Լավ, նամուս, թասիբ, ամո՞թ էլ չկա․ ԶԱՐՄԱՆՔ Տարածաշրջանը մտել է իր ամենածանր փուլերից մեկը Էրդողանն ու Նեթանյահուն ՄԱԿ–ում լեզվակռվից կանցնե՞ն «իրար ծեծելուն» Առանց կրակ ծուխ չի լինում․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ ԱՄՆ-ն ակնկալում է հոկտեմբերին կազմակերպել Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպում. The Atlantic ՔՊ կուսակցության վարչության նիստում որոշվել է՝ ՏԻՄ ընտրություններում Աբովյանի ցուցակը ով կգլխավորի Reuters. Ռուսաստանը և ԱՄՆ–ն քննարկել են հնարավոր համատեղ էներգետիկ նախագծերը Ռաֆայել Երանոսյանը նորություն ունի. նա «հարսանեկան» տեսանյութ է հրապարակել Ռուսաստանը սկսել է օգտագործել «Գերան-5» հրթիռային անօդաչուի նոր տեսակ Կիևը փաստացի վերածվել է մերձռազմաճակատային քաղաքի. The Guardian

ՍԵՎԱՆԻ ԿՈԼԵԿՏՈՐԸ ԹԱԼԱՆԵԼԸ «ՍՈՎՈՐԱԿԱՆ ԽՈՒԺԱՆ ԳՈՂԻ ԲԱՆ ՉԷՐ»

Արխիվ 12-16

ՍԵՎԱՆԻ ԿՈԼԵԿՏՈՐԸ ԹԱԼԱՆԵԼԸ «ՍՈՎՈՐԱԿԱՆ ԽՈՒԺԱՆ ԳՈՂԻ ԲԱՆ ՉԷՐ»

«Իրավունքի» նախորդ համարներից մեկում անդրադարձել էինք այն պատմությանը, որ Սեւանա լճի ողջ շրջակայքով մեկ դեռ խորհրդային տարիներին կառուցված եւ հսկայական արժեք ունեցող կոլեկտորը գոյություն չունի: «Սեւանի կոլեկտորը չկա, մաս-մաս տարբեր անձանց կողմից թալանվել է»,- ի պատասխան մեր հարցին` նշել էր բնապահպան, տարիներ առաջ ՀՀ բնապահպանության նախարար ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ: Այն, որ կոլեկտորը թալանվել է քիչ-քիչ` տարիների ընթացքում, փաստում է նաեւ մեր աղբյուրը՝ նշելով. «Թալան ասվածն այստեղ հարաբերական է: Ժամանակի ընթացքում կոնկրետ մարդիկ վճարել են վերեւներին, ապա՝ Սեւանի հարակից բնակավայրերի ղեկավարներին ու հատված առ հատված բարձել-տարել են եղած-չեղածը»: Ամեն դեպքում, այն, որ կոլեկտորն իր արժեքով հետխորհրդային Հայաստանի մեծ թալանի պատմության գլխավոր էջերից մեկն է, հաստատ է: Ուստիեւ՝ այս ամենի հիմքը գտնելու համար փորձեցինք ինչ-որ բան պարզել նաեւ «Սեւանի հարակից բնակավայրերի» ղեկավարներից՝ մեր հարցուփորձը սկսելով Գեղարքունիքի մարզպետարանի բնապահպանության բաժնի պետ Համբարձում Համբարձումյանից: Վերջինս լսելով Սեւանի թալանված կոլեկտորի մասին` միանգամից ասաց.
- Ես` որպես տեղացի, հիշում եմ, որ այդ կոլեկտորը եղել է իմ տանը կպած: Փոսերը փորած էին, պատրաստ մոնտաժման, սակայն չգիտեմ ինչ պատճառներով, չգիտեմ ուր՝ ամբողջությամբ այդ կոլեկտորը տեղափոխել են: Թե ովքեր են արել, ես չեմ կարող ասել: Բայց մի բան հաստատ է. դա հեշտ տանելու բան չէր: Դրա մի մետրը տոննաուկես խողովակ էր եւ սովորական խուժան գողի բան չէր: Պատկերացրեք՝ դրա մի կիլոմետրը կազմում էր 1500 տոննա, իսկ ամբողջն իրար հետ՝ հարյուր հազար տոննա ու ավել: Էդքանը հնարավո՞ր էր ուղղակի գողանալ. իհարկե՝ ոչ: Էդ կոլեկտորը ահռելի, ֆանտաստիկ թվեր արժեր, էս պահի դրությամբ մի տոննա մետաղը մեծ գումարներ արժե, դե պատկերացրեք` մի քանի տարի առաջ ինչ թիվ էր դա:
- Եթե ոչ պաշտոնապես, ապա գոնե որպես տվյալ մարզի բնակիչ չե՞ք հետաքրքրվել, թե ովքեր էին տանողները:
- Էնքան տարբեր անուններ եմ լսել: Հիմա, գիտեք ինչ, հստակ չեմ էլ կարող ասել, թե իմ լսած անունները որեւէ կերպ իրականությանը համապատասխանո՞ւմ են, թե` ոչ:
- Լավ, բայց մասնավորապես ում անուններն են շրջանառվել` կոլեկտորի թալանի հետ կապված:
- Աշխատեցի Ձեզ հետ լինել հնարավորինս բաց, մաքուր, բայց ում անունն ասես, որ չեմ լսել:
- Դե, օրինակ` ո՞ւմ անունն եք լսել:
- Եթե անգամ մի փոքր լսածներս հիմնավոր լինեին` անպայման կասեի: Սկսած նախկին նախագահներից, նախկին նախարարներից` անուններ են տալիս, բոլորի անուններն էլ տալիս են: Այդ ամենն սկզբից է սկսվել: Խողովակները մոնտաժված չեն եղել, մի քանի տեղ կուտակված են եղել, եւ հենց այդ կուտակված տեղերից էլ դրանք վերցվել թալանվել են: Մոնտաժված չէին, որ ասենք՝ բյուջեից են թալանել:
- Ուզում եք ասել, որ եթե մոնտաժված չէին, դրանք պետականորեն գրանցված խողովակներ չէի՞ն:
- Չէ, ո՞նց կարող էր գրանցվել, եթե մոնտաժված չէր. տարբեր տեղերում դրանք կուտակված էին:
- Չեք կարծում, որ այսօր այդ թալանված կոլեկտորը կարող էր նպաստել Սեւանա լճի բնապահպանությանը:
- Այն, որ Սեւանը օգնության կարիք ունի, դրանում ոչ ոք չի կասկածում: Բայց կոլեկտորի առկայությունը կօգներ, թե` ոչ, չեմ կարող ասել: Շատ հնարավոր է, որ օգներ:
- Լավ, իսկ Ձեզ` որպես ներկայումս համապատասխան ոլորտի պաշտոնյա, չի հետաքրքրել կոլեկտորի ճակատագիրը:
- Ոչ, քանի որ դա իմ իրավասությունների մեջ չի մտնում:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Լավ, նամուս, թասիբ, ամո՞թ էլ չկա․ ԶԱՐՄԱՆՔՏարածաշրջանը մտել է իր ամենածանր փուլերից մեկըԷրդողանն ու Նեթանյահուն ՄԱԿ–ում լեզվակռվից կանցնե՞ն «իրար ծեծելուն»Առանց կրակ ծուխ չի լինում․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԱՄՆ-ն ակնկալում է հոկտեմբերին կազմակերպել Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպում. The AtlanticՔՊ կուսակցության վարչության նիստում որոշվել է՝ ՏԻՄ ընտրություններում Աբովյանի ցուցակը ով կգլխավորիReuters. Ռուսաստանը և ԱՄՆ–ն քննարկել են հնարավոր համատեղ էներգետիկ նախագծերըՌաֆայել Երանոսյանը նորություն ունի. նա «հարսանեկան» տեսանյութ է հրապարակել Ռուսաստանը սկսել է օգտագործել «Գերան-5» հրթիռային անօդաչուի նոր տեսակԿիևը փաստացի վերածվել է մերձռազմաճակատային քաղաքի. The GuardianՇՏԱՊ. Հայտնի իրավապաշպանը Իրանի դեսպանատան մոտ փակագծեր է բացումԿործանվել է ռուսական Տու-95 ռազմավարական ռմբակոծիչըԱվագանու ՔՊ-ական անդամը 300 հազար դրամանոց մեքենան 2 մլն-ով վարձակալության է տվել ՊՈԱԿ-ին․ «Հետք»Յունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր»Վերամբարձ կռունկի ընկնելու հետևանքով զոհ դարձած 2-րդ անձին ևս տեղափոխեցին «Շտապօգնության» մեքենայովՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր«20 միլիոն դրամը ոչ թե անձնական հոնորար է, այլ նախագծի բյուջե»․ Թաթա Սիմոնյանի թիմի պարզաբանումը Տիգրան Ավինյանի՝ նախապես հայտարարված մամուլի ասուլիսը չի կայանաՀոկտեմբերի 5-ից դեսպանությունների միջոցով անձնագրային ծառայությունը ժամանակավորապես դադարեցվում էՀայաստանը առաջիկա ամիսներին կորոշի՝ ում հետ կառուցել նոր ատոմակայանը. Լիխաչով

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված