Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը

«ՉԿԱ, ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ». ՏԻԳՐԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Արխիվ 12-16

«ՉԿԱ, ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ». ՏԻԳՐԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

 

Վերջին շրջանում ներքաղաքական դաշտում հետաքրքիր իրադարձություններ տեղի ունեցան: Մասնավորապես, երկու նոր կուսակցություն ծնվեց և առաջին հայացքից տպավորությունն այնպիսին է, որ եթե ընդդիմության թեժ գարուն «նախագիծը» չստավեց, ապա պետք է զինվել համբերությամբ և սպասել աշնանային թեժացումներին կամ սրացումներին: Ինչպես ժողովուրդն է ասում ճտերն աշնանն են հաշվում, իսկ ամռան շրջանին առավել բնորոշ է կանխատեսումներ անելը: Ամառային կանխատեսումների շրջանակներում «Իրավունք»-ը «Ժողովրդական կուսակցության» նախագահ Տիգրան Կարապետյանից հետաքրքրվեց, թե քաղաքական գործիչն ի՞նչ կկանխատեսումներ ունի քաղաքական աշնան վերաբերյալ, ի՞նչու որևէ կերպ չի արձագանքում հոսանքի թանկացմանը և ընդհանրապես ո՞ր քաղաքական ուժին է առավել վստահում:

- Պարոն Կարապեսյան ինչպիսի՞ն է Ձեր կարծիքը ներկայիս ներքաղաքական իրավիճակի մասին:

- Քաղաքական իրավիճակ չկա:

- Նոր կուսակցություններ են ստեղծվել վերջին շրջանում: Ձեր կարծիքով նոր ձևավորված կուսակցություններին, մասնավորապես «Նիկոլ Փինյանի Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կհաջողվի՞ համախմբել ընդդիմությանը, կամ որևէ իրավիճակ փոխել:

- Չգիտեմ, դեռ չեմ տեսնում իրավիճակ: Սպասելիքներ չունեմ:

- Կարծիք կա, որ աշունը թեժ է լինելու: Հավատու՞մ եք այդ թեզին և ընդհանրապես ինչպե՞ս եք գնահատում ընդդիմության ջանքերը: Իրականում կա՞ ընդդիմություն:

- Չկա: Ընդդիմություն չկա: Չկա, ցավոք սրտի: Թեժացում լինի կտեսնենք: Սպասենք:

- Իսկ Դուք ինչ-որ բան ինչո՞ւ չեք նախաձեռնում:

- Մենք սպասում ենք ժողովրդի ակտիվացմանը:

- Հոսանքի թանկացման հետ կապված խնդիրների շուրջ ժողովուրդը բավականին ակտիվացել է, բայց Դուք որևէ կերպ չեք արձագանքում, ինչու՞:

- Դա քաղաքացիական-հասարակական նախաձեռնություն է: Մենք կուսակցություն ենք: Մենք իշխանությանն ենք դեմ, ամբողջովին, ոչ թե՝ մասամբ:

- Փաստորեն սպասում եք, որ կուսակցությունները համախմբվեն, նոր Ձեր կուսակցությունը միանա նրանց:

- Այո, այո:

- Իսկ ԲՀԿ-ի հետ կհամագործակցե՞ք:

- Ոչ:

- Ինչու՞:

- Որովհետև ետ քաշվեցին: Երկու անգամ չի լինում նույն պատմությունը: Քաղաքական առումով ԲՀԿ-ն իրեն վարկաբեկեց:

- Բայց ԲՀԿ-ն հայտարարել է, որ ընդդիմություն է և այդ դաշտում է գործունեություն է ծավալում:

- Ի՞նչ ասեմ, ես այլևս վստահություն չունեմ:

ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ