Ռուսաստանը սկսել է օգտագործել «Գերան-5» հրթիռային անօդաչուի նոր տեսակ Կիևը փաստացի վերածվել է մերձռազմաճակատային քաղաքի. The Guardian ՇՏԱՊ. Հայտնի իրավապաշպանը Իրանի դեսպանատան մոտ փակագծեր է բացում Կործանվել է ռուսական Տու-95 ռազմավարական ռմբակոծիչը «20 միլիոն դրամը ոչ թե անձնական հոնորար է, այլ նախագծի բյուջե»․ Թաթա Սիմոնյանի թիմի պարզաբանումը Տիգրան Ավինյանի՝ նախապես հայտարարված մամուլի ասուլիսը չի կայանա Հայաստանը առաջիկա ամիսներին կորոշի՝ ում հետ կառուցել նոր ատոմակայանը. Լիխաչով Իշխանության նկատմամբ վստահությունը 11-12 տոկոս է. Գեւորգ Պողոսյան Վահրամ Սահակյանը ձերբակալվել է ֆեյսբուքում ատելություն հրահրող հրապարակման համար․ ՔԿ Վրաստանը սկսել է Ռուսաստանից ավելի շատ խոզ ներկրել

«ԿԱՐԾՈՒՄ ԵՄ` ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՓՈՐՁԸ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՀԱՇՎԻ ԿԱՌՆԻ»

Արխիվ 12-16

«ԿԱՐԾՈՒՄ ԵՄ` ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՓՈՐՁԸ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՀԱՇՎԻ ԿԱՌՆԻ»

 

Ակնհայտորեն հայրենի քաղաքական ընդդիմությունը տվել է հաջորդ խորհրդարանական ընտրությունների ոչ պաշտոնական մեկնարկը, եւ ամառը դեռ հորով-մորով չարած` պատրաստվում է քաղաքական աշնան նոր վերադասավորումներին: Իսկ թե նոր քաղաքական վերադասավորումներում ի՞նչ դերակատարություն կամ ազդեցություն կարող է ունենալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, «Իրավունքը» պարզեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ԼԵՌՆԻԿ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ տեսակետը.

- Իհարկե, Ռոբերտ Քոչարյանը փորձված քաղաքական գործիչ է, բայց բոլոր դեպքերում այսօր քաղաքական գործիչը պետք է ունենա կուսակցություն, իսկ նա չունի այդ տիպի կուսակցություն: Ինչքան էլ ասենք, թե «Բարգավաճ Հայաստանը» Քոչարյանին է, ԲՀԿ-ում հավաքված են մարդիկ, որոնք տարբեր գաղափարական հայացքներ ունեն եւ բոլորը չէ, որ այսօր կգնան նրա հետեւից: Բացի այդ, Ռ. Քոչարյանը, համենայն դեպս, հրապարակային քաղաքականություն մտնելու հայտ չի ներկայացրել:

- Այնուամենայնիվ, եթե Ռ. Քոչարյանը փորձի հրապարակային քաղաքականության գործընթացին մասնակցել, կկարողանա՞ որոշակի ռեսուրս հավաքել իր շուրջ:

- Արդյունքը շատ դժվար է կանխատեսել, բայց ինքն ունի իր ռեսուրսները, ազդեցությունը, ի վերջո, ՀՀ նախագահ է եղել եւ բոլոր դեպքերում կուսակցություններ կան, որոնք հարաբերությունների մեջ են նրա հետ: Ամեն դեպքում, Քոչարյանը փորձառու է եւ եթե նույնիսկ ցանկություն էլ ունենա քաղաքականություն վերադառնալու, իր ուժերը կհաշվի, թե որքանով կարող է հաջողություն ունենալ: Նույն ՀՀ հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ես, որպես ՀՀ քաղաքացի, չէի ուզենա, որ մտներ քաղաքական պայքարի մեջ եւ իր շուրջ ստեղծված պսակը քանդեր ու այսօր գնար, ինչ-որ կուսակցության երկրորդ մարդ դառնար: Նա հեղինակություն ուներ, բայց այն կորցրեց սխալ հաշվելու արդյունքում: Հետեւաբար, կարծում եմ` Լեւոն Տեր-Պետրոսյանի փորձը Քոչարյանը հաշվի կառնի: Կյանքն է ցույց տվել, որ անկախ լավ ու վատից, ընդհանրապես, դժվար է երկրորդ անգամ քաղաքականության մեջ հաջողության հասնել: Եվ անկեղծ ասած, չեմ ուզում, որ մեր երկրի երկրորդ նախագահը, ճիշտ չհաշվարկի ու մտնի քաղաքականություն: Քաղաքականությունը միակ ոլորտն է, որտեղ սխալվելու իրավունք չկա, դրա համար էլ վերջինս հայտ չի ներկայացնում:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ռուսաստանը սկսել է օգտագործել «Գերան-5» հրթիռային անօդաչուի նոր տեսակԿիևը փաստացի վերածվել է մերձռազմաճակատային քաղաքի. The GuardianՇՏԱՊ. Հայտնի իրավապաշպանը Իրանի դեսպանատան մոտ փակագծեր է բացումԿործանվել է ռուսական Տու-95 ռազմավարական ռմբակոծիչըԱվագանու ՔՊ-ական անդամը 300 հազար դրամանոց մեքենան 2 մլն-ով վարձակալության է տվել ՊՈԱԿ-ին․ «Հետք»Յունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր»Վերամբարձ կռունկի ընկնելու հետևանքով զոհ դարձած 2-րդ անձին ևս տեղափոխեցին «Շտապօգնության» մեքենայովՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր«20 միլիոն դրամը ոչ թե անձնական հոնորար է, այլ նախագծի բյուջե»․ Թաթա Սիմոնյանի թիմի պարզաբանումը Տիգրան Ավինյանի՝ նախապես հայտարարված մամուլի ասուլիսը չի կայանաՀոկտեմբերի 5-ից դեսպանությունների միջոցով անձնագրային ծառայությունը ժամանակավորապես դադարեցվում էՀայաստանը առաջիկա ամիսներին կորոշի՝ ում հետ կառուցել նոր ատոմակայանը. ԼիխաչովԾեծկռտուք է եղել Թուրքիայի ընդդիմադիր նոր կուսակցությունումԻշխանության նկատմամբ վստահությունը 11-12 տոկոս է. Գեւորգ ՊողոսյանՎահրամ Սահակյանը ձերբակալվել է ֆեյսբուքում ատելություն հրահրող հրապարակման համար․ ՔԿՎրաստանը սկսել է Ռուսաստանից ավելի շատ խոզ ներկրել Անձամբ եք պատասխան տալու. Փաշինյանը զգուշացրել է Մեր տղերքը հիմա վերեւից նայում ու ասում են՝ փաստորեն, սենց հա՞.... ԻգիթխանյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 29-ինՀայտնի է մարզպետից՝ համայնքապետ ձգտման պատճառը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված