ՌՈԲԵՐՏ ՆԱԶԱՐՅԱՆ. «ՀԷՑ-Ը ՉԻ ԳՄՓԱ, ԲԻԲԻՆԻ ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԷԼ ՏԵՂՅԱԿ ՉԵՄ»
Արխիվ 12-16ՌՈԲԵՐՏ ՆԱԶԱՐՅԱՆ. «ՀԷՑ-Ը ՉԻ ԳՄՓԱ, ԲԻԲԻՆԻ ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԷԼ ՏԵՂՅԱԿ ՉԵՄ»
ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը ՀԾԿՀ նախագահին հարց ուղելուց առաջ այնքան որգեվորված էր, որ խնդրեց մի քանի անգամ թուղթ ու գրիչ վերցնել ու անպայման նշումներ կատարել իր հարցադրումների վերաբերյալ: Այնուհտ հարց տվեց ՀԷՑ-ի սեփականատիրոջ Բիբինի կողմից կատարված բարեգործությունների, յոթ եկեղեցի վերանորոգելու մասին: Ի պատասխան Ռոբերտ Նազարյանն ասաց, որ այդ բարեգործությունների մասին լսել է կամ մամուլից, կամ Արամ Մանուկյանի հրապարակումներից: Թե բարեգործությունն ինչ չափով է անում, դա Բիբինի իրավունքն է: Ցույց տվեք մի օրենք, որն արգելում է բարեգործություն անել: Բացի այդ` բարեգործությունը ՀՀ-ում է արել: Այնպես որ ես տեղյակ չեմ այդ բարեգործությունների մասին, ոչ էլ ուզում եմ իմանալ:
Մյուս հարցը վերաբերում էր ամիսներով «Նաիրիտի» սպառած էլեկտրաէներգիայի գումարը չվճարելուն: Այդ հարցը եւս իմ տիրույթում չէ: Պետք է «Նաիրիտի» հոսանքն անջատեր ՀԷՑ-ը: Դուք էլ կգնայիք կկանգնեիք նաիրիտցիների կողքին, կասեիք` ինչի են անջատել «Նաիրիտի» հոսանքը:
ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ քանի որ ՀԷՑ-ը ծանր վիճակում է, հնարավոր է մի առավոտ արթանանք` տեսնենք ՀԷՑ-ը ֆինանսատնտեսական ծանր իրավիճակից գմփացել է: «Չի գմփա»,- հանգստացրեց Նազարյանը:
Ի դեպ, մինչ Արամ Մանուկյանը հարց կտար, Վարդան Այվազյանը ցանկացավ ձայնի իրավունք տալ ՀՀԿ պատգամավոր Խոսրով Հարությունյանին, բայց ՀԱԿ խմբակցության քարտուղարն ասաց, որ իր հերթն է հարց տալու: Խոսրով Հարությունյանն իր հերթը զիջեց Արամ Մանուկյանին: Սկսվեց լեզվակռիվ Վարդան Այվազյանի ու Արամ մանուկյանի միջեւ, որոնց «առուները» կարծես մի ուղությամբ չեն հոսում:
Վարդան Այվազյանը` Արամ Մանուկյանին. «Պարոն Դուք, տվեք Ձեր հարցերը»:
Մանուկյանը` Այվազյանին. «Ով էդտեղ նստում է (նկատի ունի ԱԺ նախագահի աթոռը-խմբ.) իրեն ցար է զգում: Ձեր թերթում իմ անունը առաջինն է գրած»:
Վարդան Այվազյանն էլ ձեռքով հասկացրեց Արամ Մանուկյանին, որ նա էլ կարող է գալ նստել իր կողքին՝ ավելացնելով. «Էդ քո թերթում ես դու առաջին տեղում»:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
