ՊՈԼԻՏԵԽՆԻԿԻ ՆԱԽԿԻՆ ՌԵԿՏՈՐ ՈՍՏԱՆԻԿ ՄԱՐՈՒԽՅԱՆԸ ԻՐ ՏԵՍԱԿԵՏԸ ԿՀԱՅՏՆԻ ԱՌԱՋԻԿԱ ՕՐԵՐԻՆ
Արխիվ 12-16ՊՈԼԻՏԵԽՆԻԿԻ ՆԱԽԿԻՆ ՌԵԿՏՈՐ ՈՍՏԱՆԻԿ ՄԱՐՈՒԽՅԱՆԸ ԻՐ ՏԵՍԱԿԵՏԸ ԿՀԱՅՏՆԻ ԱՌԱՋԻԿԱ ՕՐԵՐԻՆ
«ՊՈԼԻՏԵԽՆԻԿԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԻՆ ՍԿԱՆԴԱԼՆԵՐԻՆ ՎԵՐՋ ՉԿԱ» հոդվածում անդրադարձել էինք Պոլիտեխնիկ նախկին ռեկտոր, այժմ ռեկտորի թեկանու Ոստանիկ Մարուխյանի ղեկավարած տարիներին ՎՊ-ի կողմից արձանագրված խսխտումներին, որոնք, ըստ նախկին եւ ներկա ռեկտորների, չեն վերացվել պարոն Մարուխյանի օրոք: Վերը նշբված վերտառությամբ հոդվածը պատրաստելիս մեզ չհաջողվեց կապվել Ոստանիկ Մարուխյանի հետ, սակայն, ինչպես եւ խոստացել էինք, քիչ առաջ ի վերջո մեզ հաջողվեց կապվել պարոն Մարուխյանի հետ, ով, սակայն, չցանկացավ մանրամասն ներկայացնել իր տեսակետը հոդվածում տեղ գտած փաստերի վերաբերյալ, քանի որ, ինչպես ինքը նշեց.«ուզում եմ փաստաթղթերը ձեռքիս տակ լինելուց հետո հանգամանալից անդրադառնամ»:
Պարոն Մարուխյանը մեզ խոստացավ առաջիկա օրերին` ավելի կոնկրետ երկուշաբթի առավոտյան, հանդիպել եւ մանրամասն ներկայացնել իր տեսակետը: Քանի որ մենք ի սկզբանե պատրաստ էինք ներկայացնել նաեւ պարոն Մարուխյանի տեսակետը, ուստի համբերությամբ կսպասենք նրա մեկնաբանությանը:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
