ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն Ադրբեջանական կողմը հաստատում է՝ իրենց անհետացած զինծառայողը Հայաստանում է Պայմանագրային զինծառայող է մահացել Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրա Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ռուսական բանակը վերահսկողության տակ է վերցրել Խարկովի մարզի 3 բնակավայրեր Որն է Էդուարդ Բաբայանի ազատության գինը հարց Փաշինյանին.«Մաֆիոզ կապերով հարցեր են լուծում, հանցագործը պիտի նստի բանտում» 200 հազար դրամից ցածր աշխատավարձ ստացողները ներգրավվելու են ապահովագրության համակարգում. Թորոսյան Նվազագույն կենսաթոշակը կբարձրանա՝ դառնալով 47 հազար դրամ. սոցփաթեթի ծրագիրը հունվարից կավարտվի. Թորոսյան Թրամփը հայտնել է, որ Flydubai ինքնաթիռը կործանումից փրկել է իսրայելցի սանտեխնիկը

1915 ԹՎԱԿԱՆԸ ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՐԵՍՈՒՆ ՏԱՐԻՆԵՐԻՑ ՄԵԿՆ Է

Արխիվ 12-16

1915 ԹՎԱԿԱՆԸ ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՐԵՍՈՒՆ ՏԱՐԻՆԵՐԻՑ ՄԵԿՆ Է

Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ
Գ. Գ. ՍԱՀԱԿՅԱՆԻՆ
Ազգային ժողովի պատգամավորներին
Ազգային ժողովի մեծարգո նախագահ
Ազգային ժողովի մեծարգո պատգամավորներ

Զանգվածային լրատվամիջոցներով ես բազմիցս դիմել եմ մեր խորհրդարանին եւ անձամբ նախկին խոսնակներին, իմ խորին համոզմամբ` անհետաձգելի առաջարկով. քննության առնել 1988 թվականի նոյեմբերի 22-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի կողմից ընդունված «1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության դատապարտման մասին» օրենքում ուղղումներ մտցնելու հարցը։

 

ԵՐԿԱՐ ՏԱՍՆԱՄՅԱԿՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ՍՓՅՈՒՌՔՈՒՄ ԲԱՐՁՐԱՑՎԵԼ Է ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՐՑԸ, ընդգծելով բացառապես միայն մեկ տարեթիվ` 1915 թվականը։ Կյանքն ու պրակտիկան ցույց են տալիս, որ, ինչպես ինքը` Թուրքիան, այնպես էլ նրա դաշնակիցներն ու լոբբիստները, ճարպկորեն շահարկում են այն փաստը, որ 1915 թվականը ամենաթեժ տարին էր Առաջին համաշխարհային պատերազմում, որտեղ Թուրքիան կռվում էր Ռուսաստանի դեմ։ Թուրքիայի շահարկողական փաստարկումը հանգում է քաղաքական պրիմիտիվ նենգափոխման, քանի որ թուրքահպատակ բազմաթիվ հայեր Ռուսաստանի կողմից էին, ապա թուրքական կառավարությունը, իբր, ստիպված էր վերաբնակեցնել «հայկական տարրը» ռազմական գործողությունների թատերաբեմից հեռու, ինչը չիրագործվեց առանց դաժանության դեպքերի, որոնք ամենեւին չի կարելի որակել որպես ցեղասպանություն։ Ահա հենց այսպիսի թավշե սոփեստությամբ են թուրքական լոբբիստները սովորաբար շահարկում պատմությունը միջազգային տարբեր հրապարակներում` ապրիլի 24-ի նախօրեին, ավանդաբար վկայակոչելով վերոնշյալ հայկական օրենքը` ցեղասպանության մասին։
Հիշենք, օրինակ, Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Տորդա Էբբոտ-Ուոթի հայտարարությունը, որը փորձում էր արդարացնել իր երկրի դիրքորոշումը։ Ահա թե ինչ է ասել Էբբոտ-Ուոթը մամուլի համար` Երեւանում. «Մեծ Բրիտանիան ընդունում է, որ 1915 թվականի իրադարձություններն (ինչպես տեսնում ենք` միայն 1915 թվականի- Զ. Բ) իրենցից ներկայացնում էին հայ բնակչության զանգվածային սպանություն, ինչի համար պատասխանատու են թուրքերը։ Ես խնդիր չեմ տեսնում դա դաժանություն անվանելու մեջ։ Նման բան չպետք է տեղի ունենար նույնիսկ պատերազմի ընթացքում։ Բայց ես կարծում եմ, որ 1915 թվականի այդ իրադարձությունների որակումը որպես ցեղասպանություն, ընդունելի չէ։ Դա նշանակում է, որ ողբերգական իրադարձությունները չի կարելի կոչել ցեղասպանություն, քանզի դրանք տեղի են ունեցել բացառապես պատերազմի ընթացքում»։
Օրենքի ընդունումը 1988 թվականին տեղի ունեցավ մեր աչքի առջեւ։ Այն ժամանակվա պատգամավորները հակված չէին մանրամասների մեջ խորանալու, հատկապես` եթե հաշվի առնենք, որ 1915 թվականը մեր ողջ ժողովրդի կողմից ընկալվում էր որպես ցեղասպանության ամուր հաստատված միասնական խորհրդանիշ։ Եվ այդ տարեթիվն էլ հոգեբանորեն անվերապահ գործում էր, ազդում ժողովրդի ընդհանրական գիտակցության վրա, սկսած 1965 թվականից։ «Ցեղասպանության դատապարտման մասին» օրենքի ընդունումը հայ ժողովրդի կողմից ընկալվեց որպես պատմական երեւույթ, նույնիսկ, որպես հաղթանակ։ Առհասարակ, ըստ էության դա այդպես էլ կար. կարելի է հասկանալ եւ գնահատել երկար սպասված նման օրենքի լույս աշխարհ գալու բուն փաստը ԽՍՀՄ-ի պայմաններում։ Սակայն այսօր մենք չենք կարող կուրորեն ուշադրությունից դուրս թողնել այն փաստը, որ հենց այդ վտանգավոր թերություններն են լկտիաբար շահարկում մեր հակառակորդներն ու ընդդիմախոսները, մոլորության մեջ գցելով մեր բարեկամներին ու համախոհներին։
ՀԱՎԱՆԱԲԱՐ ԻՄԱՍՏ ՈՒՆԻ ՀԻՇԵՑՆԵԼ. ՕՐԻՆԱԿ, ՀՐԵԱՆԵՐՆ ԻՐԵՆՑ ՀՈԼՈՔՈՍՏԸ (հունարենից թարգմանվում է ` «հիմնահատակ հրկիզված», որպես հիշեցում Օսվենցիմի վառարանների մասին) թվագրել են ոչ թե մեկ կոնկրետ տարով, այլ մշակել են ազգի եւ մարդկության դեմ ոճրագործության բուն էության դյուրըմբռնելի սահմանումը. «Հրեաների ցեղասպանություն (Հոլոքոստ). հրեաների մեծամասնության ոչնչացումը (ավելի քան 60 տոկոս կամ 6 միլիոն 100 հազար մարդ) գերմանական ֆաշիստների եւ նրանց մեղսակիցների կողմից, 1933-1945 թվականներին»։
Մինչդեռ մենք մեր բազմաթիվ հրապարակումներում ու բանավոր ելույթներում, պաշտոնական եւ ոչ պաշտոնական բոլոր փաստաթղթերում անպայման ընդգծում ենք բացառապես միայն յուրօրինակ դոգմա դարձած «1915 թվականի Հայոց ցեղասպանություն» բանաձեւը։ Այս կապակցությամբ կուզենայի մի քանի հարց տալ. իսկ ինչ է, տասնչորս կամ տասնվեց թվականներին ցեղասպանություն չի՞ եղել։ Իսկ ինչ է, չե՞նք ունեցել 1909 թվականի Ադանայի ողբերգությունը։ Իսկ ինչ է, չե՞ն եղել կոստանդնուպոլսյան անվերջանալի կոտորածները, հատկապես 19-րդ դարի 90-ական թվականներին։ Իսկ ինչ է, հայերի ցեղասպանություն տեղի չի՞ ունեցել 1918 թվականին` Բաքվում եւ 1920 թվականին` Շուշիում, արդեն Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո։
Նենգամտորեն շահարկելով 1988 թվականի թերի օրենքը, մեր հակառակորդներն ու ընդդիմախոսները պնդում են, թե հայերի դեմ չարագործությունները պատերազմի թեժ պահին իրագործել են անսանձ վայրի ամբոխները, մատնանշելով հաճախ քրդերին։ Մինչդեռ գոյություն ունեն անհամար քանակով պաշտոնական փաստաթղթեր, որոնք հաստատում են անվիճելի փաստեր հայերի ցեղասպանության մասին, որը 1893-1923 թվականներին Թուրքիայում բարձրացված էր պետական քաղաքականության աստիճանի։ Պատահական չէ, որ 2015 թվականի ապրիլի 24-ից հետո, մի քանի շաբաթ շարունակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն անփոփոխ կաղապարով կրկնում էր միեւնույն բանը. «Մի մոռացեք, որ ոչ մի ցեղասպանություն չէր կարող լինել 1915 թվականին, թեկուզ այն պատճառով, որ խոսքը պատերազմական ժամանակների իրողությունների մասին է»։
Հենց այդ պատճառով այսօր խստիվ ու անհետաձգելի անհրաժեշտություն կա ուղղումներ մտցնելու եւ շտկելու հիրավի վտանգավոր անճշտությունը գործող օրենքում, ընդունելով վերախմբագրված` «Հայաստանի Հանրապետության Օրենք` 1893-1923 թվականներին Թուրքիայում Հայոց ցեղասպանության դատապարտման մասին»։
Խոսքը սուրբ պարտքի մասին է` առանց բացառության մեր բոլոր հայրենակիցների հիշատակի առջեւ, որոնք զոհ գնացին ցեղասպանությանը ոչ միայն մեր ժողովրդի համար հրեշավոր 1915 թվականին: Բոլորովին վերջերս ներկա սերնդի աչքի առջեւ Սուրբ Էջմիածինը սրբադասեց ցեղասպանությամբ նահատակված մեր անխտիր բոլոր հայրենակիցներին…
…Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի արարողության ժամանակ Համահայկական հռչակագիրը հրապարակելիս Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, մասնավորապես, շեշտեց` «1894-1923 թվականներին Օսմանյան կայսրության եւ Թուրքիայի տարբեր վարչակարգերի կողմից (Աբդուլ Համիդ, երիտթուրքեր, քեմալականներ–Զ. Բ.) ծրագրված ու հայ ժողովրդի դեմ շարունակաբար իրականացված ցեղասպանական քայլերը, հայրենազրկումը, հայության ոչնչացմանն ուղղված զանգվածային կոտորածները…»։
Մնացյալը մեր Ազգային ժողովի անելիքն է։
Հարգանքներով`
ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ

 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություննիկոլի բանաձևն է հայը մեղավոր է ադրբեջանցին՝ երբեք. Աննա ՄկրտչյանԱդրբեջանական կողմը հաստատում է՝ իրենց անհետացած զինծառայողը Հայաստանում էՊայմանագրային զինծառայող է մահացելՌԴ-ում մտահոգված են TRIPP-ի շուրջ ամերիկյան մասնավոր ռազմական ընկերությունների հնարավոր հայտնվելովՌուսաստանն արտաքսել է հունգարացի մի շարք դիվանագետներիԼոնդոն-Ստամբուլ չվերթի ինքնաթիռում ուղևորը կծել է բորտուղեկցորդուհուն և իր կողքին նստած կնոջըԱդրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրաԱդրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾԼսի՛, Փաշինյան, երբ ասացիր՝ «ՀՀ-ի կառավարությունը ես եմ», դա իշխանությունը յուրացնելու հոդված էԴատախազը միջնորդեց, որ Էդգար Ղազարյանին դատապարտեն 2 տարի 6 ամիս ժամկետովԻնչի՞ էիք Վեհափառի աջը համբուրում ու սելֆի անում նրա հետ 2018 թվականին․ հարց՝ ՓաշինյանինՉկա տենց դեպք, որ մի քաղաքացու աջակցած չլինենք ու ինքը 2-րդ, 3-րդ, 4-րդ… 8-րդ անգամ դիմած չլինիՎարդենիս խոշորացված համայնքը դառնում է և անխուսափելիորեն դառնալու է ՀՀ վերականգնվող էներգետիկայի մայրաքաղաքը. ՓաշինյանՀաջորդ տարի Հայաստանի ռազմական բյուջեն կավելանաԵրկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակիցՀայաստան ցեմենտի ներմուծման ժամանակավոր արգելքը վերացվեցՆոր Սահմանադրության շարադրություն ա գրում Գալյանը, իրեն մի առաջարկ ունեմ. Արմեն ԱշոտյանՈրևիցե ազդակ չունենք, որ գազի գինը թանկանալու է․ նման հարցի դեպքում սցենարներ ենք քննարկումՌուսական բանակը վերահսկողության տակ է վերցրել Խարկովի մարզի 3 բնակավայրեր

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված