ՍՈՒՆԴՈՒԿՅԱՆԻ ԲԵՄՆ ԱՐԵՎԱՇԱՏ ԷՐ
Արխիվ 12-16ՍՈՒՆԴՈՒԿՅԱՆԻ ԲԵՄՆ ԱՐԵՎԱՇԱՏ ԷՐ
«Արեւիկ Դիեզ» ընկերության նախաձեռնությամբ եւ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ հունիսի 8-ին մեկնարկեց Արմեն Դիվանյանի անվան «Արեվներ» 13-րդ մանկապատանեկան մրցույթ-փառատոնը: Այս անգամ Գ. Սունդուկյանի անվան թատրոնի բեմում ոչ թե մայր թատրոնի դերասաններն էին , այլ փոքրիկ արեւները, որոնք ժյուրիին եւ հանդիսատեսին ներկայացրեցին տարբեր երգահանների կողմից գրված մանկական երգեր: Ընկերության, մայրիկի, բնության եւ այլ թեմաներով ստեղծված երգերն ինն հոգանոց ժյուրին (Երվանդ Երզնկյան, Ստեփան Շաքարյան, Լեւոն Բլբուլյան, Արմինե Ղազարյան, Ժիրայր Դադասյան, Լուիզա Ղամբարյան, Նիգ Էգիբյան, Վահե Խանամիրյան, Էդմոն Մակարյան) լսում էր առաջին անգամ եւ գնահատում 10 բալանոց համակարգով: Մրցութային ստեղծագործությունները ներկայացվեցին առանց հեղինակների անունները նշելու, այս դեպքում գնահատվում էր ոչ թե երգի կատարողը, այլ երգահանը:
«Արեվներ» 13-րդ մանկապատանեկան մրցույթ-փառատոնի արդյունքները կամփոփվի այսօր`հունիսի 9-ին, երբ ժյուրին կլսի բոլոր մանկական ստեղծագործությունները:
Նշենք, որ մրցույթ-փառատոնն անցկացվում է հայ ժամանակակից երգահանների կողմից նոր մանկական երգերի ստեղծման ու տարածման, մատաղ սերնդի գեղագիտական դաստիարակաության գործընթացը կազմակերպելու, մանկական համույթների երգացանկը հարստացնելու նպատակով:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
