Լավ, նամուս, թասիբ, ամո՞թ էլ չկա․ ԶԱՐՄԱՆՔ Տարածաշրջանը մտել է իր ամենածանր փուլերից մեկը Էրդողանն ու Նեթանյահուն ՄԱԿ–ում լեզվակռվից կանցնե՞ն «իրար ծեծելուն» Առանց կրակ ծուխ չի լինում․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ ԱՄՆ-ն ակնկալում է հոկտեմբերին կազմակերպել Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպում. The Atlantic ՔՊ կուսակցության վարչության նիստում որոշվել է՝ ՏԻՄ ընտրություններում Աբովյանի ցուցակը ով կգլխավորի Reuters. Ռուսաստանը և ԱՄՆ–ն քննարկել են հնարավոր համատեղ էներգետիկ նախագծերը Ռաֆայել Երանոսյանը նորություն ունի. նա «հարսանեկան» տեսանյութ է հրապարակել Ռուսաստանը սկսել է օգտագործել «Գերան-5» հրթիռային անօդաչուի նոր տեսակ Կիևը փաստացի վերածվել է մերձռազմաճակատային քաղաքի. The Guardian

«ՄԻԱՅՆ ՓՈՂՈՎ ՈՒ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՄԲ ԵՐԳՉՈՒՀԻ ՉԵՆ ԴԱՌՆՈՒՄ»

Արխիվ 12-16

«ՄԻԱՅՆ ՓՈՂՈՎ ՈՒ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՄԲ ԵՐԳՉՈՒՀԻ ՉԵՆ ԴԱՌՆՈՒՄ»


Օրերս կկայանա երգչուհի ԱՆԵՏ ԱՂԱԲԵԿՅԱՆԻ «Շարունակում եմ» երգի տեսահոլովակի պրեմիերան: Երգչուհուն հայ հանդիսատեսը կմտաբերի «Հայաստանի ձայնը» նախագծից, որը սակայն , ի տարբերություն մրցակիցների, չհայտնվեց  հաղթողների շարքում : «Իրավունքի» հետ զրույցում Անետն ասաց, որ այդ փաստն իրեն չի ընճել, ավելին. «Նախ հնարավորություն ունեցա շփվելու  պրոֆեսիոնալ մարդկանց հետ, ամրապնդելու այն ինչ ունեի: Միաժամանակ հասկացա  անչափ կարեւոր մի հանգամանք, եթե բնությունը քեզ տվել է շնորհ  պիտի կատարելագործես այն` անդադար աշխատելով»:


Սկսնակ երգչուհին սնկի նման աճող ու անհետացող երգչուհիների շարքերին իրեն չի դասում. «Անկեղծ ասած այդ առումով վախ չունեմ, որովհետեւ միայն փողով ու  մասնագիտական կրթությամբ երգչուհի չեն դառնում: Բավականին ժամանակ է զբաղվում եմ  բեմական գործունեությամբ , թեկուզ փոքր , բայց ունեմ լսարան , ովքեր սիրում ու գնահատում են  իմ կատարումները»,- անկեղծացավ երգչուհին ու հավելեց, որ հանրային դեմք դառնալու համար պատրաստ է ամեն ինչի. «Ուժեղ մարդ եմ ինձ համարում  ու չեմ վախենում ոչ մի տեսակի ոճային փոփոխությունից: Երգչուհին իր էությամբ պետք է լինի արտիստ , միայն ձայնը բավական չէ, կերպարդ պիտի լինի ամբողջական , խենթացնող: Բայց, այդ ճանապարհին չեմ դավաճանի իմ մարդ տեսակին` չեմ վաճառվի»:

Խոսելով օրերս թողարկվող իր առաջին տեսահոլովակի մասին Անետը հավաստիացրեց. « իմ կարծիքով ուժեղ թիմ   է աշխատել`  երգի խոսքերի հեղինակը Վահրամ Պետրոսյանն է , երաժշտությունը` Ռիչարդ Մադլենյանինը , գործիքավորումը` «Karen Sevak Music» ընկերությունը: Իսկ տեսահոլովակի  ռեժիսորն է Արեն Բայադյանը, ով  լիարժեք վստահել եմ տեսահոլովակն ու նկարահանման ողջ ընթացքում   հետեւել նրա խոսքին»:

Երգչուհին նույնպես փաստում է, որ մեր օրերում տեսահոլովակ նկարահանելը թանկ հաճույք է, սակայն սպասելիքներ ունի իր նոր տեսահոլովակից. «Իսկապես, մեծ գումարներ են ներդնում, հատկապես նորեկները,  որոնք դեռ չունեն կայուն եկամուտ,  գնում են այդ   համարձակ  քայլին  ու շատ դեպքերում այն դառնում է իզուր: Հույս ունեմ` իմ տարբերակում այդպես չի լինի, որովհետեւ  7 ամիս թիմային աշխատանք է տարվել , որպեսզի ներկայանանք  առավելագույնս  լավ ու հավատում եմ` գումարներս հետ  կբերեմ»:

 


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Լավ, նամուս, թասիբ, ամո՞թ էլ չկա․ ԶԱՐՄԱՆՔՏարածաշրջանը մտել է իր ամենածանր փուլերից մեկըԷրդողանն ու Նեթանյահուն ՄԱԿ–ում լեզվակռվից կանցնե՞ն «իրար ծեծելուն»Առանց կրակ ծուխ չի լինում․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԱՄՆ-ն ակնկալում է հոկտեմբերին կազմակերպել Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպում. The AtlanticՔՊ կուսակցության վարչության նիստում որոշվել է՝ ՏԻՄ ընտրություններում Աբովյանի ցուցակը ով կգլխավորիReuters. Ռուսաստանը և ԱՄՆ–ն քննարկել են հնարավոր համատեղ էներգետիկ նախագծերըՌաֆայել Երանոսյանը նորություն ունի. նա «հարսանեկան» տեսանյութ է հրապարակել Ռուսաստանը սկսել է օգտագործել «Գերան-5» հրթիռային անօդաչուի նոր տեսակԿիևը փաստացի վերածվել է մերձռազմաճակատային քաղաքի. The GuardianՇՏԱՊ. Հայտնի իրավապաշպանը Իրանի դեսպանատան մոտ փակագծեր է բացումԿործանվել է ռուսական Տու-95 ռազմավարական ռմբակոծիչըԱվագանու ՔՊ-ական անդամը 300 հազար դրամանոց մեքենան 2 մլն-ով վարձակալության է տվել ՊՈԱԿ-ին․ «Հետք»Յունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր»Վերամբարձ կռունկի ընկնելու հետևանքով զոհ դարձած 2-րդ անձին ևս տեղափոխեցին «Շտապօգնության» մեքենայովՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր«20 միլիոն դրամը ոչ թե անձնական հոնորար է, այլ նախագծի բյուջե»․ Թաթա Սիմոնյանի թիմի պարզաբանումը Տիգրան Ավինյանի՝ նախապես հայտարարված մամուլի ասուլիսը չի կայանաՀոկտեմբերի 5-ից դեսպանությունների միջոցով անձնագրային ծառայությունը ժամանակավորապես դադարեցվում էՀայաստանը առաջիկա ամիսներին կորոշի՝ ում հետ կառուցել նոր ատոմակայանը. Լիխաչով

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված