Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը

ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ` ԳՈՀԱՐ ԵՆՈՔՅԱՆԻ ԴԵՄ ԿԵՂԾ ՑՈՒՑՄՈՒՆՔՆԵՐ ՏՎՈՂՆԵՐԻ ԵՏԵՎՈՒՄ ԿԱՐՈ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՏԵՍՆԵԼՈՒ Մ

Արխիվ 12-16

ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ` ԳՈՀԱՐ ԵՆՈՔՅԱՆԻ ԴԵՄ ԿԵՂԾ ՑՈՒՑՄՈՒՆՔՆԵՐ ՏՎՈՂՆԵՐԻ ԵՏԵՎՈՒՄ ԿԱՐՈ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՏԵՍՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԲՀԿ խմբակցության  ղեկավար, ԲՀԿ   առաջնորդ  Նաիրա Զոհրաբյանից «Իրավունքը» պարզեց` իրավապահ համակարգի ո՞ր օղակն է թերացել   ԲՀԿ անդամ Գոհար Ենոքյանին սկզբում կալանավորելով, հետո` ազատելով, իսկ վերջում էլ` Ենոքյանի հանդեպ հարուցված գործը կարճելով:

Հիշեցնենք`  Գոհար Ենոքյանը մեղադրվում էր Կարո Կարապետյանի դեմ մահափորձ պատվիրելու համար: Հիշեցնենք, Ենոքյանը ձերբակալվեց մայիսի 4-ին, երեք օր անց նրան մեղադրանք առաջադրվեց. նախկին պատգամավորը մեղադրվում էր ԱԺ պատգամավոր, ԲՀԿ-ի շարքերը վերջերս լքած Կարո Կարապետյանի (Յուվեցի Կարո) սպանությունը նախապատրաստելուն ուղղված գործողություններ կատարելու համար:  Հունիսի չորսին դատախազի որոշմամբ՝ խափանման միջոց ընտրվեց չհեռանալու մասին ստորագրությունը:

Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց ՀՀ գլխավոր դատախազ  Գեւորգ Կոստանյանի հայտարարությունը, որ եթե ապացուցվի, որ Գոհար Ենոքյանի  դեմ կեղծ ցուցմունքեր   են տվել,  նրանք կենթարկվեն պատասխանատվության:  «Կարծում  եմ`  Գեւորգ Կոստանյանը  հետեւողական կլինի իր այդ հայտարարության   համար: Եթե գործը կարճվել է, նշանակում է` հիմքում եղել են ոչ ճշգրիտ փաստեր»,-  մանրամասնում է տիկին Զոհրաբյանը:

Թե կոնկրետ  իրավապահ համակարգի որ օղակն է թերացել, ԲՀԿ  առաջնորդը խորհուրդ տվեց հարցն ուղղել նրա  փաստաբանին: «Ես գործի ողջ նյութերին քանի որ չեմ տիրապետում, ճիշտ կլինի  հարցն ուղղեք տիկին Ենոքյանի պաշտպանին: Ես ամեն օր  կապի մեջ եմ տիկին Ենոքյանի հետ: Վստահ եմ ` նա էլ հետեւողական կլինի, որ կեղծ ցուցմունքներ տվողների հանդեպ   քրեական պատասխանատվության ենթարկեն»,- ասաց  ԲՀԿ առաջնորդը:

Արդյոք կեղծ ցուցմունքներ տվողների   թիկունքում կանգնած լինի  Կարո Կարապետյանը:  Ի պատասխան` Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց անմեղության կանխավարկածը, որը խախտելու բարոյական իրավունք չունի: «Դիմեք Գոհար Ենոքյանի  պաշտպանին, ես գործի նյութերին չեմ տիրապետում»,- եզրափակեց  ԲՀԿ առաջնորդը:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ