Ռուսաստանը սկսել է օգտագործել «Գերան-5» հրթիռային անօդաչուի նոր տեսակ Կիևը փաստացի վերածվել է մերձռազմաճակատային քաղաքի. The Guardian ՇՏԱՊ. Հայտնի իրավապաշպանը Իրանի դեսպանատան մոտ փակագծեր է բացում Կործանվել է ռուսական Տու-95 ռազմավարական ռմբակոծիչը «20 միլիոն դրամը ոչ թե անձնական հոնորար է, այլ նախագծի բյուջե»․ Թաթա Սիմոնյանի թիմի պարզաբանումը Տիգրան Ավինյանի՝ նախապես հայտարարված մամուլի ասուլիսը չի կայանա Հայաստանը առաջիկա ամիսներին կորոշի՝ ում հետ կառուցել նոր ատոմակայանը. Լիխաչով Իշխանության նկատմամբ վստահությունը 11-12 տոկոս է. Գեւորգ Պողոսյան Վահրամ Սահակյանը ձերբակալվել է ֆեյսբուքում ատելություն հրահրող հրապարակման համար․ ՔԿ Վրաստանը սկսել է Ռուսաստանից ավելի շատ խոզ ներկրել

ՆՈՒՇԻԿՅԱՆԸ` ԲԻԲԻՆԻ ՄԱՍԻՆ. «ԱՅԴ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ 100 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐԱՆՈՑ ՄԵՔԵՆԱՆ Ի՞ՆՉ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՔԵՆԱ

Արխիվ 12-16

ՆՈՒՇԻԿՅԱՆԸ` ԲԻԲԻՆԻ ՄԱՍԻՆ. «ԱՅԴ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ

100 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐԱՆՈՑ ՄԵՔԵՆԱՆ Ի՞ՆՉ ԹԱՆԿԱՐԺԵՔ

ՄԵՔԵՆԱ Է ՈՐ»

 

Հունիսի 12-ին խորհրդարանում տեղի են ունենալու խորհրդարանական լսումներ էլեկտրաէներգիայի թանկացման մասին: Մինչ լսումները «Իրավունքը» պարբերաբար զրուցում է տարբեր խմբակցությունների պատգամավորների հետ: Եվ ահա ՀՀԿ գործարար պատգամավոր Գարեգին Նուշիկյանը, ով, ի դեպ, ինչպես պարզվեց` չի մասնակցել նախորդ շաբաթ ՀԷՑ-ի սեփականատեր Եվգենի Բիբին-ՀՀԿ փակ հանդիպմանը,  մեզ հետ զրույցում  տարբեր կարծիք հայտնեց:

 

-Պրն Նուշիկյան, ՀԾԿՀ-ի հրապարակած տեղեկատվության համաձայն` հոսանքի սակագինը պետք է բարձրանա 6.93 դրամով: Ըստ Ձեզ` այդ թանկացման շնորհիվ ամբողջությամբ կփակվի՞ ՀԷՑ-ի 250 մլն դոլար պարտքը, որպեսզի հաջորդ տարի եւս էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման խնդիր չառաջանա:


-Թանկացումը պայմանավորված չէ 250 մլն դոլար պարտքի փակմամբ: Թանկացումը հիմնականում հիմնավոր է համարվում այն մասով, որ նախորդ 2-3 տարիների ընթացքում ՀԷՑ-ի մեղքով տեղի չի ունեցել վնասներ: Դրանցից են` ատոմակայանի 88 օրվանից ավելի կանգնած լինելը, սակավաջրությունը եւ երրորդը` դրամ-դոլար հարաբերակցությունն է: Նախորդ անգամ ՀԾԿՀ-ն իր նախաձեռնությամբ հանդես եկավ թանկացմամբ, նախատեսված էր մեկ դոլարը 411 դրամին համարժեք թանկացում: Իսկ հիմա մեկ դոլարը մոտ 480 դրամ է: Ռոբերտ Նազարյանի ասելով` այս թանկացումը կրում է ժամանակավոր բնույթ:

- Այսինքն` հավատում եք, որ հոսանքի սակագինը պետք է էժանանա:

- Ակնկալո ւմ եմ, որ կիջնի հոսանքի գինը, եթե դոլար-դրամ հարաբերակցությունը մնա այս մակարդակի վրա:

- Փաստորեն, Նազարյանի բոլոր փաստարկներն անվերապահորեն ընդունում եք:

-Բայց դա փաստ է, չէ:

- Իսկ ՀԷՑ-ի սեփականատեր Եվգենի Բիբինի մեղավորությունը հոսանքի թանկացման հարցում չկա`վատ մենեջմենթ, թանկարժեք «Լեքսուս»:

- Գիտեք, ես չեմ կարող ասել: Երեւի թե ինչ-որ բացասական երեւույթներ տեղի են ունեցել, որ պարտքը գոյացել է: Ինչ վերաբերում է «Լեքսուսին» ու մնացած բաներին, ըստ Նազարյանի` դա սակագնի մեջ, երբեւէ ներառված չի եղել: Ուղղակի Բիբինը, որպես ձեռնարկության տնօրեն շահագրգռված է ինչքան ավելի թանկ վաճառի իր արտադրանքը, այնքան ավելի շուտ եւ հեշտ կլուծի վարկային պրոբլեմները, թե պարտքի խնդիրը:

- ՀԷՑ-ի խնդիրը տանում- հասցնում են Ռոբերտ Քոչարյանի կառավարման ժամանակաշրջան` ասելով, որ պետք է այն ժամանակվա իշխանությունը իմանար`ում է վաճառում էլցանցերը:

-Իսկ որ հասցնենք, դա մեզ ինչ է տալիս:

- Խնդիրը ճիշտ պատկերացնելու համար:

-Դե, չէ չեմ ընդունում, անկեղծ ասած, քանի որ չէին կարող պատկերացնել, որ տարիներ անց նման պատկեր կլինի:

- ՀՀԿ-Բիբին փակ քննարկմանը ներկա եղե՞լ եք:

- Ցավոք սրտի, ոչ: Տնտեսական հանձնաժողովում բյուջեի կատարողականի քննարկմանն էի:

- Բայց հոսանքի թանկացման հարցն ավելի կարեւոր չէ՞ր:

- Կարեւորի հարցը չէ, ուղղակի գիտեմ` բոլորն էլ սուր հարցերով հանդես են եկել: Հիմա մի հոգի պակաս, ավելի, հարց չի լուծում:

- Որպես ՀՀ քաղաքացի` Բիբինից ինչ եք պահանջում կամ նրան ուղղված ի՞նչ մեղադրանք ունեք:

- Ցանկալի չէ, որ ամեն տարի լինում են որոշակի թանկացումներ հատկապես մեր երկրի տնտեսական ծանր իրավիճակից, արտագաղթից, սոցիալական պայմաններից ելնելով: Դե ի՞նչ պահանջ ունենամ Բիբինից...

- Կարծես թե հոսանքի թանկացումը Ձեզ վրա չի ազդի, որ այսքան հանգիստ եք խոսում:

- Չեք գտնի մի քաղաքացի կամ տնտեսվարող, որի վրա չի անդրադառնա հոսանքի թանկացումը…

- Դե Դուք կհաղթահարեք այդ թանկացման դժվարությունները, ի տարբերություն մնացածների:

- Ես կհաղթահարեմ, դրա մասին չի խոսքը, բայց ես էլ ունեմ բարեկամություն, որոնց համար դժվար է լինելու: Բայց կարծում եմ` շան գլուխը թաղված չէ այդ 6-7 դրամով թանկացման մեջ, այլ ավելի առաջ է: Դրամ-դոլար հարաբերակցությունն արդարացնում է հոսանքի թանկացումը:

- Շան գլուխը գտնելու համար ինչու էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը գլխավոր դատախազություն հաղորդում չի ներկայացնում:

- Չգիտեմ` ինչ հաղորդում ներկայացնի, փաստեր չունի:

- ԱԺ-ում հնչեցրած իր այն հայտարարության վերաբերյալ, թե չի բացառում` ՀԷՑ-ը վատ մենեջմենթի ու կոռուպցիոն ռիսկերի տակ է:

- Չգիտեմ: Լսումներ են նախատեսված: Որոշ ժամանակ հետո հանձնաժողով ձեւավորվի գազի հանձնաժողովի նման` հասկանալու խնդիրը: Կարծում եմ` դրա անհրաժեշտությունը կա:

- Եթե հոսանքի թանկացումը դրամ- դոլար հարաբերակցությամբ պայմանավորեցիք, Բիբինից պահանջ չունե՞ք, նրան չե՞ք քննադատում:

- Ես չեմ արդարացնում թանկացումը դրամ- դոլար հարաբերակցությամբ, այլ ասում եմ` այս 7 դրամի հատվածը կապենք դրամ- դոլար հարաբերակցության հետ, կլինի օբյեկտիվ: Բայց խնդիրը դրանից առաջ է`մենք այս պահին հոսանքի համար ունենք 42 դրամ սակագին: Այ սրա, կորուստների, գազից ստացվող էլեկտաէներգիսյի մեջ է:

- Բայց այս դեպքում հոսանքի թանկացման պատասխանատուն սեփականատեր Բիբինն է, որի մասին կարծես խուսափում եք խոսել:

- Բիբինին անձամբ ճանաչում եմ…

- Ընկերական մոտ հարաբերություններ ունե՞ք…

- Չէ, ընկերական չեն: Նորմալ հարաբերություններ են:

- Որտե՞ղ եք ծանոթացել Բիբինի հետ:

- Դեսպանատներում` միջոցառումների ժամանակ:

- Գործնական հարաբերություններ, շահեր չե՞ք ունեցել:

- Չէ, չէ, ինչ շահ:

- Դե, ի տարբերություն Ձեր գործընկեր ՀՀԿ-ականների, որոնք կոշտ էին տրամադրված Բիբինի հանդեպ, Դուք ավելի մեղմ եք:

- Դե հիմա ես չգիտեմ` ինչից ելնելով են կոշտ տրամադրված:

- Իսկ ինչ կոնկրե՞տ պահանջ ունեք Բիբինից:

- Ի՞նչ պահանջ նկատի ունեք:

- Ձեր գործընկերները սուր հարցադրումներ են հնչեցրել ՀՀԿ-Բիբին քննարկման ժամանակ:

- Դե սուր հարցադրումներն անում են, ինչի՞ համար:

- Պատասխան են ակնկալել, չէ՞ որ նա է սեփականատերը:

- Դե հիմա ինքն է սեփականատերը, բայց էլեկտրաէներգիան թանկանում է:

- Բայց թանկացման հայտը Բիբինն է ներկայացրել ՀԾԿՀ-ին:

- Նախորդ անգամ ինքը չէր բերել, այլ ՀԾԿՀ-ն էր բերել ու թանկացրեց հոսանքի գինը: Բիբինը հիմա ինչ պետք է ասի, իր պրոբլեմը պետք է լուծի: Մենակ Բիբինով չի, էլի: Մենեջմենթի 99 տոկոսը հայերն են անում: Բիբինը որպես ղեկավար, կարող էր ավելի խիստ լինել…

- Իսկ ինչպե՞ս է լինում, որ ՀԷՑ-ի սեփականատերը թանկ ավտոմեքենա է վարում, ըստ լուրերի` մոտ 1 մլն դրամանոց սենյակ է վարձակալում...

- Դե մեկ մլն դրամ բնակարանը Բիբինի ստատուսի համար այդքան էլ մեծ գումար չէ, թանկարժեք մեքենան էլ… դե լավ, ինչ թանկարժեք մեքենա է որ: Այդ շրջանառության մեջ դա կոպեկ է:

- Բայց ո՞ւմ հաշվին են այդ մեքենան ու բնակարանը:

- Դա սակագնի մեջ մտած չէ, իրենց հաշվին է: Բայց եթե հիմնարկը վնասով է աշխատում, ոնց է իր հաշվին անում դա:

 

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ռուսաստանը սկսել է օգտագործել «Գերան-5» հրթիռային անօդաչուի նոր տեսակԿիևը փաստացի վերածվել է մերձռազմաճակատային քաղաքի. The GuardianՇՏԱՊ. Հայտնի իրավապաշպանը Իրանի դեսպանատան մոտ փակագծեր է բացումԿործանվել է ռուսական Տու-95 ռազմավարական ռմբակոծիչըԱվագանու ՔՊ-ական անդամը 300 հազար դրամանոց մեքենան 2 մլն-ով վարձակալության է տվել ՊՈԱԿ-ին․ «Հետք»Յունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր»Վերամբարձ կռունկի ընկնելու հետևանքով զոհ դարձած 2-րդ անձին ևս տեղափոխեցին «Շտապօգնության» մեքենայովՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր«20 միլիոն դրամը ոչ թե անձնական հոնորար է, այլ նախագծի բյուջե»․ Թաթա Սիմոնյանի թիմի պարզաբանումը Տիգրան Ավինյանի՝ նախապես հայտարարված մամուլի ասուլիսը չի կայանաՀոկտեմբերի 5-ից դեսպանությունների միջոցով անձնագրային ծառայությունը ժամանակավորապես դադարեցվում էՀայաստանը առաջիկա ամիսներին կորոշի՝ ում հետ կառուցել նոր ատոմակայանը. ԼիխաչովԾեծկռտուք է եղել Թուրքիայի ընդդիմադիր նոր կուսակցությունումԻշխանության նկատմամբ վստահությունը 11-12 տոկոս է. Գեւորգ ՊողոսյանՎահրամ Սահակյանը ձերբակալվել է ֆեյսբուքում ատելություն հրահրող հրապարակման համար․ ՔԿՎրաստանը սկսել է Ռուսաստանից ավելի շատ խոզ ներկրել Անձամբ եք պատասխան տալու. Փաշինյանը զգուշացրել է Մեր տղերքը հիմա վերեւից նայում ու ասում են՝ փաստորեն, սենց հա՞.... ԻգիթխանյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 29-ինՀայտնի է մարզպետից՝ համայնքապետ ձգտման պատճառը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված