ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ` ԲՀԿ-Ի ԱՉՔԻ ԳՐՈ՞Ղ
Արխիվ 12-16ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ` ԲՀԿ-Ի ԱՉՔԻ ԳՐՈ՞Ղ
ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՔՊԿ-ի անդամ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում երկրորդ անգամ հնչեցրեց փետրվարյան դեպքերի մասին: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Եռյակի պառակտմանը, փետրվարի քսանի հանրավաքը չեղյալ համարելուն եւ ԲՀԿ-ի կազմաքանդմանը: ՀԱԿ խմբակցության պատգամավորը, բնականաբար, չշրջանցեց ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանին:
Եթե նախորդ անգամ ԲՀԿ-ից Փաշինյանին հակադարձել էր ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը, այս անգամ դա արեց ԲՀԿ մամլո խոսնակ Վահան Բաբայանը: Վերջինս հորդորեց Փաշինյանին զբաղվել իր «ազգափրկիչ» գործունեությամբ եւ Գագիկ Ծառուկյանի անունը չշահարկել:
Հ.Գ. Փետրվարյան դեպքերից ու ՔՊ-ի համագումարից հետո տպավորությունն այնպիսին է, որ Նիկոլ Փաշինյանը դարձել է ընդդիմության` նաեւ ԲՀԿ-ի աչքի գրողը, ավելին` ընդդիմադիր շրջանակներում Փաշինյանին համարում են իշխանության համար ընդդիմություն խաղացող քաղաքական գործիչ:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk