ՃՈԽ ԱՊՐԵԼԱԿԵՐՊԸ ԿԱՊ ՉՈՒՆԻ ՍԱԿԱԳՆԻ ԹԱՆԿԱՑՄԱՆ ՀԵՏ

Արխիվ 12-16

ՓԱՍՏՈՐԵՆ ԲԻԲԻՆԻ ՏՈՒՆՆ ՈՒ ՏԵՂԸ, ՃՈԽ

ԱՊՐԵԼԱԿԵՐՊԸ ԿԱՊ ՉՈՒՆԻ ՍԱԿԱԳՆԻ ԹԱՆԿԱՑՄԱՆ ՀԵՏ


«Իրավունք»-ը ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինից փորձել էր պարզել, թե որքանո՞վ է ողջամիտ, երբ ՀԷՑ-ի աշխատակազմը 60 հազար դոլարին համարժեք աշխատավարձ է ստանում, ապրում է 1 միլիոն 110 հազար դրամով վարձակալած տներում, ընկերությունը վարձակալում է թանկարժեք ավտոմեքենաներ, որի դիմաց փաստորեն վճարում է հասարակ սպառողը:

ՀԷՑ-ից «Իրավունք»-ին պատասխանեցին, որ. «Սրանք այն հարցերն են, որոնք սակագնում կամ ընդհանրապես չեն ներառվում կամ կազմում են մեկ տոկոսից պակաս: Տարածքների վարձակալության մասով. Տարածքների 98% վարձակալության ծախսերը կապված են իրացման տեղամասերի կամ այլ տեխնոլոգիական կարիքների համար տարածքների վարձակալության հետ: Սեփականաշնորհումից հետո Ընկերությունը չուներ անհրաժեշտ քանակությամբ անշարժ գույք, դրանց ձեռքբերման համար կպահանջվեր լրացուցիչ 7.6 մլրդ դրամ, և դա կհանգեցներ սակագնում 0.4 դր/ կՎտ.ժ լրացուցիչ բեռի: Էլեկտրական ցանցերի աշխատանքի համար անհրաժեշտ մեքենա/մեխանիզմների վարձակալության մասով. Ընկերությունում առկա է 601 միավոր մեքենա/մեխանիզմներ, որոնցից 544՝ Ընկերության սեփականությունն են, իսկ 57-ը՝ վարձակալվում են: Միաժամանակ վերլուծությունը ցույց է տալիս, որ Ընկերությունում առկա է մոտավորապես 50% մեքենա/մեխանիզմների դեֆիցիտ: Այլ կերպ ասած նմանատիպ օտարերկրյա ընկերություններում ավտոմեքենաների և տեխնիկայի քանակը երկու անգամ ավելի է: Ինչ վերաբերում է ղեկավար անձնակազմի մեքենաներին, դրանք այսօր սակագնում ներառված չեն և չեն ներառվելու նաև մյուս տարվա սակագնում, սակայն եթե անգամ ներառվեին, ապա ազդեցությունը սակագնի վրա չէր գերազանցի 0.1%»:

Պատասխանից պարզ է դառնում, որ այն ընդամենը փուչիկ է, այլապես հստակ հարցին կամ-կամ-ով չէին պատասխանի՝ (սակագնում կամ ընդհանրապես չեն ներառվում կամ կազմում են մեկ տոկոսից պակաս): Միամտություն կլինի հավատալ ՀԷՑ-ի այն վարկածին, որ աշխատավարձի և վարձակալության ծախսերն ընդհանրապես չեն ներառվում սակագնում: Ընդհակառակը դա հենց այն լավ «տաշած գործիքն» է, որով ՀԷՑ-ը սկզբում «պարտքեր» է կուտակում, հետո դրան կլորիկ գումարի տեսք տալով դառնում է դրա տերը: Իսկ այն մեջբերումը, թե նմանատիպ օտարերկրյա ընկերություններում ավտոմեքենաների և տեխնիկայի քանակը երկու անգամ ավելի շատ է, հարց է առաջացնում, թե մատնանշված այդ օտարերկրյա ընկերությունների կողմից սպասարկվող տարածքների ընդհանուր մակերեսը քանի՞ քառակուսի մետր է, արդյո՞ք օտարերկրյա ընկերություններն էլ են ՀԷՑ-ի նման փնթի սպասարկում իրականացնում ինչպես Հայաստանում է և արդյո՞ք այնտեղ էլ են պատսպարվում կորուստներ ասվածի տակ և հսկայական գումարների տեր դառնում:

Օտարերկրյա նմանատիպ ընկերությունների հետ համեմատվելով էլ «Իրավունքը» ՀԷՑ-ի ղեկավարությունից փորձեց պարզել, թե ինչո՞ւ է Հայաստանում հոսանքի սակագինը տարեց-տարի աճում, երբ վերջին մեկ տարում ողջ աշխարհում հասկանալի պատճառներով էլեկտրաէներգիայի սկագինն էժանանում է: Հարցին ի պատասխան ՀԷՑ-ից ասացին, որ՝ այս հարցի պատասխանն իրենց իրավասությունների սահմաններից դուրս է: Փաստորեն, ստացվում է, որ եթե սակագին վերանայելու հարցը ՀԷՑ-ի իրավասություններից սահմաններից դուրս հարց է, ունեմն ՀԷՑ-ը ոչ թե հարց բարձրացնող է կամ հարց լուծող, այլ՝ ընդամենը դրսի պատվերը կատարող, ում վրա չգիտես ում կողմից տարեկան կոնկրետ թիվ են դնում և ապա պահանջում, որ ՀԷՑ-ն ամեն գնով այդ թիվը «ստանա» և պապաներին մուծի: Իսկ թե ո՞վ, ինչպե՞ս կամ ո՞ւմ գրպանից կմուծվի նույն թիվ գրողներին առանձնապես չի էլ հետաքրքրում: Այս բազարում հետաքրքիր է Նազարյանի հանձնաժողովի դիրքավորումը, որը փաստորեն զբաղված է այն «կարգավորելով» և դրա դիմաց իր «ծառայության» տոկոսներ ստանալով: Եվ ստացվում է, որ այս հանձնաժողովը ոչ թե Հանրային ծառայությունները կարգավորող է, այլ՝ արջի ծառայություն մատուցող հանձնաժողով:

ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

ԱՄՆ-ն ակնկալում է հոկտեմբերին կազմակերպել Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպում. The AtlanticՔՊ կուսակցության վարչության նիստում որոշվել է՝ ՏԻՄ ընտրություններում Աբովյանի ցուցակը ով կգլխավորիReuters. Ռուսաստանը և ԱՄՆ–ն քննարկել են հնարավոր համատեղ էներգետիկ նախագծերըՌաֆայել Երանոսյանը նորություն ունի. նա «հարսանեկան» տեսանյութ է հրապարակել Ռուսաստանը սկսել է օգտագործել «Գերան-5» հրթիռային անօդաչուի նոր տեսակԿիևը փաստացի վերածվել է մերձռազմաճակատային քաղաքի. The GuardianՇՏԱՊ. Հայտնի իրավապաշպանը Իրանի դեսպանատան մոտ փակագծեր է բացումԿործանվել է ռուսական Տու-95 ռազմավարական ռմբակոծիչըԱվագանու ՔՊ-ական անդամը 300 հազար դրամանոց մեքենան 2 մլն-ով վարձակալության է տվել ՊՈԱԿ-ին․ «Հետք»Յունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր»Վերամբարձ կռունկի ընկնելու հետևանքով զոհ դարձած 2-րդ անձին ևս տեղափոխեցին «Շտապօգնության» մեքենայովՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր«20 միլիոն դրամը ոչ թե անձնական հոնորար է, այլ նախագծի բյուջե»․ Թաթա Սիմոնյանի թիմի պարզաբանումը Տիգրան Ավինյանի՝ նախապես հայտարարված մամուլի ասուլիսը չի կայանաՀոկտեմբերի 5-ից դեսպանությունների միջոցով անձնագրային ծառայությունը ժամանակավորապես դադարեցվում էՀայաստանը առաջիկա ամիսներին կորոշի՝ ում հետ կառուցել նոր ատոմակայանը. ԼիխաչովԾեծկռտուք է եղել Թուրքիայի ընդդիմադիր նոր կուսակցությունումԻշխանության նկատմամբ վստահությունը 11-12 տոկոս է. Գեւորգ ՊողոսյանՎահրամ Սահակյանը ձերբակալվել է ֆեյսբուքում ատելություն հրահրող հրապարակման համար․ ՔԿՎրաստանը սկսել է Ռուսաստանից ավելի շատ խոզ ներկրել

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված