ՆԱԶԱՐՅԱՆԸ՝ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻՆ. ՛՛ԲԻԲԻՆԸ ՍՈՒՏ Է ԽՈՍՈՒՄ՛՛
Արխիվ 12-16ՆԱԶԱՐՅԱՆԸ՝ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻՆ. ՛՛ԲԻԲԻՆԸ ՍՈՒՏ Է
ԽՈՍՈՒՄ՛՛
Արդեն հայտնի է, որ այսօր ԱԺ-ում է գտնվում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը: Հարցրեը բազմաբովանդակ են: Ակտիվ հարցադրումներով հանդես եկան խորհրդարանական կանայք: ՀՀԿ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանն ասաց, որ Բիբինը իր հարցազրույցում ասել է, որ բազմիսց դիմել է Նազարյանին, որպեսզի վերանայեն շատ խնդիրներ,իսկ ձեռնարկած միջոցառումները արդյունավետ չեն եղել, ինչի մասին տեղեկացրել Բիբինը:<Սո'ւտ է խոսում Բիբինը, նա ինձ ոչ մի բանի մասին էլ չի տեղեկացրել>,- բացականչեց Նազարյանը ու փորձեց արդարանալ ասելով, որ վերջին տաս տարում նա չի տեսել, որ սակավաջրության դեպքում նման սակագին սահմանվի:
Թե հիմա ով է սուտ խոսում դա հայտնի է միայն Աստծուն: Նազարյանը շարունակելով արդարացումների շարանն ասաց նաեւ, որ վերջին երեք տարում 1.3 չափով ավելացում են արել, իսկ թե ինչ եւ որտեղ, պարզ չդարձավ եւ հորդորեց ներկաներին ՀԷՑ-ի կողմից կատարած ճոխ ծախսերն էլ չկապել թանկացման հետ:
ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն էլ Նազարյանին հարց տալուց նշեց, որ հակված է մտածել, որ պայմանավորվածություն կա, որ Բիբինը չգա խորհրդարան. <Չեք գտնում, որ պետք է լինեին աղմկահարույց ձերբակալումներ, թույլ տալ դատախազությունը մտներ ստուգման: Երբ ՌԴ նախագահ Վ. Պուտինը եկավ իշխանության ասաց, աշխատանքից չի ազատելու գողություն կատարողներին եւ հանձնարարեց, որպեսզի բերեն թալանածը հետ՝ բյուջե>:
Հնչեցին եւս մի քանի հարցեր տիկին Բիշարյանի կողմից, սակայն ՀԾԿՀ նախագահը նախընտրեց արձագանքել Բիբինի հետ իբրեւ պայմանավորվածությանը. <Ախր ինչու եք նման բան ասում, ես ինչպես կարող եմ նրա հետ պայմանավորվել, ինձ հրավիրել են այսօր ԱԺ, ես եկել եմ>,- եզրափակեց իր խոսքը նազարյանը:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
