Նենց բա­ներ են բաց­վե­լու, որ գնա գա­լիս եմ․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Լավ, նամուս, թասիբ, ամո՞թ էլ չկա․ ԶԱՐՄԱՆՔ Տարածաշրջանը մտել է իր ամենածանր փուլերից մեկը Էրդողանն ու Նեթանյահուն ՄԱԿ–ում լեզվակռվից կանցնե՞ն «իրար ծեծելուն» Առանց կրակ ծուխ չի լինում․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ ԱՄՆ-ն ակնկալում է հոկտեմբերին կազմակերպել Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպում. The Atlantic ՔՊ կուսակցության վարչության նիստում որոշվել է՝ ՏԻՄ ընտրություններում Աբովյանի ցուցակը ով կգլխավորի Reuters. Ռուսաստանը և ԱՄՆ–ն քննարկել են հնարավոր համատեղ էներգետիկ նախագծերը Ռաֆայել Երանոսյանը նորություն ունի. նա «հարսանեկան» տեսանյութ է հրապարակել Ռուսաստանը սկսել է օգտագործել «Գերան-5» հրթիռային անօդաչուի նոր տեսակ

«ԱՄԵՆ ՄԵԿԸ ՎԵՐՄԱԿՆ ԻՐ ՎՐԱ Է ՔԱՇՈՒՄ»

Արխիվ 12-16

«ԱՄԵՆ ՄԵԿԸ ՎԵՐՄԱԿՆ ԻՐ ՎՐԱ Է ՔԱՇՈՒՄ»


Քաղաքական դաշտում կամաց-կամաց նշմարվում են նոր վերադասավորումներ, ու օր օրի ակտիվանում են հաջորդ խորհրդարանական ընտրություններին պատրաստվող ուժերը: Ոմանք իրենց մանդատը պահպանելու համար նոր կուսակցություններ են հիմնում, ոմանք էլ փորձում են այդ նոր ուժերում ապաստան գտնել: Այս առումով, թե ինչպիսի քաղաքական աշնան պատկեր կունենանք, որոնք վաղը կմրցեն խորհրդարան անցնելու համար, «Իրավունքը» փորձեց պարզել «Կլոր սեղան» ձեւաչափով:

 

«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵՆ

ԿԱՅԱՑԱԾ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՈՒԺԵՐ»


Ըստ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ԼԵՌՆԻԿ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ` այստեղ այնքան մրցակցության խնդիր չէ, որքան` ճիշտ ընդդիմադիր կեցվածք ընդունելու. «Ոչ թե ես, այլ քաղաքագիտության տեսությունն է ասում, որ իշխանություններին անհրաժեշտ են կայացած ընդդիմադիր ուժեր, որոնք օբյեկտիվ, ռեալ գնահատական են տալիս քաղաքական իրավիճակին: Մինչդեռ այսօր ընդդիմադիր քաղաքական ուժերը ռեալ գնահատական չեն տալիս, այլ պարզապես դժգոհում են: Իսկ ինչ վերաբերում է ընտրություններին, ապա ընդդիմությունը նախեւառաջ պետք է ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցի, շփվի ժողովրդի հետ, անկախ նրանից` կհաղթի, թե` ոչ: Եթե իրենք ՏԻՄ ընտրություններում թեկնածություն դնեն, չի կարող ժողովուրդը չգնալ իրենց հետեւից, բայց իրենք իրենց տեղերը բաց են թողնում: Սա նշանակում է, որ մարդիկ «ալարում» են կամ իրենց ուժերի, իրենց կենսագրության վրա վստահ չեն եւ վստահ չեն, որ ժողովուրդը կհավատա իրենց»:
Ստեղծված քաղաքական իրավիճակին անդրադառնալով` «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆՆ էլ ընդգծեց. «Գագիկ Ծառուկյանի քաղաքական ասպարեզից դուրս գալը  զրկեց ընդդիմադիր ուժերին միասնական թեկնածուից, որը կարծես թե խորհրդանշում էր ընդդիմության պայքարը իշխանության դեմ: Հիմա խմորումների շրջան է: Եվ կամաց-կամաց կերեւա, թե ընդդիմադիր ուժերից ով կարող է իր վրա վերցնել այդ առաքելությունը` ներկայացնելով ընդհանուր ընդդիմության շահերը: Այնպես որ, մենք դեռ պետք է սպասենք միասնական կամ գլխավոր ուժի ի հայտ գալուն»:


«ԱՅՍՕՐ ՀԱԿԿ ԱՍԵԼՈՎ` ՄԱՐԴԻԿ ՀԻՇՈՒՄ ԵՆ ՀՀՇ-ԻՆ
ՈՒ ՄՈՒԹ ՈՒ ՑՈՒՐՏ ՕՐԵՐԸ»


Մասնավորեցնելով, թե ո՞ր ընդդիմադիր քաղաքական ուժերն են  հավակնում կրկին հայտնվել հաջորդ խորհրդարանում, ՀՀԿ-ական պատգամավորը նշեց խմբակցություն առ խմբակցություն. «Նախեւառաջ, խորհրդարանում կլինեն այն ուժերը, որոնք ունեն որոշակի ֆինանսական լծակներ, որովհետեւ ասենք, թե չասենք, ժողովուրդը այդ վատ սովորությանը հարմարվել է, եւ ինքն է սպասում ոչ թե կաշառվելու, այլ նյութական աջակցության, ասենք, անվճար տրանսպորտի տրամադրմանը եւ այլն: Ինչպես նաեւ խորհրդարանում կլինեն ավանդական կուսակցությունները: Հատկապես մարզերում, օրինակ, Դաշնակցությունը քիչ, բայց ունի իրեն հետեւող որոշակի ընտրազանգված: Այնպես որ, իրենք կգան խորհրդարան, բայց ոչ մեծ թվով: Նրանք ունեն սկզբունքներ եւ, ամենակարեւորը, չունեն լիդեր, ինչը դրական է: ՀՅԴ-ում, պարզապես, մարդիկ են, որոնք քաղաքականությամբ են զբաղվում եւ զբաղվելու են` անկախ նրանից, թե այդ գաղափարախոսությունն ընդունելի է կամ` ոչ: «Օրինաց երկիրը», բոլոր դեպքերում, ունի կառույցներ, գրասենյակներ եւ աշխատում է: Նրանք մնում են քաղաքական դաշտում, որովհետեւ տեղերում աշխատում են մարդկանց հետ: Ինչպես օրինակ` մի գյուղում 5-6 մարդ կգտնվի, որոնք ՕԵԿ-ական են: Մինչդեռ «Ժառանգությունը» թեպետ խորհրդարանում ակտիվ է, բայց տեղերում` ոչ: Եթե լավ կազմակերպվեն, իրենք շատ ավելիի կարող են հասնել: Ի վերջո, «Ժառանգությունը» պոտենցիալ ունի, եւ դա ցուց տվեց վերջին ընտրությունները»: Խոսելով ՀԱԿԿ-ի մասին, պարոն Ալեքսանյանը հավելեց, որ այն քաղաքական աշխատանքի փորձ ունի, բայց ունի նաեւ կենսագրություն, որն իրեն հետ է քաշում. «Այսօր ՀԱԿԿ ասելով` մարդիկ հիշում են ՀՀՇ-ին եւ մութ ու ցուրտ օրերը: Մարդիկ միշտ քաղաքականության մեջ նորություն են ուզում տեսնել, եւ այս առումով ՀԱԿ-ն ունենալով կենսագրություն, մի քիչ էլ, իմ կարծիքով` սխալ, հակասական քաղաքական ուղղություն, չեն ընդունվում մարդկանց կողմից, ու դժվար է պատկերացնել, որ ընտրազանգվածը կգնա նրանց հետեւից:

«ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՑՈՒՅՑ ՏՎԵՑ ԻՐ ԱՆԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ»


Իսկ Ա. Ադիբեկյանը մինչ կանդրադառնար հաջորդ խորհրդարանական ընտրությունների գլխավոր մրցակիցներին` հիշեցրեց. ««Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը ցույց տվեց իր անկարողությունը` պայքարել նախագահականի համար: Հայ ազգային կոնգրեսը կարծես անատամ դուրս եկավ ու մի կերպ կարողացավ այս անգամ մտնել խորհրդարան: ՕԵԿ-ը դուրս գալով կոալիցիայից` դեռ պետք է ինքնորոշվի, թե որ դիրքն է զբաղեցնելու ընդդիմադիր դաշտում, որովհետեւ ծայրահեղը ՀԱԿ-ն է, չափավորը` ՀՅԴ-ն, իսկ իշխանամետ բոլորովին վերջերս հանդես էին գալիս ՕԵԿ-ը եւ ԲՀԿ-ն, որոնք կոալիցիայի անդամ էին: Կարծում եմ` պետք է վերաբաշխում լինի, եւ այն, ինչ որ հիմա կանեն քաղաքական ուժերը կախված է ոչ այնքան գալիք ընտրություններից, այլ որքանով կկարողանան ստեղծել միասնական ընդդիմություն»: Ապա շեշտեց. «Եթե նայենք, թե որ կուսակցություններն են հավակնում լինել հաջորդող խորհրդարանում, ապա դրանք նախ` ՕԵԿ-ն է, ՀՅԴ-ն եւ «Ժառանգությունը»: Բայց քանի որ նրանք, կարծես թե, փորձված թան են, կարեւոր է, թե ով մածուն կլինի: Մնում է պարզել, թե որ ուժերը միասնական հանդես կգան: Թեպետ էլի խնդիր է դառնալու, որովհետեւ ունենք այդ տխուր փորձը, որ ամեն մեկը «վերմակն իր վրա է քաշում»: Ավելին` գտնում է, որ ինքը պետք է լինի համար առաջինը, եւ դրա համար ընդդիմության բոլոր ուժերը միավորել եւ միասնական հանդես գալը, դժբախտաբար, լինում է ապարդյուն»:

«ՆՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԸ ՉԵՆ ԿԱՐՈՂ ՈՐԵՎԷ ՏԵՂ ԳՐԱՎԵԼ»


Ամփոփելով թեման` սոցիոլոգը կարճ խոսեց նաեւ նոր ձեւավորվող քաղաքական ուժերի մասին. «Նոր քաղաքական ուժերը չեն կարող որեւէ տեղ գրավել, որովհետեւ մենք ունենք կայացած քաղաքական համակարգ, եւ օթյակում, պարտերում ու ամֆիթատրոնում զբաղեցված են բոլոր տեղերը: Հետեւաբար, նորը, որ գա, տեղ չունի, իսկ թե որտե՞ղ պիտի տեղավորվի, անհայտ է»: Այս առումով, Ա. Ադիբեկյանի հետ համակարծիք է նաեւ Լ. Ալեքսանյանը, ով գտնում է, որ նոր կուսակցությունները լուրջ ազդեցություն չեն ունենա քաղաքական իրավիճակի վրա. «Այն մարդիկ, ովքեր փորձում են կուսակցություն ստեղծել, նոր մարդիկ չեն, որ նոր քաղաքականություն բերեն: Այսօր այդ նոր կազմավորվող ուժերի մեջ կան մարդիկ, ովքեր ժողովրդի մոտ որոշակի իմիջ ստեղծել են, բայց մեկ կամ երկու մարդով կուսակցություն չի ստեղծվում: Փորձը ցույց է տվել, որ այն կուսակցությունները, որոնք մի մարդու հեղինակության վրա են ստեղծվում, շուտ մարում են: Ավելին` դեռ մի բան էլ խլում են այդ մարդու հեղինակությունը», - իր խոսքը եզրափակեց քաղաքական մեծամասնության ներկայացուցիչը:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Նենց բա­ներ են բաց­վե­լու, որ գնա գա­լիս եմ․ ԲԱՄԲԱՍԱՆՔԼավ, նամուս, թասիբ, ամո՞թ էլ չկա․ ԶԱՐՄԱՆՔՏարածաշրջանը մտել է իր ամենածանր փուլերից մեկըԷրդողանն ու Նեթանյահուն ՄԱԿ–ում լեզվակռվից կանցնե՞ն «իրար ծեծելուն»Առանց կրակ ծուխ չի լինում․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԱՄՆ-ն ակնկալում է հոկտեմբերին կազմակերպել Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպում. The AtlanticՔՊ կուսակցության վարչության նիստում որոշվել է՝ ՏԻՄ ընտրություններում Աբովյանի ցուցակը ով կգլխավորիReuters. Ռուսաստանը և ԱՄՆ–ն քննարկել են հնարավոր համատեղ էներգետիկ նախագծերըՌաֆայել Երանոսյանը նորություն ունի. նա «հարսանեկան» տեսանյութ է հրապարակել Ռուսաստանը սկսել է օգտագործել «Գերան-5» հրթիռային անօդաչուի նոր տեսակԿիևը փաստացի վերածվել է մերձռազմաճակատային քաղաքի. The GuardianՇՏԱՊ. Հայտնի իրավապաշպանը Իրանի դեսպանատան մոտ փակագծեր է բացումԿործանվել է ռուսական Տու-95 ռազմավարական ռմբակոծիչըԱվագանու ՔՊ-ական անդամը 300 հազար դրամանոց մեքենան 2 մլն-ով վարձակալության է տվել ՊՈԱԿ-ին․ «Հետք»Յունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր»Վերամբարձ կռունկի ընկնելու հետևանքով զոհ դարձած 2-րդ անձին ևս տեղափոխեցին «Շտապօգնության» մեքենայովՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր«20 միլիոն դրամը ոչ թե անձնական հոնորար է, այլ նախագծի բյուջե»․ Թաթա Սիմոնյանի թիմի պարզաբանումը Տիգրան Ավինյանի՝ նախապես հայտարարված մամուլի ասուլիսը չի կայանաՀոկտեմբերի 5-ից դեսպանությունների միջոցով անձնագրային ծառայությունը ժամանակավորապես դադարեցվում է

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված