«ԴԵ ԹՈՂ ԵՐՎԱՆԴ ԶԱԽԱՐՅԱՆՆ ԷԼ ՄԻԱՆԱ «ՈՉ ԹԱԼԱՆԻՆ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆԸ». ԳԱՐԵԳԻՆ ՆՈՒՇԻԿՅԱՆ
Արխիվ 12-16«ԴԵ ԹՈՂ ԵՐՎԱՆԴ ԶԱԽԱՐՅԱՆՆ ԷԼ ՄԻԱՆԱ «ՈՉ
ԹԱԼԱՆԻՆ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆԸ». ԳԱՐԵԳԻՆ
ՆՈՒՇԻԿՅԱՆ
Մեր այն հարցին, թե «Ոչ թալանին» նախաձեռնություն է ձեւավորել` ընդդեմ հոսանքի թանկացման,որպես ՀՀ քաղաքացի` ինչ դիրքորոշում ունի ԱԺ ՀՀԿ գործարար պատգամավոր Գարեգին Նուշիկյանը նախ նշեց, որ հիմքեր չունի ասելու, որ թալան է եղել: Ապա, երբ հիշեցրինք, որ նման հայտարարություն է արելլ ՀՀ էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը, ոչ ավել, ոչ պակաս պատգամավորն ասաց.
- Դե Երվանդ Զախարյանն էլ թող գա միանա, ես չեմ էլ ասել նման բան: Ես նման բան չեմ լսել: Չեմ կարծում` ինքը թալան բառն օգտագործած լինի:
- Ասել է կոռուպցիոն ռիսկեր…
- Հիմքեր չունեմ, որ թալան է եղել: Կարող եմ ընդամենը ենթադրել: Բայց ողջունում եմ այդ մարդկանց, որ («Ոչ թալանին» նախաձեռնությունը-խմբ.) օրենքի շրջանակում փորձում են իրենց շահերը պաշտպանել:
- Դե ողջունելը քիչ է, պետք է նաեւ միանալ:
- Դե հիմա ինչով միանամ:
- Օրինակ «Մութ ժամեր» ակցիայի ժամանակ երկու ժամով անջատում էին լույսերը:
- Դե կես ժամով էլ ես եմ անջատել: 2 ժամով չդիմացա, բայց կես ժամով անջատել եմ (ժպտում է-խմբ.):
-Սառնարա՞նն էլ ենք անջատել:
-Սառնարանը` չէ:
-ԱԺ-ի վաղվա լսումներին կոնկրետ հարցադրում հնչեցնելու ե՞ք:
- Կգան, կտեսնենք, էլի:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
