Reuters. Ռուսաստանը և ԱՄՆ–ն քննարկել են հնարավոր համատեղ էներգետիկ նախագծերը Ռաֆայել Երանոսյանը նորություն ունի. նա «հարսանեկան» տեսանյութ է հրապարակել Ռուսաստանը սկսել է օգտագործել «Գերան-5» հրթիռային անօդաչուի նոր տեսակ Կիևը փաստացի վերածվել է մերձռազմաճակատային քաղաքի. The Guardian ՇՏԱՊ. Հայտնի իրավապաշպանը Իրանի դեսպանատան մոտ փակագծեր է բացում Կործանվել է ռուսական Տու-95 ռազմավարական ռմբակոծիչը «20 միլիոն դրամը ոչ թե անձնական հոնորար է, այլ նախագծի բյուջե»․ Թաթա Սիմոնյանի թիմի պարզաբանումը Տիգրան Ավինյանի՝ նախապես հայտարարված մամուլի ասուլիսը չի կայանա Հայաստանը առաջիկա ամիսներին կորոշի՝ ում հետ կառուցել նոր ատոմակայանը. Լիխաչով Իշխանության նկատմամբ վստահությունը 11-12 տոկոս է. Գեւորգ Պողոսյան

ԲԻԲԻՆԻ ՓՉԱԾ ԹՈԶԵՐԸ ԹԵԶԵՐ ՉԵՆ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ

Արխիվ 12-16

ԲԻԲԻՆԻ ՓՉԱԾ ԹՈԶԵՐԸ ԹԵԶԵՐ ՉԵՆ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ

 

ՀԷՑ-ը պատասխանելով «Իրավունք»-ի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ներկայացված 4000 էջանոց փաստաթղթում ներառված «Անհուսալի պարտքեր» տողին վերաբերող հարցին նշել է, որ՝ «Համաձայն Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի ապրիլի 30-ի №145Ա որոշմամբ հաստատված սակագնային մարժայի հաշվարկման մեթոդիկայի 7-րդ կետի, այն է` «Անհուսալի դեբիտորական պարտքերը, որոնք Լիցենզավորված անձի կողմից Սպառողներին (Բաժանորդներին) առաքված, սակայն չվճարված էլեկտրաէներգիայի արժեքն են, ներառվում են անհրաժեշտ հասույթի կազմում, բայց ոչ ավելի, քան առաքված էլեկտրաէներգիայի արժեքի 2 տոկոսի չափով», սակագնի վերանայման հայտում ներառվել է կանխատեսվող էլեկտրաէներգիայի արժեքի` 247 888.31 մլն դրամի 2 տոկոսը, որը կազմում է 4 957.77 մլն դրամ:

Սպառողների ընդհանուր պարտավորությունները կազմում են 9,8 մլրդ դրամ: Մեզ համար խնդրահարույց հարցերից է «Նաիրիտ» և «Վանաձոր Քիմպրոմ» գործարանների պարտքերի վերադարձը, որոնք կազմում են 2.5 մլրդ դրամ»: Իսկ իշխանությունների կողմից ՀԷՑ-ի հասցեին հնչեցված այն գնահատականներին, թե առաջացած պարտքերը վատ մենեջմենթի արդյունք է և եթե դա այդպես է, ապա ազգաբնակչությունն ինչու պետք է տուժի վատ կառավարման պատճառով և ո՞վ պետք է պատասխանատվություն կրի նման գործելաոճի պատճառով հարցին ՀԷՑ-ը պատասխանել է, որ իրենք բազմիցս նշել են, որ վերջին երեք տարիների ընթացքում ՀԷՑ-ի աշխատանքի վրա ազդել են համակարգային խնդիրները, որոնք ոչ մի կերպ կապված չեն ընկերության գործունեության կամ մենեջմենթի հետ: «Այն է՝ մեծ և փոքր ՀԷԿ-երի արտադրանքի ծավալների նվազումը, Ատոմային էլեկտրակայանի վերանորոգման ժամկետների ձգձգումը, էներգահաշվեկշռի խախտումը: ՀԾԿՀ կողմից հաստատված էներգահաշվեկշիռն այս հանգամանքները չէր նախատեսում: Արդյունքում՝ ընկերությունը չի ստացել 37,6 մլրդ դրամ նախատեսված եկամուտը: Ահա սա է հենց ստեղծված դժվարին ֆինանսական իրավիճակի հիմնական պատճառը»,- ասվում է ՀԷՑ-ի պատասխանում:

Փաստորեն պատասխանից պարզ է դառնում, որ ՀԷՑ-ն անկախ ամեն ինչից նախատեսում է տարեկան 37,6 մլրդ դրամ եկամուտ ստանալ, իսկ թե ի՞նչ գնով կամ ո՞ւմ հաշվին պարզվում է ՀԷՑ-ի համար այնքան էլ կարևոր չէ: Բայց հետաքրքիր է, թե տնտեսագիտական ինչ հիմնավորումներով է տարեկան եկամուտի նման ահռելի մեծություն ուզում ստանալ ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Բիբինը, որն ամեն գնով ուզում է քերթելով տանել ՀԷՑ-ի բաժնետոմսերի 100 տոկոսանոց սեփականատերը:

Ինչ վերաբերում է իրենց կողմից նախատեսվող եկամուտից շեղվելուն, նշենք, որ ցանկացած բիզնեսում էլ հնարավոր չէ նախորոք որոշել, թե տարվա ավարտին եկամուտները կոնկրետ ինչքան կլինեն, այնպես որ Բիբինի կողմից փչած նման թոզերը ոչ միայն թեզեր չեն կարող լինել, այլև՝ հիմնավորումներ: Իսկ ՀԷՑ-ի այն դիտարկմանը, թե՝ «շուրջ 11 տարի (1999-2009թթ.) սակագները սպառողների համար Հայաստանում մնացել է անփոփոխ՝ չնայած, միանգամայն հիմնավորված պատճառներով (գնաճ, վառելիքի թանկացում), երկրի կայուն էլեկտրամատակարարմանն ուղղված ծախսերն ավելացել են: Այդ ընթացքում սակագների աճը հնարավոր է եղել զսպել էլեկտրացանցերի սեփականաշնորման հաշվին, քանի որ անհատ սեփականատերը միշտ շահագրգռված է կրճատել կորուստները և բարձրացնել վճարների հավաքագրումը՝ հասցնելով դրանք գրեթե 100%-ի», պարզ է դառնում, որ ՀԷՑ-ի սեփականատերերը բաշխիչ էլցանցերի 100 տոկոսն էլ իրենցով են արել հենց 11 տարի հոսանքի սակագինը չթանկացնելու դիմաց էլեկտրացանցերը մաս-մաս յուրացնելու շնորհիվ: Հիմա էլ սեփականատերերի ախորժակն ուտելուց այն աստիճան է բացվել, որ երևի որոշել են պարտք «նկարելով» կրկին իրենով անել այս անգամ արդեն Որատան-Կասկադ համալիրը, որն այս անգամ «ավաղ» նրանց չհաջողվեց:

ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Reuters. Ռուսաստանը և ԱՄՆ–ն քննարկել են հնարավոր համատեղ էներգետիկ նախագծերըՌաֆայել Երանոսյանը նորություն ունի. նա «հարսանեկան» տեսանյութ է հրապարակել Ռուսաստանը սկսել է օգտագործել «Գերան-5» հրթիռային անօդաչուի նոր տեսակԿիևը փաստացի վերածվել է մերձռազմաճակատային քաղաքի. The GuardianՇՏԱՊ. Հայտնի իրավապաշպանը Իրանի դեսպանատան մոտ փակագծեր է բացումԿործանվել է ռուսական Տու-95 ռազմավարական ռմբակոծիչըԱվագանու ՔՊ-ական անդամը 300 հազար դրամանոց մեքենան 2 մլն-ով վարձակալության է տվել ՊՈԱԿ-ին․ «Հետք»Յունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր»Վերամբարձ կռունկի ընկնելու հետևանքով զոհ դարձած 2-րդ անձին ևս տեղափոխեցին «Շտապօգնության» մեքենայովՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր«20 միլիոն դրամը ոչ թե անձնական հոնորար է, այլ նախագծի բյուջե»․ Թաթա Սիմոնյանի թիմի պարզաբանումը Տիգրան Ավինյանի՝ նախապես հայտարարված մամուլի ասուլիսը չի կայանաՀոկտեմբերի 5-ից դեսպանությունների միջոցով անձնագրային ծառայությունը ժամանակավորապես դադարեցվում էՀայաստանը առաջիկա ամիսներին կորոշի՝ ում հետ կառուցել նոր ատոմակայանը. ԼիխաչովԾեծկռտուք է եղել Թուրքիայի ընդդիմադիր նոր կուսակցությունումԻշխանության նկատմամբ վստահությունը 11-12 տոկոս է. Գեւորգ ՊողոսյանՎահրամ Սահակյանը ձերբակալվել է ֆեյսբուքում ատելություն հրահրող հրապարակման համար․ ՔԿՎրաստանը սկսել է Ռուսաստանից ավելի շատ խոզ ներկրել Անձամբ եք պատասխան տալու. Փաշինյանը զգուշացրել է Մեր տղերքը հիմա վերեւից նայում ու ասում են՝ փաստորեն, սենց հա՞.... Իգիթխանյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված