Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը

ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆ. «250 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՊԱՐՏՔՆ ԻՆՁ ՀԱՄԱՐ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՐՑԸ ՉԷ»

Արխիվ 12-16

ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆ. «250 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՊԱՐՏՔՆ ԻՆՁ ՀԱՄԱՐ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՐՑԸ ՉԷ»

 

Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի կայքում տեղադրված որոշման համաձայն` էլեկտրաէներգիայի սակագինը օգոստոսի մեկից  բնակչության համար կլինի 48.78 դրամ/կՎտժ.,  (ցերեկային սակագին) գիշերային սակագինը` 38.78 դրամ/կՎտժ.:

«Իրավունքը» ՀՅԴ խմբակցության  պատգամավոր Արծվիկ Մինասյանից պարզեց`  արդյոք այս թանկացումը կմարի ՀԷՑ-ի 250 մլն դոլարի պարտքը: Այդ հարցը ձեզ համար է կարեւոր: «Ինձ համար այն  հարցը հիմնական չէ»,- ասաց Մինասյանը:

Դաշնակցական պատգամավորի համար  հիմնական հարցը հետեւյալն է`ինչ վիճակում է  էներգետիկ համակարգը Հայաստանում, ինչպիսի անկախ գնահատում ունի, ինչպիսի զարգացման հնարավորություն: «Ես պահանջելու եմ պատասխանատու մարմիններից  անկախ փորձաքննության ենթարկել համակարգը, որից էլ կբխի նաեւ սակագնային քաղաքականությունը»,- հիմնավորում է պրն Մինասյանը:

Ինչ վերաբերում է 250 մլն դոլարի պարտքը փակելուն, Արծվիկ Մինասյանի խոսքով` այդ պարտքի գոյացումն էլ պետք է բացատրվի:

Հիշեցնենք` հունիսի 12-ին ԱԺ-ում հոսանքի թանկացման համար քննարկում է կազմակերպվելու:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ