ՉԻ ԲԱՑԱՌՎՈՒՄ` ՀԷՑ-ի «ՊԱՊԱ» «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ»-ը ԳԼԽԱՎՈՐՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹ
Արխիվ 12-16ՉԻ ԲԱՑԱՌՎՈՒՄ` ՀԷՑ-ի «ՊԱՊԱ» «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ»-ը
ԳԼԽԱՎՈՐՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵ՞Ր ԼԻՆԵՆ
Շարունակելով ուսումնասիրել ՀԷՑ ՓԲԸ-ի կայք-էջը տեղեկանում ենք, որ ՀԷՑ ՓԲԸ-ն հանդիսանում է «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ՓԲԸ-ի դուստր ընկերություն, որը գլխավորում է ավելի քան 14 երկրներում գտնվող 20 ընկերություններից բաղկացած խմբի կողմից:
«Իրավունք»-ը ՀԷՑ-ից հետաքրքրվեց, թե որոնք են նշված 14 երկրները և 20 ընկերություններից բաղկացած խմբերն ու դրանց ներկայացուցիչները: Հարցի պատասխանն այսպիսին է՝ ««Ինտեր ՌԱՕ» ընկերությունն իր գործունեությունը ծավալում է այնպիսի երկրներում, ինչպիսիք են Ռուսաստանը, Հայաստանը, Ֆինլանդիան, Բելառուսը, Լիտվան, Ուկրաինան, Ռուսաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Հարավային Օսեթիան, Ղազախստանը, Չինաստանը, Մոնգոլիան, Թուրքիան»:
Ընդգծենք, որ հարցը վերաբերում էր ոչ թե «Ինտեր ՌԱՕ» ընկերության կողմից այլ երկրներում գործունեություն ծավալելուն, այլ հատկապես՝ ՀԷՑ-ի «պապա» հանդիսացող «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ՓԲԸ-ն գլխավորող 20 ընկերություններից բաղկացած խմբին, որոնք գտնվում են ավելի քան 14 երկրներում: Ինչևէ, լղոզված այս պատասխանից չնայած այդպես էլ պարզ չէ, թե վերը նշված 14 երկրներում գտնվող 20 ընկերություններից հատկապես քանի՞սն են գտնվում Թուրքիայում և Ադրբեջանում, բայց կարծես թե ուրվագծվում է, որ փաստորեն Բիբինի «ձեռագրում» միանշանակ թուրք-ազերական հետքեր, այնուամենայնիվմ կան, էլ չենք ասում դրանց «եվրոպական փաթեթավորմամբ» ներկայացված լինելու մասին:
Մնում է ընդգծել, որ հակահայկական այս խաղի մեջ փայ ունի նաև Նազարյանի հանձնաժողովը, որն իր մասով է շահագրգռված, որ հոսանքի սակագինը թանկանա: Ինչպես օրերս հեռուստատեսությամբ տված իր հարցազրույցներից մեկի ժամանակ նշեց Արշակ Սադոյանը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատավարձը գոյանում է էլեկտրաէներգիայի, գազի և կարգավորման ենթակա այլ «ապրանքների» շահույթից, և որքան բարձր լինեն սակագները, այնքան մեծ կլինի հանձնաժողովի «աշխատավարձը»:
ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
