Ռուսաստանը սկսել է օգտագործել «Գերան-5» հրթիռային անօդաչուի նոր տեսակ Կիևը փաստացի վերածվել է մերձռազմաճակատային քաղաքի. The Guardian ՇՏԱՊ. Հայտնի իրավապաշպանը Իրանի դեսպանատան մոտ փակագծեր է բացում Կործանվել է ռուսական Տու-95 ռազմավարական ռմբակոծիչը «20 միլիոն դրամը ոչ թե անձնական հոնորար է, այլ նախագծի բյուջե»․ Թաթա Սիմոնյանի թիմի պարզաբանումը Տիգրան Ավինյանի՝ նախապես հայտարարված մամուլի ասուլիսը չի կայանա Հայաստանը առաջիկա ամիսներին կորոշի՝ ում հետ կառուցել նոր ատոմակայանը. Լիխաչով Իշխանության նկատմամբ վստահությունը 11-12 տոկոս է. Գեւորգ Պողոսյան Վահրամ Սահակյանը ձերբակալվել է ֆեյսբուքում ատելություն հրահրող հրապարակման համար․ ՔԿ Վրաստանը սկսել է Ռուսաստանից ավելի շատ խոզ ներկրել

ՀԱՅ ՊԱՏԱՆԻ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸ ՀԱՂԹՈՒՄ ԵՆ

Արխիվ 12-16

ՀԱՅ ՊԱՏԱՆԻ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸ ՀԱՂԹՈՒՄ ԵՆ

Միջազգային հարթակում հայ պատանի շախմատիստների հաջողությունները, ի տարբերություն մեծահասակների,միշտ էլ ավելի սակավ են եղել, եւ շախմատի «հսկաներին», թերեւս, միայն ամերիկաբնակ Սամվել Սեւյանին է հաջողվել դիմակայել: Բայց, ինչպես երեւում է, Հայաստանում շախմատն ավելի հասանելի մարզաձեւ դարձնելու քաղաքականությունը սկսել է այդ ավանդույթը փոխել:

Այսպես՝ Ռուսաստանի Դագոմիս քաղաքում ավարտված «Սպիտակ նավակ» միջազգային մրցաշարում Հայաստանը ներկայացնող Երեւանի Չեխովի անվան թիվ 55 դպրոցի թիմը փայլուն հանդես եկավ՝ 82 թիմերի մեջ միանձնյա նվաճելով գլխավոր մրցանակը՝ 36 հնարավորից վաստակելով 25 միավոր: Հայաստանը մրցաշարում ներկայացնում էին պատանի շախմատիստներ Արթուր Դավթյանը, Դավիթ Միրզոյանը, Սամվել Խաչատրյանը եւ Արփինե Գրիգորյանը:
Երիտասարդ շախմատիստները եւս հաջողություններ ունեցան: Մասնավորապես՝ Վիլինգենում անցկացված Գերմանիայի Մ18 պատանիների առաջնությունում հաղթող դարձավ հայ շախմատիստ Սպարտակ Գրիգորյանը՝ 9 հնարավորից վաստակելով 6,5 միավոր:
Խաղատախտակի մեր փորձառու վարպետները եւս նոր նվաճումներ ունեն. Թաթարստանի մայրաքաղաք Կազանում ավարտված «Նեժմետդինովի գավաթ» անվանումը կրող օփեն մրցաշարում հաջող արդյունք է գրանցել գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը, որը 9 հնարավորից վաստակել է 6.5 միավոր եւ բաժանելով 3-7 տեղերը՝ լրացուցիչ ցուցանիշներով արժանացել է 5-րդ մրցանակին: Հայաստանը ներկայացնող մեկ այլ գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը վաստակել է 6, իսկ ՖԻԴԵ-ի վարպետ Դավիթ Շահինյանը՝ 5 միավոր:
Իսկ աշխարհի շախմատի կանանց առաջնությունում Հայաստանը կունենա եւս մեկ ներկայացուցիչ. գրոսմայստեր Էլինա Դանիելյանը աշխարհի կանանց առաջնությանը մասնակցելու իրավունք էր ստացել դեռ 2014 թվականին Պլովդիվում անցկացված Եվրոպայի կանանց առաջնության արդյունքներով: Իսկ Չակվիում ավարտված Եվրոպայի կանանց 2015 թ. առաջնությունում ուղեգիր նվաճեց նաեւ գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը:
Հայաստանը վերջին օրերին նույնպես շախմատային էր. Ջերմուկում ավարտվեց Հայաստանի տարածաշրջանային առաջնության եզրափակիչ մրցաշարը: 9 հնարավորից վաստակելով 7.5 միավոր՝ մրցաշարի միանձնյա հաղթող ճանաչվեց Շիրակի մարզի ներկայացուցիչ Նորայր Թորոսյանը: 2-րդ մրցանակը բաժին է հասել Կոտայքի մարզը ներկայացնող Հովիկ Չոչարյանին, իսկ 3-րդ հորիզոնականը զբաղեցրել է Գրիգոր Դիլանյանը՝ Արմավիրի մարզից: Այս 3 շախմատիստները իրավունք են նվաճել մասնակցելու Հայաստանի տղամարդկանց 2015թ.-ի առաջնության 1-ին խմբի մրցաշարին:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ռուսաստանը սկսել է օգտագործել «Գերան-5» հրթիռային անօդաչուի նոր տեսակԿիևը փաստացի վերածվել է մերձռազմաճակատային քաղաքի. The GuardianՇՏԱՊ. Հայտնի իրավապաշպանը Իրանի դեսպանատան մոտ փակագծեր է բացումԿործանվել է ռուսական Տու-95 ռազմավարական ռմբակոծիչըԱվագանու ՔՊ-ական անդամը 300 հազար դրամանոց մեքենան 2 մլն-ով վարձակալության է տվել ՊՈԱԿ-ին․ «Հետք»Յունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր»Վերամբարձ կռունկի ընկնելու հետևանքով զոհ դարձած 2-րդ անձին ևս տեղափոխեցին «Շտապօգնության» մեքենայովՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր«20 միլիոն դրամը ոչ թե անձնական հոնորար է, այլ նախագծի բյուջե»․ Թաթա Սիմոնյանի թիմի պարզաբանումը Տիգրան Ավինյանի՝ նախապես հայտարարված մամուլի ասուլիսը չի կայանաՀոկտեմբերի 5-ից դեսպանությունների միջոցով անձնագրային ծառայությունը ժամանակավորապես դադարեցվում էՀայաստանը առաջիկա ամիսներին կորոշի՝ ում հետ կառուցել նոր ատոմակայանը. ԼիխաչովԾեծկռտուք է եղել Թուրքիայի ընդդիմադիր նոր կուսակցությունումԻշխանության նկատմամբ վստահությունը 11-12 տոկոս է. Գեւորգ ՊողոսյանՎահրամ Սահակյանը ձերբակալվել է ֆեյսբուքում ատելություն հրահրող հրապարակման համար․ ՔԿՎրաստանը սկսել է Ռուսաստանից ավելի շատ խոզ ներկրել Անձամբ եք պատասխան տալու. Փաշինյանը զգուշացրել է Մեր տղերքը հիմա վերեւից նայում ու ասում են՝ փաստորեն, սենց հա՞.... ԻգիթխանյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 29-ինՀայտնի է մարզպետից՝ համայնքապետ ձգտման պատճառը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված