ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն Ադրբեջանական կողմը հաստատում է՝ իրենց անհետացած զինծառայողը Հայաստանում է Պայմանագրային զինծառայող է մահացել Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրա Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ռուսական բանակը վերահսկողության տակ է վերցրել Խարկովի մարզի 3 բնակավայրեր Որն է Էդուարդ Բաբայանի ազատության գինը հարց Փաշինյանին.«Մաֆիոզ կապերով հարցեր են լուծում, հանցագործը պիտի նստի բանտում» 200 հազար դրամից ցածր աշխատավարձ ստացողները ներգրավվելու են ապահովագրության համակարգում. Թորոսյան Նվազագույն կենսաթոշակը կբարձրանա՝ դառնալով 47 հազար դրամ. սոցփաթեթի ծրագիրը հունվարից կավարտվի. Թորոսյան Թրամփը հայտնել է, որ Flydubai ինքնաթիռը կործանումից փրկել է իսրայելցի սանտեխնիկը

ՔՈՉԱՐՅԱՆԻ ՄՏԵՐԻՄ ԳԱՌՆԻԿ ԻՍԱԳՈՒԼՅԱՆԻ ՏՐՏՈՒՆՋԸ

Արխիվ 12-16

ՔՈՉԱՐՅԱՆԻ ՄՏԵՐԻՄ ԳԱՌՆԻԿ ԻՍԱԳՈՒԼՅԱՆԻ ՏՐՏՈՒՆՋԸ

«Սեւծովյան եւ կասպյան տարածաշրջանի քաղաքական եւ սոցիալական հետազոտությունների հանրային ինստիտուտ»-ի կազմակերպած` Արաբական երկրներում տեղի ունեցող գործընթացները եւ դրանց ազդեցությունը տարածաշրջանի երկրների վրա թեմայով կլոր սեղանի կազմակերպիչներից էր նաեւ «մարդ-կուսակցություն» Գառնիկ Իսագուլյանը: Հանդիպման ավարտից հետո «Իրավունքի թղթակիցը դիմեց քաղաքական գործչին` իր գնահատականները ներկայացնելու համար:

Պարոն Իսագուլյան, այս անգամ ներքաղաքականից տեղափոխվել եք Մերձավոր Արեւելքի տարածաշրջան:
– Ես կարծում եմ, որ աշխարհում տեղի ունեցող գլոբալ գործընթացները եւ դրանց ազդեցությունը մեր տարածաշրջանի վրա կարեւորագույն հարցերից է, որի քննարկումը բաց ձեւաչափով շատ կարեւոր է: Սա «Սեւծովյան եւ կասպյան տարածաշրջանի քաղաքական եւ սոցիալական հետազոտությունների հանրային ինստիտուտի» կազմակերպած առաջին նման փորձն էր, եւ նպատակ ունենք այս հիմքի վրա հետագայում այլ թեմաներով եւս կլոր սեղաններ կազմակերպել: Նպատակ ունենք կազմակերպել նաեւ կոնֆերանսներ, ընդ որում` ոչ միայն ներհայաստանյան, այլ նաեւ միջազգային, հրավիրել Հայաստան-Ռուսաստան-Իրան ձեւաչափով:
– Ձեր խոսքում նշեցիք, որ փորձագիտական դաշտի ներկայացուցիչներն էլ են բաժանվել տարբեր խմբերի: Եթե երկրի առջեւ մարտահրավերներ կան, որքանո՞վ է ուղղամիտ այդ դաշտը եւս բաժանել մասերի: Չէ՞ որ երկրի առջեւ ծառացած ցանկացած խնդիր նաեւ յուրաքանչյուրիս խնդիրն է:
– Պետական մարմիններն իրենք պետք է նախաձեռնեին նման կլոր սեղաններ` անկաշկանդ մթնոլորտում փորձագետներին հնարավորություն տալով, որ յուրաքանչյուրն իր տեսակետը հնչեցներ այնպես, ինչպես որ ինքը մտածում է: Այդ դեպքում կառաջանար դիսկուրս, եւ կծնվեին նոր գաղափարներ, ինչն իշխանությունը կարող էր օգտագործել իր ռազմավարական կամ մարտավարական ծրագրերն իրականացնելիս: Դա կարեւոր հանգամանք է: Չնայած կան նաեւ հետազոտական պետական կազմակերպություններ, եւ, քանի որ ես այդ կարգի հարցերին լավատեղյակ եմ, որովհետեւ 7 տարի ղեկավարել եմ ՀՀ նախագահին առընթեր Քաղաքական հետազոտությունների ինստիտուտը, ես գիտեմ` դա ոնց է արվում, որը եւ ամենաշատն է հիասթափեցնում:
– Ձեր կարծիքով` դա՞ էր պատճառը, որ ինստիտուտը փակվեց:
– Ասում էին` այս կամ այն խնդրի վերաբերյալ ձեր վերլուծությունները չեն համապատասխանում իրականությանը, այն դեպքում, երբ մենք զգուշացնում էիք, որ այն փակուղի է մտնելու եւ ոչ մի օգուտ չի բերելու: Երբ 2009-ին Եվրաասոցացման պայմանագրի շուրջ քննարկումներ էին լինում, մենք ասում էինք` մի՛ գնացեք, որովհետեւ վերջում ուղղվելու եք դեպի Ռուսաստան: Եվ սեպտեմբերի 3-ին բոլորը դա տեսան: Մենք քաղաքականությունը իրացնող չենք, մենք տվյալ խնդիրների վերաբերյալ վերլուծություններ ներկայացնողն ենք, իսկ իրենք` քաղաքական որոշումներ կայացնողները: Պարզապես, պետք էր նայել, թե ժամանակի մեջ դրանք իրականանո՞ւմ են, թե` ոչ, ոչ թե փակեին ինստիտուտը:
– Պարոն Իսագուլյան, բոլորովին վերջերս Դուք փորձում էիք քաղաքական գործիչներին համախմբել, հիմա էլ փորձում եք փորձագետներին համախմբել:
– Փորձագետները մի քանի տարի է աշխատում են, ինչ վերաբերում է ընդդիմությանը միավորելուն, ապա ես եմ փորձել միանալ միավորվողներին, իսկ երբ մենք սկսենք միավորել, ես վստահ եմ, որ ամեն ինչ բոլորովին այլ կլինի:
– Ո՞ւմ միավորեք` ընդդիմությա՞նը, իսկ մենք  ընդդիմություն դեռ ունե՞նք:
– «Ազգային անվտանգություն» կուսակցությունը սեպտեմբերից հանդես է գալու հստակ առաջարկությամբ եւ հայտարարությամբ: Սկսելու ենք միավորման գործընթաց` շատ հստակ ծրագրով:
– Ձեր կողքին ո՞ր կուսակցություններին եք տեսնում:
– Հավատացեք, որ ե՛ւ իշխանությունների մեջ, ե՛ւ ընդդիմության մեջ հրաշալի գործընկերներ ունեմ. այնտեղից էլ, մյուս տեղից էլ, եթե մասնակցեն մեր ծրագրերին, լավ կլինի:
– Փաստորեն, ինչպես միշտ, աշունը թե՞ժ է լինելու:
– Ես գտնում եմ, որ միշտ էլ թեժ է եղել, ուղղակի իրավիճակը դրական եւ ջերմացնող բոցի հանգեցնելու համար ոչ մեկը համարձակություն չի ունեցել, մինչեւ վերջ տանելու համար: Բոլոր նրանք, ովքեր նոր նախաձեռնություններ ունեն, հաջողություն եմ մաղթում, բայց այն ճանապարհը, որը կընտրենք մենք, դա կլինի պետականամետ: Ինչ վերաբերում է այլ քաղաքական ուժերին, ես որեւէ մեկի հանդեպ թշնամական վերաբերմունք չունեմ:
– Իսկ կմիանա՞ք այլ կուսակցությունների նախաձեռնություններին:
– Եթե այլ կուսակցությունների նախաձեռնությունների հետ համընկնեն մեր գաղափարները, կփորձենք իրենց հետ բանակցել, երկխոսել եւ համատեղ հանդես գալ:
– Ո՞ր կուսակցություններին եք Ձեր կողքին պատկերացնում:
– Ես չեմ կարող ասել: Ես ամբիցիոզ մարդ չեմ, եւ ե՛ս եմ պատրաստ ցանկացածի կողքը կանգնել, բայց, ցավոք սրտի, շատ-շատերն այսօր ներքին վախ ունեն, իրենց առաջնորդությունը տեսնելու մարմաջը կուրացնում է շուրջը նայելու համար: Ես նման խնդիրներով չեմ տառապում: Լինելով բարձրաստիճան պետական պաշտոնյա` շատ-շատերը ինձ խորհուրդ էին տալիս, թե զանգերի մի պատասխանի, շարքային քաղաքացիների հետ մի հանդիպի, ընկերներիցդ սկսի հեռանալ, ես երբեք նման կարգավիճակում չեմ եղել:
– Մի խոսքով` աշունն իսկապես թեժ է լինելու...
– Քանի դեռ Հայաստանի առջեւ ծառացած են ծանր խնդիրներ, կայնքը թեժ է լինելու: Ցավոք սրտի, նրանք, ովքեր այդ թեժությունը տեսնում են, լուծումների առաջարկի մեջ թերանում են: Մենք կաշխատենք առաջարկել այնպիսի լուծումներ, որ բոլորի համար ընդունելի լինի:


ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություննիկոլի բանաձևն է հայը մեղավոր է ադրբեջանցին՝ երբեք. Աննա ՄկրտչյանԱդրբեջանական կողմը հաստատում է՝ իրենց անհետացած զինծառայողը Հայաստանում էՊայմանագրային զինծառայող է մահացելՌԴ-ում մտահոգված են TRIPP-ի շուրջ ամերիկյան մասնավոր ռազմական ընկերությունների հնարավոր հայտնվելովՌուսաստանն արտաքսել է հունգարացի մի շարք դիվանագետներիԼոնդոն-Ստամբուլ չվերթի ինքնաթիռում ուղևորը կծել է բորտուղեկցորդուհուն և իր կողքին նստած կնոջըԱդրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրաԱդրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾԼսի՛, Փաշինյան, երբ ասացիր՝ «ՀՀ-ի կառավարությունը ես եմ», դա իշխանությունը յուրացնելու հոդված էԴատախազը միջնորդեց, որ Էդգար Ղազարյանին դատապարտեն 2 տարի 6 ամիս ժամկետովԻնչի՞ էիք Վեհափառի աջը համբուրում ու սելֆի անում նրա հետ 2018 թվականին․ հարց՝ ՓաշինյանինՉկա տենց դեպք, որ մի քաղաքացու աջակցած չլինենք ու ինքը 2-րդ, 3-րդ, 4-րդ… 8-րդ անգամ դիմած չլինիՎարդենիս խոշորացված համայնքը դառնում է և անխուսափելիորեն դառնալու է ՀՀ վերականգնվող էներգետիկայի մայրաքաղաքը. ՓաշինյանՀաջորդ տարի Հայաստանի ռազմական բյուջեն կավելանաԵրկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակիցՀայաստան ցեմենտի ներմուծման ժամանակավոր արգելքը վերացվեցՆոր Սահմանադրության շարադրություն ա գրում Գալյանը, իրեն մի առաջարկ ունեմ. Արմեն ԱշոտյանՈրևիցե ազդակ չունենք, որ գազի գինը թանկանալու է․ նման հարցի դեպքում սցենարներ ենք քննարկումՌուսական բանակը վերահսկողության տակ է վերցրել Խարկովի մարզի 3 բնակավայրեր

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված