«ՔՆՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՌԱՋ ԶԳՈՒՇԱՑՐԵԼ ԵՆՔ, ՈՐՊԵՍԶԻ ՀԱՆՁՆԵՆ ԲՋՋԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍՆԵՐԸ».Քննական կենտրոնիղեկավար
Արխիվ 12-16«ՔՆՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՌԱՋ ԶԳՈՒՇԱՑՐԵԼ ԵՆՔ, ՈՐՊԵՍԶԻ ՀԱՆՁՆԵՆ ԲՋՋԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍՆԵՐԸ».Քննական կենտրոնի ղեկավար (+Լուսանկարներ)
Այսօր դիմորդները քննություն հանձնեցին Օտար լեզու առարկայից: «Իրավունքը» ներկա է գտնվել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում տեղակայված քննական կենտրոնում: Օտար լեզու (անգլերեն) քննական կենտրոնի ղեկավար ՄԻՐՑԱ ՀԱԼԱՋՅԱՆՆ ասաց, որ քննությանը նախատեսված է եղել 175 դիմորդ, սակայն ներկայացել է 165-ը: «Քննությունից առաջ զգուշացրել ենք, որպեսզի հանձնեն բջջային հեռախոսները, ուշադիր լրացնեն հարցաթերթիկները, վրիպումներ չանեն և այլն»,- նշեց զրուցակիցը:
Հարցին, թե ինչպիսի պատրաստվածություն է նկատել դիմորդների մոտ այս տարի, Մ. Հալաջյանը հետևյալ կերպ պատասխանեց.«Առայժմ վաղ է խոսել դիմորդների պատրաստվածության մասին: Դա պարզ կլինի քննական արդյունքներն ամփոփելուց հետո: Միայն կարող եմ ասել այն, ինչ արձանագրել եմ. դիմորդները քննության են ներկայանում լավ տրամադրությամբ, հանգիստ են...»:




Նյութը և լուսանկարները՝ Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆԻ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
