ԷԼ ՈՒՐ ԿՀԱՍՆԻ «ԱՆՏԱՐԵՍԻ» ՄՏՔԻ ԹՌԻՉՔԸ
Արխիվ 12-16ԷԼ ՈՒՐ ԿՀԱՍՆԻ «ԱՆՏԱՐԵՍԻ» ՄՏՔԻ ԹՌԻՉՔԸ
Թերեւս երբեք այսքան ցանկալի ու սպասված չի եղել սովետական տարիները հիշեցնող «Գլավլիտը», որքան այսօր: Եվ եթե նման մի բան այսօր էլ չստեղծվի, ապա վերջնականապես կարելի է կազմակերպել ոչ միայն կարմիր խնձորի, այլեւ բոլոր տեսակի բարոյական արժեքների թաղումը ու արդյունքում այրվել սոդոմյան մեղքերի մեջ: Ասվածը գուցե պաթետիկ հնչեր, եթե այս օրերին սոցցանցերում լայնորեն չտարածվեր «Երեխաներին սեքսի մասին» վերնագրով բավական թանկարժեք գրքի գովազդը, որը ոչ այլ ինչ է, քան պեդոֆիլիայի տարածում: Բավական է մեջբերել այս խայտառակ գրքից մի հատված` նախապես ներողություն խնդրելով մեր ընթերցողներից.
Լուսինեի մազերը աշնանային տերեւի գույն ունեն:
Կարենի քիթը ցցված է վեր:
Լուսինեի աչքերը երկնագույն են:
Կարենը «շվի» ունի:
Դա ոչ թե «շվի» է կոչվում, այլ պենիս:
Իսկ ես վուլվա ունեմ,- ասաց Լուսինեն:
Եվ, իսպաներենից թարգմանված այս մտքի «գոհարները» արտատպել է ո՛չ ավել, ո՛չ պակաս «Անտարես» հրատարակչությունը: Այսպես որ շարունակվի պատկերացրեք, թե «Անտարեսի» մտքի թռիչքն ուր կհասնի: Իհարկե, հիմա կգտնվեն մարդիկ, ովքեր կհայհոյեն հեղինակին կամ այս ու այն պետական կառույցին, բայց, ի վերջո, սա խնդիր է, որը լուծում է պահանջում: Եթե կան մարդիկ, ովքեր գրքերի քննություն կոչվածը հնացած երեւույթ են համարում, ապա չենք կարծում, որ նույն այդ մարդիկ համամիտ են, որ մեր օրերում երաժշտական գործիքները ասոցացվեն սեռական օրգանների հետ, որով, ասենք, նվագում են հազարավոր նորմալ ընտանիքների երեխաներ: Այս ամենը սրբապղծություն է հիշեցնում, ուստի` կոնկրետ քայլեր են պահանջվում:
Կույտը մշակեց ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԸ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
