Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով

ԻՆՉՈ՞Ւ Է ԻՇԽԱՆ ԶԱՔԱՐՅԱՆԸ ԽՈՒՍԱՓՈՒՄ ԱԺ-ԻՑ

Արխիվ 12-16

ԻՆՉՈ՞Ւ Է ԻՇԽԱՆ ԶԱՔԱՐՅԱՆԸ ԽՈՒՍԱՓՈՒՄ ԱԺ-ԻՑ

 

Այսօր խորհրդարանում ՎՊ խորհրդի անդամ Սեյրան Ավագյանը  ներկայացրեց ՎՊ նախորդ տարվա  եզրակացությունը: Բնականաբար, կրկին հարց հնչեցվեց ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի բացակայության մասին` հղում անելով ԱԺ կանոնակարգի 89-րդ հոդվածը:  Ի՞նչ է պատահել, Իշխան Զաքարյանին, ինչո՞ւ նա խորհրդարանում  չէ:

Հարցին պատասխանեց ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ում պարզաբանմամբ` սա այն դեպքը չէ, որ Իշխան Զաքարյանը ներկա լինի խորհրդարանում. խոսքը ՎՊ-ի եզրակացության, ոչ թե հաշվետվության մասին է:

ԱԺ նախագահի խոսքով` Իշխան Զաքարյանը քաղաքում է: «Նրա հետ ես երեկ  խորհրդակցել եմ, բայց  ՎՊ-ը`որպես անկախ  կառույց, հարմար է  գտել,որ Սեյրան Ավագյանը ներկայացնի ՎՊ  եզրակացությունն  ԱԺ-ում»,- եզրափակեց ԱԺ նախագահը:

Հ.Գ. Փաստորեն, Իշխան Զաքարյանը նախընտրում է մասնակցել համահայկական խաղերի կոմիտեին առնչվող մամլո ասուլիսներին, միջոցառումներին, կառավարության նիստերին, իսկ օրենսդիր մարմինը նրա համար դարձել է երկրորդական-երրորդական մի    կառույց: Գոհ պետք է  լինենք, որ Սեյրան Ավագյանի` ՎՊ խորհրդի անդամի  փոխարեն Իշխան Զաքարյանը դռնապանին չի ուղարկում խորհրդարան:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ