ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽԱՂԵՐ. ՌՈՄԱՆ ԱՄՈՅԱՆԸ ՊԱՐՏՎԵՑ ՔԱՌՈՐԴ ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ
Արխիվ 12-16
ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽԱՂԵՐ. ՌՈՄԱՆ ԱՄՈՅԱՆԸ ՊԱՐՏՎԵՑ ՔԱՌՈՐԴ ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ

Բաքվում մեկնարկած Եվրոպական խաղերի առաջին մրցումային օրը Հայաստանի ներկայկացուցիչներից պայքարի մեջ մտած հունահռոմեական ոճի ըմբշամարտի 59 կգ քաշային կարգի ըմբիշ Ռոման Ամոյանը պայքարը սկսեց 1/8 եզրափակչից՝ 6:0 հաշվով հաղթանակ տանելով պորտուգալացի Ժոաո Կարվալյուի նկատմամբ: Սակայն քառորդ եզրափակչի գոտեմարտում Ամոյանը 0:9 հաշվով պարտվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Ստեփան Մարյանյանին եւ զրկվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում ոսկե մեդալ նվաճելու հնարավորությունից: Այսպես, եթե Ստեփան Մարյանյանը հասնի եզրափակիչ, Ամոյանը կգոտեմարտի 3-րդ տեղի համար:
Հիշեցնենք, որ վաղը հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանից հանդես են գալու նաեւ Միհրան Հարությունյանը (66կգ), Կարապետ Չալյանը (75կգ) եւ Մաքսիմ Մանուկյանը (85կգ):
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
