ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն Ադրբեջանական կողմը հաստատում է՝ իրենց անհետացած զինծառայողը Հայաստանում է Պայմանագրային զինծառայող է մահացել Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրա Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ռուսական բանակը վերահսկողության տակ է վերցրել Խարկովի մարզի 3 բնակավայրեր Որն է Էդուարդ Բաբայանի ազատության գինը հարց Փաշինյանին.«Մաֆիոզ կապերով հարցեր են լուծում, հանցագործը պիտի նստի բանտում» 200 հազար դրամից ցածր աշխատավարձ ստացողները ներգրավվելու են ապահովագրության համակարգում. Թորոսյան Նվազագույն կենսաթոշակը կբարձրանա՝ դառնալով 47 հազար դրամ. սոցփաթեթի ծրագիրը հունվարից կավարտվի. Թորոսյան Թրամփը հայտնել է, որ Flydubai ինքնաթիռը կործանումից փրկել է իսրայելցի սանտեխնիկը

Ռ.ՆԱԶԱՐՅԱՆԻ «ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՆՄԱՆ Է ՍՈՒՐՃԻ ԲԱԺԱԿ ՆԱՅԵԼՈՒ ՄՈՏԵՑՄԱՆԸ»

Արխիվ 12-16

Ռ.ՆԱԶԱՐՅԱՆԻ «ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՆՄԱՆ Է ՍՈՒՐՃԻ ԲԱԺԱԿ ՆԱՅԵԼՈՒ ՄՈՏԵՑՄԱՆԸ»

Վերջին օրերի իր քարոզներով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Ռոբերտ Նազարյանը փորձում է համոզել, որ իր ղեկավարած կառույցը «մեծ լավություն» է անում հայ սպառողին. էլեկտրաէներգիայի սակագինը թանկանալու է, ոչ թե 17, այլ 7 դրամով: Թե ինչպես է հիմնավորելու այդ 7 դրամանոց թանկացումը, դեռ կտեսնենք:

 

 

Առավել եւս, որ անգամ էներգետիկայի հարցերով «հին գայլ» Արշակ Սադոյանն է Հանրային խորհրդի անունից հայտարարում. «Մանրամասն ուսումնասիրել ենք բոլոր նյութերը, բոլոր բարդ թվերը, ու այսօր կարող եմ ասել, որ մի կոպեկ անգամ չի կարելի թանկացնել... Հայտարարում եմ, որ փաստաթղթերում որեւէ բան հիմնավորված չէ», եւ նույնիսկ պետք է աշխատանք տանել` էլեկտրաէներգիայի սակագինը նվազեցնելու ուղղությամբ: Առավել եւս, որ օրերս տարածվեց հրապարակային տեղեկատվություն, թե՝ ««Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերության հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն` այդ ընկերության հայաստանյան սեգմենտի (այսինքն՝ ՀԷՑ-ի) շահույթն այս տարվա առաջին եռամսյակում աճել է 65,3 տոկոսով եւ 3,4 մլրդ ռուբլուց հասել 5,7 միլիարդի...»:
Ինչեւէ՝ առաջիկա օրերին Ռ. Նազարյանի գլխավորած հանձնաժողովն արդեն պաշտոնապես պետք է ներկայացնի իր դիրքորոշումը, եւ այս բոլոր հարցադրումները դեռ օրակարգ կվերադառնան: Իսկ մինչ այդ, եթե, ըստ Ռ. Նազարյանի, կա էլեկտրաէներգիայն 7 դրամով թանկացնելու «հիմնավորվածություն», այդ դեպքում ինչո՞ւ էր ՀԷՑ-ը 17 դրամով թանկացնելու հայտ ներկայացրել: Ինչ է՝ ՀԷՑ-ի թալանն ու գերածախսերը մարսելու համար պարոն Բիբինը որոշել է իր այդ գերթանկացումներով ողջ ժողովրդին նյարդային ցնցման մե՞ջ գցել: Բայց չէ՞ որ նման ուռճացված թվեր ներկայացնելը արդեն իսկ պետք է բավարար լիներ` սույն անձնավորությանը երկրից բառացիորեն վռնդելու համար: Ինչեւէ՝ այս հարցերի շուրջ փորձեցինք մեկնաբանություն ստանալ ԱԺ ՀՅԴ պատգամավոր ԱՐԾԻՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻՑ, ով նախ նշեց.
- ՀԷՑ-ը իրավաբանական անձ է, եւ համակարգի վերաբերյալ ամբողջական գնահատական պետք է ստանալ ոչ թե Բիբինից, այլ անկախ գնահատողներից: Տվյալ դեպքում՝ անկախ գնահատողներին դիմելու նախաձեռնությունը պետք է հայկական կողմինը լինի: Դա կարող է իրականացնել Հանրային ծառայությունը կարգավորող հանձնաժողովը կամ համապատասխան նախարարությունը՝ որպես ոլորտի քաղաքականություն իրականացնող: Իսկ անկախ գնահատականը պետք է առաջին հերթին նրա համար, որ ամբողջ համակարգի վերաբերյալ լիարժեք տեղեկատվություն լինի՝ պարզելու համար թե՛ ներկա եւ թե՛ մոտակա ու հեռակա ժամանակահատվածում ինչ քաղաքականություն է այս ոլորտն իրականացնելու: Եվ վերջապես, երրորդ կարեւորագույն ուղղությունը. պետք է պարզել՝ արդյոք ներկայացվել է տեղեկատվությո՞ւնը, որն ի սկզբանե եղել է կանխամտածված, եւ միակ նպատակը եղել է խարդախություն իրականացնելը: Իսկ դա քրեական գործ հարուցելու հիմք է: Այս պահի դրությամբ, որքանով ես լսում եմ այն փաստարկները, որ բերվում են թե՛ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից եւ թե՛ առհասարակ մամուլի հրապարակման տեսքով, դրանք ոչ այնքան քրեական հանցագործության, այլ՝ ոչ լիարժեք տեղեկատվության հետեւանք են:
- Այսինքն` խարդախությա՞ն է նմանվում, որ ՀԷՑ-ը կանխամտածված է 17 դրամի հայտ ներկայացրել, սակայն, ինչպես պարզվեց, հնարավոր է այդ ֆինանսական բացը լրացնել նաեւ հոսնաքը 7 դրամով  թանկացնելով:
- Շատ պրիմիտիվ մոտեցում ենք մենք ցույց տալիս, երբ սկսում ենք թիվ հրապարակել: Անցյալ տարի էլ ասվում էր, որ 4 դրամ թանկացումը առավելագույնն է, որը հնարավորություն կտա ապագայում սակագնի թանկացման մասին չխոսել: Ոչ, այդպես չէ, եթե մենք համակարգի վերաբերյալ չունենք լիարժեք տեղեկատվություն, անընդհատ բերվելու են տարբեր ցուցանիշներով հիմնավորումներ, որ պետք է սակագնի որոշակի բարձրացում լինի: Այն, որ համակարգը տեխնիկական զինման անհրաժետություն ունի, կարծում եմ, միանշանակ է: Սակայն ի՞նչ մակարդակի, ի՞նչ վերազինում է պետք, ի՞նչ ժամկետում եւ ի՞նչ գումարների հաշվին, ներդրողների ի՞նչ պարտավորությունների շրջանակում են գործելու. այս ամենը անկախ գնահատողը պետք է ասի: Եթե մենք չունենք այս գնահատականը, ապա անընդհատ նման պրիմիտիվ խնդրի առաջ ենք կանգնելու: Ես չեմ կիսում նաեւ պարոն Նազարյանի այն հայտարարությունը, որ հնարավոր է այս տարի բարձրանա հոսանքի գինը, իսկ մյուս տարի հակառակը` նվազի, քանի որ ՀԾԿՀ նախագահի հայտարարությունը նման է սուրճի բաժակ նայելու մոտեցմանը: Ես չունեմ լիարժեք տեղեկատվություն եւ չեմ կարող հավատալ թեկուզ բարձրաստիճան պաշտոնատար անձի խոսքին, եթե նրա խոսքը եւս հիմնավորված չէ անկախ վերլուծություններով: Հարգելով պարոն Նազարյանի մասնագիտական հնարավորությունները եւ գիտելիքները, այնուամենայնիվ գտնում եմ, որ համակարգը ենթակա է ամբողջական գնահատման: Որքան էլ փորձենք ներկայացնել էներգետիկ հաշվեկշռում 33 տոկոս ատոմակայանի գոյությունը, միեւնույնն է՝ մենք այսօր չենք կարող որեւէ լուրջ կանխատեսում իրականացնել, քանի դեռ չկա պոտենցիալի իրական գնահատումը: Իսկ պոտենցիալի իրական գնահատումը կարող է տալ անկախ տեխնիկական, տեխոնոլոգիական, ֆինանսական եւ տնտեսական աուդիտը. միայն դրա հիման վրա մենք կարող ենք քայլ կատարել:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություննիկոլի բանաձևն է հայը մեղավոր է ադրբեջանցին՝ երբեք. Աննա ՄկրտչյանԱդրբեջանական կողմը հաստատում է՝ իրենց անհետացած զինծառայողը Հայաստանում էՊայմանագրային զինծառայող է մահացելՌԴ-ում մտահոգված են TRIPP-ի շուրջ ամերիկյան մասնավոր ռազմական ընկերությունների հնարավոր հայտնվելովՌուսաստանն արտաքսել է հունգարացի մի շարք դիվանագետներիԼոնդոն-Ստամբուլ չվերթի ինքնաթիռում ուղևորը կծել է բորտուղեկցորդուհուն և իր կողքին նստած կնոջըԱդրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրաԱդրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾԼսի՛, Փաշինյան, երբ ասացիր՝ «ՀՀ-ի կառավարությունը ես եմ», դա իշխանությունը յուրացնելու հոդված էԴատախազը միջնորդեց, որ Էդգար Ղազարյանին դատապարտեն 2 տարի 6 ամիս ժամկետովԻնչի՞ էիք Վեհափառի աջը համբուրում ու սելֆի անում նրա հետ 2018 թվականին․ հարց՝ ՓաշինյանինՉկա տենց դեպք, որ մի քաղաքացու աջակցած չլինենք ու ինքը 2-րդ, 3-րդ, 4-րդ… 8-րդ անգամ դիմած չլինիՎարդենիս խոշորացված համայնքը դառնում է և անխուսափելիորեն դառնալու է ՀՀ վերականգնվող էներգետիկայի մայրաքաղաքը. ՓաշինյանՀաջորդ տարի Հայաստանի ռազմական բյուջեն կավելանաԵրկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակիցՀայաստան ցեմենտի ներմուծման ժամանակավոր արգելքը վերացվեցՆոր Սահմանադրության շարադրություն ա գրում Գալյանը, իրեն մի առաջարկ ունեմ. Արմեն ԱշոտյանՈրևիցե ազդակ չունենք, որ գազի գինը թանկանալու է․ նման հարցի դեպքում սցենարներ ենք քննարկումՌուսական բանակը վերահսկողության տակ է վերցրել Խարկովի մարզի 3 բնակավայրեր

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված