ՎԱՐԴԱՆ ԱՅՎԱԶՅԱՆ. «ԲԻԲԻՆՆ Ո՞Վ ԴԱՌԱՎ, ՈՐ…»
Արխիվ 12-16ՎԱՐԴԱՆ ԱՅՎԱԶՅԱՆ. «ԲԻԲԻՆՆ Ո՞Վ ԴԱՌԱՎ, ՈՐ…»
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, հոսանքի թանկացման խորհրդարանական լսումների նիստը վարող Վարդան Այվազյանն այսօր խորհրդարանական լսումներին հայտարարեց, որ երեք անգամ գրավոր դիմել է ՀԷՑ-ի սեփականատեր Եվգենի Բիբին` մասնակցելու այսօրվա լսումներին: Մինչդեռ Բիբինը գրավոր պատասխանել է, որ նպատահարմար ու ոչ արդյունավետ չի գտնում մասնակցել լսումներին, քանի որ ՀԾԿՀ-ն ուսումնասիրել է ՀԷՑ-ի հիմնավորումները, որոշման նախագիծը պատրաստել:
Վարդան Այվազյանն էլ ասաց, որ Բիբինն էդքան բոբո չի, որ չկարողանանք խնդիրները լուծել: «Նման վերաբերմունքի դեպքում համարժեք վերաբերմունք կլինի, անկախ թե ինչ ծագումնաբանություն ունի Բիբինը»,- ասաց հանձնաժողովի նախագահը:
Երբ դահլիճից հակադարձումներ եղան Բիբինի բացակայության մասին, Վարդան Այվազյանն ասաց. «Բիբինն ով դառավ, որ…»:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
