ԵՐԲ ԿԵՂԾԱՐԱՐԸ ԳՈՌՈՒՄ Է` «ԲՌՆԻ՛Ր ԿԵՂԾԱՐԱՐԻՆ»
Արխիվ 12-16ԵՐԲ ԿԵՂԾԱՐԱՐԸ ԳՈՌՈՒՄ Է` «ԲՌՆԻ՛Ր ԿԵՂԾԱՐԱՐԻՆ»
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը խորհրդարանում առաջարկներ ներկայացրեց հանրաքվեի մասին: Որպես ելույթի եզրափակում` ՀԱԿ խմբակցության ղեկավարը «կծեց» ՀՅԴ-ին` ասելով. «Այն ուժերի հետ, որոնց հետ ՀՅԴ-ն համագործակցել է, նրանք վատ ավարտ են ունեցել»:
ԲՀԿ առաջնորդ Նաիրա Զոհրաբյանն էլ հորդորեց Վենետիկի հանձաժողովը սուրբ կով չդարձնել. «Վենետիկի հանձնաժողովը կողջունի, եթե Հայաստանն արդար ընտրություններ անցկացնի»:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ Զուրաբյանին ասաց, որ ինչքան շատ նա խոսի, էնքան իշխանության օգուտն է. «Ասում եք` ժողովուրդը մեզ չի վստահում, նայեք համայնքային ընտրությունների արդյունքները»:
ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի զայրույթը տեղի տվեց: Նա ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ կեղծարարության մեջ մասնագիտացած ՀԱԿ-ը չպետք է ՀՅԴ-ին մեղադրի կեղծիքների համար. «Դուք ինչ բարոյական իրավունք ունեք նման բան ասելու: Երբ ՀՅԴ-ն տոգորված էր այդ գաղափարներով (նկատի ունի սահմանադրական բարեփոխումները-խմբ.), Ձեր կուսակցությունը դեռ ծնված չէր: Չի կարելի այս ամբիոնից այդ աստիճան իրավական տգիտություն ու անգրագիտություն ասել»:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
