«ՖՈԼԱԹԹՈՒՆ ԱՐԱԳԱՑՆՈՒՄ Է ՔԱՂՑԿԵՂԻ ԲՋԻՋՆԵՐԻ ԱՃԸ». ԳԵՈՖԻԶԻԿԸ՝ ԱՐԼՅՈՒՐԻ ՀԱՐՍՏԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Արխիվ 12-16«ՖՈԼԱԹԹՈՒՆ ԱՐԱԳԱՑՆՈՒՄ Է ՔԱՂՑԿԵՂԻ ԲՋԻՋՆԵՐԻ
ԱՃԸ». ԳԵՈՖԻԶԻԿԸ՝ ԱՐԼՅՈՒՐԻ ՀԱՐՍՏԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Գեոֆիզիկ Աշոտ Կարապետյանն օրերս հայտարարեց, որ ալյուրի հարստացման մասին ներկայացված օրինագիծը խաբեություններ է պարունակում: Խնդիրն ըստ նրա այն է, որ օրենքի նախագծում նշված է, որ ալյուրի հարստացման գործընթացը կարելի է համարել վերականգնման գործընթաց, համաձայն որի ալյուրի բաղադրությանն ավելացվելու են ցորենի կորցրած նյութերը: «Դա բացարձակ սուտ է, քանի որ ցորենի մեջ ոչ ֆոլաթթու կա, ոչ էլ երկաթի սուլֆատ, որ դեռ մի բան էլ այն վերադրարձվի ալյուրի բաղադրության մեջ»,-ասում է մասնագետը:
Նրա կարծիքով նման հայտարարությունների նապատակը մարդկանց համոզելն է, որ ֆոլաթթուն վտանգավոր չէ: Եթե այդպես է, ապա ինչու՞ զարգացած երկրները չեն ընդունում ալյուրը ֆոլաթթվով և երկաթով հարստացնելու գաղափարը, ասում է գեոֆիզիկը: Այն պնդմանը, թե այդ պատճառով են եվրոպացիները բռերով դեղահաբեր են ընդունում նա կրկին հիմնավոր չի համարում, քանի որ ըստ նրա, եվրոպացիներն առանց բժշկի նշանակման ինքնուրույն որևէ դեղահաբ չեն ընդունում:
Գեոֆիզիկոսի տեղեկացմամաբ, եթե դեռևս 100 տոկոսով ապացուցված չէ, որ այլուրի ֆոլաթթվով հարստացումը քաղցկեղ է առաջացնում, սակայն այն չի էլ հերքվում գիտնականների կողմից: Իսկ այն,որ ֆոլաթթուն արագացնում է քաղցկեղածին բջիջների աճը ապացուցված և հաստատված փաստ է: Դեռ ավելին, քիմիաթերապիայի ժամանակ օգտագործվող հիմնական դեղանյութերը հակաֆոլատային դեղամիջոցներն են, որոնց նպատակը արյան մեջ ֆոլատների մակարդակի իջեցումն է:
Ի դեպ, Աշոտ Կարապետյանի տեղեկացմամաբ Յունիսեֆի կողմից 2012 թվականին Հայաստան ներկրված սարքավորումներն անվճար կտրամադրվեն ալյուր արտադրվող ընկերություններին միայն այն դեպքում, երբ երկում արտադրվող ալյուրի 80 տոկոսը պարտադիր երկաթով և ֆոլաթթվով հարստացնելու մասին որոշում կայացվի: Այդ դեպքում Յունիսեֆը սարքավորումներից բացի խոստանում է մեկ տարի անվճար տրամադրել նաև պրեմիքսներ, բայց մեկ տարի հետո պրեմիքսների համար կառավարությունը ստիպված կլինի վճարել պետական բյուջեից:
Փաստորեն մեկ օրենքի ընդունմամբ մեկ տարի հետո ոչ միայն պետբյուջեյի բեռն է ավելանալու, այլև բնակչության առողջության հարցն է հարցականի տակ դրվելու, էլ չենք ասում սպառողների իրավունքների խախտման մասին: Սա փաստորեն այն կլասիկ դեպքն է, երբ կրկին գալիս է փաստելու, որ անվճար պանիրը միայն թակարդում է լինում: Մնում է հասկանալ, թե այդ անվճար լավությունն ինչու են միջազգայն կառույցները ստիպողաբար փորձում փաթաթել ժողովրդի վզին, երբ քաղաքակիրթ երկրները վաղուց հրաժարվել է դրանից:
ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
