200 հազար դրամից ցածր աշխատավարձ ստացողները ներգրավվելու են ապահովագրության համակարգում. Թորոսյան Նվազագույն կենսաթոշակը կբարձրանա՝ դառնալով 47 հազար դրամ. սոցփաթեթի ծրագիրը հունվարից կավարտվի. Թորոսյան Թրամփը հայտնել է, որ Flydubai ինքնաթիռը կործանումից փրկել է իսրայելցի սանտեխնիկը Ռուբիոն պահանջել է՝ Գլխավոր ասամբլեայում գտնվող իրանական պատվիրակությունն անհապաղ լքի ԱՄՆ-ն․ Axios Փաշինյանը սպառնաց Վեհափառին. «Պետությունը բոլոր լծակներն օգտագործելու է, որ նա հեռանա» Հանվել է ցեմենտի ներմուծման նկատմամբ գործող ժամանակավոր սահմանափակումը. լիցենզիայի պահանջ ևս չի լինի Փաշինյանը հայտարարեց՝ ամեն քայլի կգնա, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հեռանա 44-օրյա պատերազմի մասին ասելու նոր բան չկա, ուզում եմ հասկանալ՝ 8 կամ 10 տարի հետո սեպտեմբերի 27-ին Հ1-ով կարելի՞ է համերգ հեռարձակել, թե՞ չէ. Նիկոլ Փաշինյան Թաղման նպաստները կստանան միայն անապահովները, կենսաթոշակը 1000 դրամով կբարձրանա. Արսեն Թորոսյան «Պուտինի ուղին»․ ինչ կարող է շահել Հայաստանը

ՔՈՉԱՐՅԱՆԻ ՄՏԵՐԻՄ ԳԱՌՆԻԿ ԻՍԱԳՈՒԼՅԱՆԻ ՏՐՏՈՒՆՋԸ

Արխիվ 12-16

ՔՈՉԱՐՅԱՆԻ ՄՏԵՐԻՄ ԳԱՌՆԻԿ ԻՍԱԳՈՒԼՅԱՆԻ ՏՐՏՈՒՆՋԸ

«Սեւծովյան եւ կասպյան տարածաշրջանի քաղաքական եւ սոցիալական հետազոտությունների հանրային ինստիտուտ»-ի կազմակերպած` Արաբական երկրներում տեղի ունեցող գործընթացները եւ դրանց ազդեցությունը տարածաշրջանի երկրների վրա թեմայով կլոր սեղանի կազմակերպիչներից էր նաեւ «մարդ-կուսակցություն» Գառնիկ Իսագուլյանը: Հանդիպման ավարտից հետո «Իրավունքի թղթակիցը դիմեց քաղաքական գործչին` իր գնահատականները ներկայացնելու համար:

Պարոն Իսագուլյան, այս անգամ ներքաղաքականից տեղափոխվել եք Մերձավոր Արեւելքի տարածաշրջան:
– Ես կարծում եմ, որ աշխարհում տեղի ունեցող գլոբալ գործընթացները եւ դրանց ազդեցությունը մեր տարածաշրջանի վրա կարեւորագույն հարցերից է, որի քննարկումը բաց ձեւաչափով շատ կարեւոր է: Սա «Սեւծովյան եւ կասպյան տարածաշրջանի քաղաքական եւ սոցիալական հետազոտությունների հանրային ինստիտուտի» կազմակերպած առաջին նման փորձն էր, եւ նպատակ ունենք այս հիմքի վրա հետագայում այլ թեմաներով եւս կլոր սեղաններ կազմակերպել: Նպատակ ունենք կազմակերպել նաեւ կոնֆերանսներ, ընդ որում` ոչ միայն ներհայաստանյան, այլ նաեւ միջազգային, հրավիրել Հայաստան-Ռուսաստան-Իրան ձեւաչափով:
– Ձեր խոսքում նշեցիք, որ փորձագիտական դաշտի ներկայացուցիչներն էլ են բաժանվել տարբեր խմբերի: Եթե երկրի առջեւ մարտահրավերներ կան, որքանո՞վ է ուղղամիտ այդ դաշտը եւս բաժանել մասերի: Չէ՞ որ երկրի առջեւ ծառացած ցանկացած խնդիր նաեւ յուրաքանչյուրիս խնդիրն է:
– Պետական մարմիններն իրենք պետք է նախաձեռնեին նման կլոր սեղաններ` անկաշկանդ մթնոլորտում փորձագետներին հնարավորություն տալով, որ յուրաքանչյուրն իր տեսակետը հնչեցներ այնպես, ինչպես որ ինքը մտածում է: Այդ դեպքում կառաջանար դիսկուրս, եւ կծնվեին նոր գաղափարներ, ինչն իշխանությունը կարող էր օգտագործել իր ռազմավարական կամ մարտավարական ծրագրերն իրականացնելիս: Դա կարեւոր հանգամանք է: Չնայած կան նաեւ հետազոտական պետական կազմակերպություններ, եւ, քանի որ ես այդ կարգի հարցերին լավատեղյակ եմ, որովհետեւ 7 տարի ղեկավարել եմ ՀՀ նախագահին առընթեր Քաղաքական հետազոտությունների ինստիտուտը, ես գիտեմ` դա ոնց է արվում, որը եւ ամենաշատն է հիասթափեցնում:
– Ձեր կարծիքով` դա՞ էր պատճառը, որ ինստիտուտը փակվեց:
– Ասում էին` այս կամ այն խնդրի վերաբերյալ ձեր վերլուծությունները չեն համապատասխանում իրականությանը, այն դեպքում, երբ մենք զգուշացնում էիք, որ այն փակուղի է մտնելու եւ ոչ մի օգուտ չի բերելու: Երբ 2009-ին Եվրաասոցացման պայմանագրի շուրջ քննարկումներ էին լինում, մենք ասում էինք` մի՛ գնացեք, որովհետեւ վերջում ուղղվելու եք դեպի Ռուսաստան: Եվ սեպտեմբերի 3-ին բոլորը դա տեսան: Մենք քաղաքականությունը իրացնող չենք, մենք տվյալ խնդիրների վերաբերյալ վերլուծություններ ներկայացնողն ենք, իսկ իրենք` քաղաքական որոշումներ կայացնողները: Պարզապես, պետք էր նայել, թե ժամանակի մեջ դրանք իրականանո՞ւմ են, թե` ոչ, ոչ թե փակեին ինստիտուտը:
– Պարոն Իսագուլյան, բոլորովին վերջերս Դուք փորձում էիք քաղաքական գործիչներին համախմբել, հիմա էլ փորձում եք փորձագետներին համախմբել:
– Փորձագետները մի քանի տարի է աշխատում են, ինչ վերաբերում է ընդդիմությանը միավորելուն, ապա ես եմ փորձել միանալ միավորվողներին, իսկ երբ մենք սկսենք միավորել, ես վստահ եմ, որ ամեն ինչ բոլորովին այլ կլինի:
– Ո՞ւմ միավորեք` ընդդիմությա՞նը, իսկ մենք  ընդդիմություն դեռ ունե՞նք:
– «Ազգային անվտանգություն» կուսակցությունը սեպտեմբերից հանդես է գալու հստակ առաջարկությամբ եւ հայտարարությամբ: Սկսելու ենք միավորման գործընթաց` շատ հստակ ծրագրով:
– Ձեր կողքին ո՞ր կուսակցություններին եք տեսնում:
– Հավատացեք, որ ե՛ւ իշխանությունների մեջ, ե՛ւ ընդդիմության մեջ հրաշալի գործընկերներ ունեմ. այնտեղից էլ, մյուս տեղից էլ, եթե մասնակցեն մեր ծրագրերին, լավ կլինի:
– Փաստորեն, ինչպես միշտ, աշունը թե՞ժ է լինելու:
– Ես գտնում եմ, որ միշտ էլ թեժ է եղել, ուղղակի իրավիճակը դրական եւ ջերմացնող բոցի հանգեցնելու համար ոչ մեկը համարձակություն չի ունեցել, մինչեւ վերջ տանելու համար: Բոլոր նրանք, ովքեր նոր նախաձեռնություններ ունեն, հաջողություն եմ մաղթում, բայց այն ճանապարհը, որը կընտրենք մենք, դա կլինի պետականամետ: Ինչ վերաբերում է այլ քաղաքական ուժերին, ես որեւէ մեկի հանդեպ թշնամական վերաբերմունք չունեմ:
– Իսկ կմիանա՞ք այլ կուսակցությունների նախաձեռնություններին:
– Եթե այլ կուսակցությունների նախաձեռնությունների հետ համընկնեն մեր գաղափարները, կփորձենք իրենց հետ բանակցել, երկխոսել եւ համատեղ հանդես գալ:
– Ո՞ր կուսակցություններին եք Ձեր կողքին պատկերացնում:
– Ես չեմ կարող ասել: Ես ամբիցիոզ մարդ չեմ, եւ ե՛ս եմ պատրաստ ցանկացածի կողքը կանգնել, բայց, ցավոք սրտի, շատ-շատերն այսօր ներքին վախ ունեն, իրենց առաջնորդությունը տեսնելու մարմաջը կուրացնում է շուրջը նայելու համար: Ես նման խնդիրներով չեմ տառապում: Լինելով բարձրաստիճան պետական պաշտոնյա` շատ-շատերը ինձ խորհուրդ էին տալիս, թե զանգերի մի պատասխանի, շարքային քաղաքացիների հետ մի հանդիպի, ընկերներիցդ սկսի հեռանալ, ես երբեք նման կարգավիճակում չեմ եղել:
– Մի խոսքով` աշունն իսկապես թեժ է լինելու...
– Քանի դեռ Հայաստանի առջեւ ծառացած են ծանր խնդիրներ, կայնքը թեժ է լինելու: Ցավոք սրտի, նրանք, ովքեր այդ թեժությունը տեսնում են, լուծումների առաջարկի մեջ թերանում են: Մենք կաշխատենք առաջարկել այնպիսի լուծումներ, որ բոլորի համար ընդունելի լինի:


ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ապրիլի 24-ը հիշատակի օր է, սեպտեմբերի 27-ը՝ ոչ. նոյեմբերի 9-ին կարելի՞ է զվարճալի հաղորդում նայելՀիմա էլ , որ սեպտեմբերի 27-ին ուղերձ գրեինք, ասելու էիք՝ Արցախ գրված չի, ագրեսիա գրված չի. Փաշինյան200 հազար դրամից ցածր աշխատավարձ ստացողները ներգրավվելու են ապահովագրության համակարգում. ԹորոսյանՆվազագույն կենսաթոշակը կբարձրանա՝ դառնալով 47 հազար դրամ. սոցփաթեթի ծրագիրը հունվարից կավարտվի. ԹորոսյանԹրամփը հայտնել է, որ Flydubai ինքնաթիռը կործանումից փրկել է իսրայելցի սանտեխնիկը Ռուբիոն պահանջել է՝ Գլխավոր ասամբլեայում գտնվող իրանական պատվիրակությունն անհապաղ լքի ԱՄՆ-ն․ Axios Փաշինյանը սպառնաց Վեհափառին. «Պետությունը բոլոր լծակներն օգտագործելու է, որ նա հեռանա»Հանվել է ցեմենտի ներմուծման նկատմամբ գործող ժամանակավոր սահմանափակումը. լիցենզիայի պահանջ ևս չի լինի Փաշինյանը հայտարարեց՝ ամեն քայլի կգնա, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հեռանա 44-օրյա պատերազմի մասին ասելու նոր բան չկա, ուզում եմ հասկանալ՝ 8 կամ 10 տարի հետո սեպտեմբերի 27-ին Հ1-ով կարելի՞ է համերգ հեռարձակել, թե՞ չէ. Նիկոլ Փաշինյան Թաղման նպաստները կստանան միայն անապահովները, կենսաթոշակը 1000 դրամով կբարձրանա. Արսեն Թորոսյան «Պուտինի ուղին»․ ինչ կարող է շահել ՀայաստանըՔոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի այլեվ Արցախի իրավունքըՍեփական տուն ունեցողը ոչինչ չանելով հարստանում է, գները կրկնակի թանկացել են․ ՓաշինյանՀ1-ը էժան «կռուտիտ» արեց, ՀՀ-ն այնքան անատամ դարձավ, որ այդ օրն արտերկրում Բաքվի լուրը լուսաբանեցինԿարող է հաճելի չէ, բայց ահռելի ստվեր ունենք, բավարարված չեմ մեր պայքարի տեմպերով. Նիկոլ ՓաշինյանՌոբերտ Քոչարյանը Ղրիմը ՌԴ-ի կազմում չի ճանաչումՋունգլիների թիթեռ լինելն ավելի ապահով կլինի COP17-ի ժամանակ, քան ՀՀԿ-ական լինելըՅունիբանկն անդամակցել է «Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիա»-ինՕդի ամսական միջին ջերմաստիճանը ՀՀ ողջ տարածքում

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված