Ռուսաստանը սկսել է օգտագործել «Գերան-5» հրթիռային անօդաչուի նոր տեսակ Կիևը փաստացի վերածվել է մերձռազմաճակատային քաղաքի. The Guardian ՇՏԱՊ. Հայտնի իրավապաշպանը Իրանի դեսպանատան մոտ փակագծեր է բացում Կործանվել է ռուսական Տու-95 ռազմավարական ռմբակոծիչը «20 միլիոն դրամը ոչ թե անձնական հոնորար է, այլ նախագծի բյուջե»․ Թաթա Սիմոնյանի թիմի պարզաբանումը Տիգրան Ավինյանի՝ նախապես հայտարարված մամուլի ասուլիսը չի կայանա Հայաստանը առաջիկա ամիսներին կորոշի՝ ում հետ կառուցել նոր ատոմակայանը. Լիխաչով Իշխանության նկատմամբ վստահությունը 11-12 տոկոս է. Գեւորգ Պողոսյան Վահրամ Սահակյանը ձերբակալվել է ֆեյսբուքում ատելություն հրահրող հրապարակման համար․ ՔԿ Վրաստանը սկսել է Ռուսաստանից ավելի շատ խոզ ներկրել

«ԻՆՉՊԵՍ ԴԱՏԱՐԱՆԻ, ԱՅՆՊԵՍ ԷԼ ԱՍՏԾՈ ԱՌԱՋ ԲՈԼՈՐԸ ՀԱՎԱՍԱՐ ԵՆ»

Արխիվ 12-16

«ԻՆՉՊԵՍ ԴԱՏԱՐԱՆԻ, ԱՅՆՊԵՍ ԷԼ ԱՍՏԾՈ ԱՌԱՋ ԲՈԼՈՐԸ

 

ՀԱՎԱՍԱՐ ԵՆ»


Այսօր Երեւանի Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանում դատավոր ՌՈՒԲԵՆ ԱՓԻՆՅԱՆԻ նախագահությամբ շարունակվեց Երեւանի Ավետարանական եկեղեցու խորհրդի նախագահ Լեւոն Բարդակչյանի հայցն ընդդեմ «Իրավունք մեդիա» ՍՊԸ-ի գործով դատական նիստը: Հավելենք, որ հայցվոր կողմը, ի դեմս Բարդակչյանի, պահանջում է «Իրավունքից» ներողություն խնդրել «Լ. Բարդակչյանի կողմից  Կոմիտաս վարդապետի հասցեին արվել է նողկալի արտահայտություն» նախադասության համար, քանի որ, ըստ հայցվոր կողմի, «նողկալի» բառով ոտնահարվել է Ավետարանական եկեղեցու հովվի պատիվն ու արժանապատվությունը, իսկ «Իրավունք մեդիա» ՍՊԸ-ից` հօգուտ իրեն, Աստծո ծառա Բարդակչյանը պահանջում է բռնագանձել ո՛չ ավել, ո՛չ պակաս 1.000.000 դրամ: Նշենք, որ «Իրավունքի» շահերը դատարանում պաշտպանում  է «Լեւ Գրուպ» փաստաբանական գրասենյակի ղեկավար Լեւոն Բաղդասարյանը, իսկ Լ. Բարդակչյանի շահերը` փաստաբան Արթուր Այվազյանը:

Նշենք, որ հայցվոր Լ. Բարդակչյանն այսօրվա դատական նիստին չէր ներկայացել, իսկ դատաքննության ընթացքում վերջինիս ներկայացուցիչը կրկին ներկայացրեց եւ ամբողջ ծավալով պնդեց իրենց հայցապահանջը: Հատկապես ուշագրավ էր այն, որ հայցվոր կողմը արեց այսպիսի հայտարարություն. «Ավետարանական եկեղեցին քրիստոնեության մեջ դիտվում է որպես աղանդ»: Իհարկե, այստեղ խոսքերն ավելորդ են: Եվ պատասխանող կողմի փաստաբան Լ. Բաղդասարյանը եւս մեկ անգամ շեշտեց. «Սահմանադրությունն ասում է, որ հեգեմոն դերը պատկանում է Հայ Առաքելական եկեղեցուն»:

Հավելենք, որ «Լեւ Գրուպ» փաստաբանական գրասենյակի ղեկավար Լեւոն Բաղդասարյանը դատարանին ներկայացրեց կոնկրետ ապացույց, որով ապացուցվում է, որ իսկապես Լ. Բարդակչյանի կողմից բազմաթիվ լրատվամիջոցներով  արվել է հայտարարություն, որով վերջինս անուղղակի կերպով մեղադրել է Հայ Առաքելական եկեղեցու հոգեւոր հովիվ, Հայորդաց տների տեսուչ-տնօրեն Տեր Կոմիտաս վարդապետ Հովնանյանին: Պարոն Բաղդասարյանի կողմից հանգամանորեն ներկայացվեց նաեւ, որ հոդվածում ուղղակի վիրավորանք չի եղել Բարդակչյանի նկատմամբ, ավելին հոդվածագիր  Հրանտ Սարաֆյանը  Բարդակչյանին դիմել է իր` վերապատվելի կոչումով: Եվ հոդվածագրի կողմից եղել է, պարզապես, քննադատողական հայտարարություն, որը բացարձակ որեւէ  աղերս չունի տվյալ անձին վիրավորելու կամ զրպարտելու, այլ խոսքը վերաբերում է տվյալ անձի կողմից արված նողկալի հայտարարությանը, որով հայցվորը անուղղակի կեպով մեղադրում էր Առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգեւորականին: Դատարանը ուսունմնասիրեց գործում եղած ապացույցները, այդ թվում նաեւ վերը նշված ապացույցի վրա անդրադարձ կատարվեց, որը ներկայացրեց պատասխանողների ներկայացուցիչ Լեւոն Բաղդասարյանը: Այսպիսով ավարտվեց դատաքննության փուլը, հաջորդ` դատական նիստը, որում կհրապարակվի վճիռը կկայանա հունիսի 24-ին, շամը 17:00-ին:

Ի դեպ, դատական նիստի ժամանակ հայցվոր կողմի ներկայացուցիչ Ա. Այվազյանը հանդես եկավ հանդուրժողականության մասին հուզիչ ելույթով, թե հոգեւորականների մասին նյութեր հրապարակելիս պետք է առավելագույնս հանդուրժողականություն ցուցաբերել`մոռանալով, որ հենց իր վստահորդն է զրո հանդուրժողականություն դրսեւորել նախեւառաջ Տ. Կոմիտաս վարդապես Հովնանյանի նկատմամբ: Ասվածին անդրադարձավ նաեւ դատավոր Ափինյանը` ընդգծելով, որ «ինչպես դատարանի, այնպես էլ Աստծո առաջ բոլորը հավասար են»: Որպես հավելում էլ փաստաբան Լ. Բաղդասարյանը մասնավորապես նշեց. «Մարդիկ ծնվում են մերկ եւ հավասար»:

 

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ռուսաստանը սկսել է օգտագործել «Գերան-5» հրթիռային անօդաչուի նոր տեսակԿիևը փաստացի վերածվել է մերձռազմաճակատային քաղաքի. The GuardianՇՏԱՊ. Հայտնի իրավապաշպանը Իրանի դեսպանատան մոտ փակագծեր է բացումԿործանվել է ռուսական Տու-95 ռազմավարական ռմբակոծիչըԱվագանու ՔՊ-ական անդամը 300 հազար դրամանոց մեքենան 2 մլն-ով վարձակալության է տվել ՊՈԱԿ-ին․ «Հետք»Յունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր»Վերամբարձ կռունկի ընկնելու հետևանքով զոհ դարձած 2-րդ անձին ևս տեղափոխեցին «Շտապօգնության» մեքենայովՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր«20 միլիոն դրամը ոչ թե անձնական հոնորար է, այլ նախագծի բյուջե»․ Թաթա Սիմոնյանի թիմի պարզաբանումը Տիգրան Ավինյանի՝ նախապես հայտարարված մամուլի ասուլիսը չի կայանաՀոկտեմբերի 5-ից դեսպանությունների միջոցով անձնագրային ծառայությունը ժամանակավորապես դադարեցվում էՀայաստանը առաջիկա ամիսներին կորոշի՝ ում հետ կառուցել նոր ատոմակայանը. ԼիխաչովԾեծկռտուք է եղել Թուրքիայի ընդդիմադիր նոր կուսակցությունումԻշխանության նկատմամբ վստահությունը 11-12 տոկոս է. Գեւորգ ՊողոսյանՎահրամ Սահակյանը ձերբակալվել է ֆեյսբուքում ատելություն հրահրող հրապարակման համար․ ՔԿՎրաստանը սկսել է Ռուսաստանից ավելի շատ խոզ ներկրել Անձամբ եք պատասխան տալու. Փաշինյանը զգուշացրել է Մեր տղերքը հիմա վերեւից նայում ու ասում են՝ փաստորեն, սենց հա՞.... ԻգիթխանյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 29-ինՀայտնի է մարզպետից՝ համայնքապետ ձգտման պատճառը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված