Նենց բա­ներ են բաց­վե­լու, որ գնա գա­լիս եմ․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Լավ, նամուս, թասիբ, ամո՞թ էլ չկա․ ԶԱՐՄԱՆՔ Տարածաշրջանը մտել է իր ամենածանր փուլերից մեկը Էրդողանն ու Նեթանյահուն ՄԱԿ–ում լեզվակռվից կանցնե՞ն «իրար ծեծելուն» Առանց կրակ ծուխ չի լինում․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ ԱՄՆ-ն ակնկալում է հոկտեմբերին կազմակերպել Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպում. The Atlantic ՔՊ կուսակցության վարչության նիստում որոշվել է՝ ՏԻՄ ընտրություններում Աբովյանի ցուցակը ով կգլխավորի Reuters. Ռուսաստանը և ԱՄՆ–ն քննարկել են հնարավոր համատեղ էներգետիկ նախագծերը Ռաֆայել Երանոսյանը նորություն ունի. նա «հարսանեկան» տեսանյութ է հրապարակել Ռուսաստանը սկսել է օգտագործել «Գերան-5» հրթիռային անօդաչուի նոր տեսակ

«ԱՇԽԱՏՈՒՄ ԵՆՔ, ՈՐ ՄԵՐ ՏԱՃԱՐՆԵՐԸ ԿԱՄԱՑ-ԿԱՄԱՑ ՀԵՏ ՎԵՐԱԴԱՐՁՎԻ ԹԵՄԻՆ»

Արխիվ 12-16

«ԱՇԽԱՏՈՒՄ ԵՆՔ, ՈՐ ՄԵՐ ՏԱՃԱՐՆԵՐԸ ԿԱՄԱՑ-ԿԱՄԱՑ ՀԵՏ ՎԵՐԱԴԱՐՁՎԻ ԹԵՄԻՆ»


Արդեն 101-րդ տարին է, որ Թբիլիսիի հայությունը մայիսի վերջին կիրակի օրը նշում է սայաթնովյան Վարդատոնը` որպես քաղաքի մեծագույն տոներից մեկը եւ այս տարին էլ բացառություն չէր: Տոնին այս անգամ մասնակցեց նաեւ «Իրավունքը» եւ առիթից օգտվելով էլ զրուցեց Վիրահայոց թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տ. ՎԱԶԳԵՆ եպիսկոպոս ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆԻ հետ:

 

«ՀԱՅՈՒԹՅԱՆԸ ՀԱՐԿԱՎՈՐ Է
ՄՇՏԱՊԵՍ ՄԻԱՍԻՆ ԼԻՆԵԼ»


-Սրբազան հայր, Վրաստանում հայապահպանության խնդրի մասին բազմիցս է բարձրաձայնվել: Նախեւառաջ անդրադառնանք, թե ինչպիսի իրավիճակ է այսօր:

-  Շատ մեծ աշխատանք է տարվում: Առաջին հերթին նշեմ, որ Թբիլիսիի հայությունը հարյուրամյակներ այստեղ բնակվող ավանդույթներով լեցուն հայություն է: Քաղաքում գործել է 26 հայկական եկեղեցի, որոնցից խորհրդային տարիներին գոնե երկու տաճարներ` Սուրբ Էջմիածինը եւ Սուրբ Գեւորգը շարունակել են գործել: 160 տարի է` գործում է հայկական մեր թատրոնը: Իսկ այս վերջին տարիներին իր դրական աշխատանքով առանձնահատուկ կերպով գործում է մեր Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթամշակութային կենտրոնը: Բնականաբար, այսօր էլ մեր հոգեւոր սպասավորների առաքելությունն է հայապահպանությամբ զբաղվելը, մանավանդ այն հատվածներում, որտեղ հայերն ապրում են վրացիների եւ այլ ժողովուրդների հետ միասին:

- Որքանո՞վ են միասնական այսօր վիրահայերը:

- Վիրահայ համայնքը միշտ միասնական է եղել, իսկ այս վերջին տարիներին` շատ ավելի: Մենք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ հիմնել ենք տարածաշրջանային հանձնախումբ, որտեղ ներառված են բոլոր շերտերը` Ջավախքի մեր իշխանավորներից սկսած` շուրջ 20 հոգուց ավելի հայ հասարակական գործիչներով վերջացրած, եւ միասնական ծրագրել ենք ու իրականացրել 100-ից ավելի միջոցառումներ` տարբեր կողմերում: Այս ամենը մեր ընդհանուր միասնության արդյունքում է եղել: Հայաստանից դուրս հայությունն այլեւս իրավունք չունի շքեղություն դրսեւորել եւ միասնական չլինել: Ամեն տարի փոխվում է, նոր իրավիճակ է աշխարհում տիրում, ուստի` հայությանը հարկավոր է մշտապես միասին լինել:

- Եթե չեմ սխալվում, Վրաստանի կառավարությունում լրջորեն քննարկվում էր կրոնական համայնքներին ֆինանսական աջակցություն տրամադրելու հարցը: Ինչո՞վ այդ ամենն ավարտվեց:

- Արդեն երկրորդ տարին է, որ իսլամական, հրեական, հայկական եւ կաթոլիկ կրոնական համայնքներին նյութական օժանդակություն է տալիս վրաց կառավարությունը` որպես փոխհատուցում խորհրդային տարիներին կրած վնասի դիմաց: Իհարկե, այդ ուշադրությունը կա եւ հիմա գոնե տեսնում ենք ինչ-որ ցանկություն այս կուտակված խնդիրների լուծման: Մեկ անգամից, իհարկե, դժվար կլինի, բայց մենք աշխատում ենք Վրաստանի իշխանությունների հետ, որ կամաց-կամաց մեր տաճարները հետ վերադարձվեն թեմին:

- Ի դեպ, նաեւ նկատեցինք, որ մեր հոգեւորականները Վրաստանում էլ ստիպված են պայքարել աղանդների դեմ: Ի՞նչ մասշտաբների է այստեղ հասել աղանդավորությունը:

- Աղանդավորությունը ե՛ւ այստեղ, ե՛ւ այլ վայրերում սոցիալական բնույթ ունի: Նրանք տեղավորվում, գործում են սոցիալական ծանր շերտերի մեջ: Ինչ վերաբերում է նրանց դեմ պայքարին, հատուկ հակապայքար պետք չէ, քանի որ եկեղեցին իր առաքելությունն իրականացնելով, իր դերի, որակի բարձրացմամբ արդեն իսկ կատարում է այն: Եվ կամաց-կամաց մենք լսում ենք, որ շատ-շատ կրոնական այլ տեղեր գնացած հայերը վերադառնում են, որովհետեւ մեր եկեղեցիներում Սուրբ Պատարագ է մատուցվում, ժամերգություններ կան, գեղեցիկ քարոզներ, մշակութային միջոցառումներ, այսինքն` հայկական հոգեւոր-մշակութային լիարժեք կյանք գոյություն ունի: Այստեղ չկա մեկը, ով կասի, թե մենք հոգեւոր սով ունենք: Անգամ հազարավոր հեռախոսային համարներ ունենք այսօր, որոնց մշտապես տարբեր տոների, իրադարձությունների հետ կապված, Առաջնորդարանը բացի լրատվական դաշտից, իրազեկում է` ուղարկելով հաղորդագրություններ: Հավելեմ նաեւ, որ արդեն նոր հայկական հասարակական կազմակերպություններ են ձեւավորվում եւ աշխատում Թբիլիսիում: Մանավանդ Բաթումում հայ համայնքը` մեր հոգեւոր հովվի եւ գլխավոր հյուպատոսի հետ միասին, շատ առանձնահատուկ կերպով արեցին ամեն ինչ, եւ այնտեղ եւս նկատելի առաջընթաց կա: Այս առումով մենք շնորհակալ ենք նաեւ Հայաստանի իշխանություններից, սփյուռքի նախարարությունից, որ մշտապես մեզ օժանդակում են: Եվ, իհարկե, մշտապես ունենք օրհնությունը Ամենայն Հայոց Գարեգին 2-րդ կաթողիկոսի եւ իր քաջալերանքով էլ այս ազատ գործունեությունն իրականացնում ենք:



«ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ
ԱՅԴ ԱՄԵՆԻ ՀԱՄԱՐ ՊԱՅՔԱՐԵԼ»


-Ինչ-որ առումով կարո՞ղ ենք ասել, որ հիմա քիչ, թե շատ մեր հոգեւոր արժեքները Վրաստանում պաշտպանված են:

- Կարող ենք ասել ավելին, որովհետեւ այլեւս մեզանից ոչինչ չի վերցվում, որովհետեւ պատրաստ ենք այդ ամենի համար պայքարել:

- Ընդամենը մի քանի շաբաթ առաջ հայաստանյան մամուլում լայն արձագանք էր գտել, որ թուրք-վրացական գործարքի արդյունքում Թուրքիան Վրաստանին է նվիրաբերել հայկական եկեցիներ: Ինչպե՞ս կմեկնաբանեք սա:

- Ինչ վերաբերում է եկեղեցիներ նվիրելու մասին խոսակցություններին, ապա դա ընդամենը մամուլում է, իսկ իրականության մեջ այդպես չէ: Թուրքիան ոչ ոքի էլ մինչեւ հիմա ոչինչ չի տվել ու, երեւի թե, չի էլ տա: Բայց, Թուրքիայում ունեցած մեր արժեքների տերը այնտեղ ապրող մեր հայությունն է:

- Այս տարածաշրջանում երկու քրիստոնյա փոքրիկ ազգ ենք մնացել` Վրաստանըեւ Հայաստանը, ըստ Ձեզ, կկարողանա՞նք վաղը պայքարել օր օրի առավել լայնտարածում գտած «Իսլամական պետության» դեմ:

- Կարծում եմ` հայերս իսլամի հետ խնդիր չենք ունեցել: Եթե նույնիսկ նայենք Երուսաղեմի պատմությանը, ապա պետք է նշենք, որ այսօր ունենք Երուսաղեմի սրբավայրերը` իսլամական իշխանությունների շնորհիվ: Գտնում եմ` այսօր էլ մեզ իսլամի հետ խնդիր չի սպառնում, ուղղակի, վրաց քրիստոնյա ժողովրդի հետ, որ հազարավոր տարիներով ապրում ենք, դատապարտված ենք միասին լինել եւ իրար հետ աշխատել: Եվ ոչ թե ընդդեմ ինչ-որ մի բանի, այլ ես կասեի` կրոնական բոլոր հատվածների հետ հանդուրժողականությամբ ապրելու, որովհետեւ Կովկասում ապրում են ե՛ւ քրիստոնյաներ, ե՛ւ մուսուլմաններ, ե՛ւ բուդդայական հրեաներ: Հետեւաբար, պետք է ամեն ինչ անենք, որ այդ համերաշխությունը շարունակվի դարեդար:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ


Թիֆլիս-Երեւան

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Նենց բա­ներ են բաց­վե­լու, որ գնա գա­լիս եմ․ ԲԱՄԲԱՍԱՆՔԼավ, նամուս, թասիբ, ամո՞թ էլ չկա․ ԶԱՐՄԱՆՔՏարածաշրջանը մտել է իր ամենածանր փուլերից մեկըԷրդողանն ու Նեթանյահուն ՄԱԿ–ում լեզվակռվից կանցնե՞ն «իրար ծեծելուն»Առանց կրակ ծուխ չի լինում․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԱՄՆ-ն ակնկալում է հոկտեմբերին կազմակերպել Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպում. The AtlanticՔՊ կուսակցության վարչության նիստում որոշվել է՝ ՏԻՄ ընտրություններում Աբովյանի ցուցակը ով կգլխավորիReuters. Ռուսաստանը և ԱՄՆ–ն քննարկել են հնարավոր համատեղ էներգետիկ նախագծերըՌաֆայել Երանոսյանը նորություն ունի. նա «հարսանեկան» տեսանյութ է հրապարակել Ռուսաստանը սկսել է օգտագործել «Գերան-5» հրթիռային անօդաչուի նոր տեսակԿիևը փաստացի վերածվել է մերձռազմաճակատային քաղաքի. The GuardianՇՏԱՊ. Հայտնի իրավապաշպանը Իրանի դեսպանատան մոտ փակագծեր է բացումԿործանվել է ռուսական Տու-95 ռազմավարական ռմբակոծիչըԱվագանու ՔՊ-ական անդամը 300 հազար դրամանոց մեքենան 2 մլն-ով վարձակալության է տվել ՊՈԱԿ-ին․ «Հետք»Յունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր»Վերամբարձ կռունկի ընկնելու հետևանքով զոհ դարձած 2-րդ անձին ևս տեղափոխեցին «Շտապօգնության» մեքենայովՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր«20 միլիոն դրամը ոչ թե անձնական հոնորար է, այլ նախագծի բյուջե»․ Թաթա Սիմոնյանի թիմի պարզաբանումը Տիգրան Ավինյանի՝ նախապես հայտարարված մամուլի ասուլիսը չի կայանաՀոկտեմբերի 5-ից դեսպանությունների միջոցով անձնագրային ծառայությունը ժամանակավորապես դադարեցվում է

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված