Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը

ԿԱՐՄԻՐ ԿԱՐԿՈՒՏ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ «ՊՐԱՀԱՅԻ ՔՎԱԴՐԻՆԱԼԵ» ԹԱՏԵՐԱՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԵՄԱՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶ

Արխիվ 12-16

ԿԱՐՄԻՐ ԿԱՐԿՈՒՏ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ «ՊՐԱՀԱՅԻ ՔՎԱԴՐԻՆԱԼԵ» ԹԱՏԵՐԱՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԵՄԱՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԻՆ

2015 թ. հունիսի 18-28-ը, Պրահայում կմեկնարկի «Պրահայի քվադրինալե» թատերանկարչության եւ բեմանկարչության միջազգային փառատոնը, որին Հայաստանը կներ­կայանա «Կարմիր կարկուտ» խորագրով բեմանկարչական ինստալյացիայով` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի եւ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ նախագիծն իրականացնում է «Էյվա» արվեստների հիմնադրամը:

«Կարմիր կարկուտ» բեմանկարչական ինստալյացիայի գաղափարային պատկերը ձևավորվել է մեկ դոկումենտալ լուսանկարի և երաժշտության փոխազդեցության արդյունքում: Լուսանկարում պատկերված են Մուշի ցերեկային դպրոցի փոքրիկ աշակերտները, իսկ երաժշտությունը Տիգրան Համասյանի կողմից ժամանակակից մշակում ստացած «Նոր ծաղիկ» Ներսես Շնորհալու Հարության տաղն է:

Քվադրինալեի պաշտոնական բացումը տեղի կունենա հունիսի 17-ին, Պրահայի կենտրոնում գտնվող Հին քաղաքի հրապարակում` 80 երկրից ժամանած հյուրերի, դեսպանների, աշխարհահռչակ արվեստագետների եւ այլոց մասնակցությամբ, իսկ հունիսի 18-28-ը այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու Քվադրինալեի մասնակից 64 երկրների ցուցադրություններին: Հայաստանի տաղավարը տեղակայված կլինի Ֆ. Կաֆկայի տանը ուր եւ հանրությանը կներկայացվի «Կարմիր կարկուտ» ինստալյացիան:

Հիմնական ցուցադրությունից բացի, հունիսի 23-ին տեղի կունենա «Հայկական օր» միջոցառումը, որի շրջանակում կներկայացվի «Հայոց ցեղասպանության վերջին վերապրածները» նախագիծը` Հայոց ցեղասպանությունը վերապրած եւ մինչ օրս Հայաստանում ապրող մարդկանց մտքերն ու հույզերը:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ