ԻՆՉՈ՞Ւ ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ ՉԻ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ
Արխիվ 12-16ԻՆՉՈ՞Ւ ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ ՉԻ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ
«Իրավունքը» ԲՀԿ առաջնորդ, ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանից պարզեց` ինչու ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Օսկանյանը չի մասնակցում խորհրդարանի աշխատանքներին:
Հիշեցնենք` երբ փետրվարի քսանի հանրահավաքը չեղյալ համարվեց Վարդան Օսկանյանը հայտարարեց, որ կուսակցությունը չկարողացավ իրականացնել հայ ժողովրդի՝ իր գնահատմամբ՝ բացարձակ մեծամասնության ցանկությունը՝ այս փուլում արմատական փոփոխություններ իրականացնելու և երկիրը ոչ միայն ծանր վիճակից դուրս բերելու, այլև զարգացման ճիշտ և առողջ ճանապարհի վրա դնելու: Հայտարարությունից հետո արեւմտամետ պատգամավորն արդեն երկար ժամանակ է բացակայում է ոչ միայն տեսադաշտից այլեւ` ԱԺ-ից:
Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ վարդան Օսկանյանի բացակայությունները հարգելի են, որոնց մասին ինքը տեղյակ է:
Թե հարգելի պատճառները որոնք են, տիկին Զոհրաբյանը չմանրամասնեց, միայն ասաց, որ հանդիպումներ ունենում է Վարդան Օսկանյանի հետ:
Մեր մյուս հարցին` արդյոք Օսկանյանի վերջին հայտարարությունից («Պետք է ասեմ, որ հիմա վերագնահատումների ու մտորումների շրջան է ինձ համար: Պետք է հետևություններ անել տեղի ունեցածից ու որոշել, թե ինչ պետք է արվի») կարելի է ենթադրել, որ պրն Օսկանյանը կստեղծի արեւմտամետներից կազմված միավորում կամ կուսակցություն, տիկին Զոհրաբյանն ասաց, որ ինքը Վարդան Օսկանյանից մինչ այսպահը նման մտադրություն չի լսել:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
