Նենց բա­ներ են բաց­վե­լու, որ գնա գա­լիս եմ․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Լավ, նամուս, թասիբ, ամո՞թ էլ չկա․ ԶԱՐՄԱՆՔ Տարածաշրջանը մտել է իր ամենածանր փուլերից մեկը Էրդողանն ու Նեթանյահուն ՄԱԿ–ում լեզվակռվից կանցնե՞ն «իրար ծեծելուն» Առանց կրակ ծուխ չի լինում․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ ԱՄՆ-ն ակնկալում է հոկտեմբերին կազմակերպել Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպում. The Atlantic ՔՊ կուսակցության վարչության նիստում որոշվել է՝ ՏԻՄ ընտրություններում Աբովյանի ցուցակը ով կգլխավորի Reuters. Ռուսաստանը և ԱՄՆ–ն քննարկել են հնարավոր համատեղ էներգետիկ նախագծերը Ռաֆայել Երանոսյանը նորություն ունի. նա «հարսանեկան» տեսանյութ է հրապարակել Ռուսաստանը սկսել է օգտագործել «Գերան-5» հրթիռային անօդաչուի նոր տեսակ

«ԻՄ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻՆ ՀՈՒՇՈՒՄ ԵՄ` ԴԻՄԵՆ ԴԱՏԱԿԱՆ ԱՅԼ ԱՏՅԱՆՆԵՐԻՆ»

Արխիվ 12-16

«ԻՄ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻՆ ՀՈՒՇՈՒՄ ԵՄ` ԴԻՄԵՆ ԴԱՏԱԿԱՆ ԱՅԼ ԱՏՅԱՆՆԵՐԻՆ»

ԱԺ այս քառօրյայի մեկնարկը նվիրված էր ՀՀ գլխավոր դատախազի հաղորդման վերաբերյալ պատգամավորների ելույթներին, որոնք կարելի է բաժանել երկու մասի` խիստ դժգոհողներ եւ, ինչու չէ, նաեւ պաշտպանողներ: Սակայն իրականությունը ցույց է տալիս, որ հանրության գերակշիռ մասն ունի խիստ բացասական վերաբերմունք եւ անվստահություն` ոչ միայն դատական, այլեւ դատախազական համակարգին: Եվ ինչպես իր ելույթում նշեց ԲՀԿ առաջնորդ Նաիրա Զոհրաբյանը` մարդիկ այդքան չեն դժգոհում հացի փող չունենալուց, որքան արդարադատության եւ դատական համակարգերից: Իսկ մեզ հետ զրույցում ՀՀԿ պատգամավոր, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՀԱԿՅԱՆԻ հարցին` մեր երկրում կա արդյոք արդար արդարադատություն, նշեց, որ հարցը բավականին ընդգրկուն է.

 

Այն, որ կա արդարության հանդեպ անվստահություն, փաստ է: Նոր դատական համակարգի նկատմամբ անվստահության լուրջ դրսեւորումներ կան, դա եւս փաստ է: Մենք պետք է միասին փորձենք վերացնել այդ մթնոլորտը, յուրաքանչյուրս իր տեղում:
– Եվ ի՞նչ գործնական քայլեր են պետք անվստահության վերացման համար:
– Այն, որ կա, թե չկա արդարություն մեր երկրում, մի քիչ փիլիսոփայական մոտեցում է, իսկ եթե հարցին մի քիչ մասնագիտորեն մոտենանք, ապա վերջերս փոփոխություններ ենք կատարել դատական օրենսգրքում, մշակել ենք գործերի էլեկտրոնային բաշխման մեխանիզմ, դատավորների գնահատման մեխանիզմ եւ այլն: Կարծում եմ` սրանք այն քայլերն ու գործիքներն են, որով ի դեմս մեզ` փորձելու ենք մաքսիմալ վերացնել խոչընդոտները: Երկրում առկա տարբեր խնդիրների պարագայում ձեւավորվել է նման մթնոլորտ: Մի տեղ շատ վառ գույներով են ներկայացնում, մի տեղ էլ փորձում են քաղաքական խնդիրներ լուծել:
– Պարոն Սահակյան, միգուցե տեսականորեն շատ բան է հնարավոր փոխել, սակայն գործնականում դժգոհությունները դրանից չեն վերանում, վստահությունն էլ չի ավելանում: Տեւական ժամանակ է հարց են բարձրացնում Սյունիքի մարզպետի որդու մասին, սակայն սայլը տեղից չի շարժվում:
– Այդ առումով գլխավոր դատախազը ոչ միայն հաղորդում է ներկայացրել, այլեւ ներկա է գտնվում ԱԺ-ում, ինչն արդեն դրական քայլ է: Ինչ վերաբերում է Սուրիկ Խաչատրյանի որդու գործին, դրա մանրամասներին չեմ տիրապետում, սակայն գլխավոր դատախազը վերոնշյալ հարցերին պատասխանել է: Իսկ եթե պատասխանը չի բավարարում, ես իմ ընդդիմադիր գործիչներին հուշում եմ, որ կան այլ ատյաններ` Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որտեղ կարող են գործը տանել եւ փորձեն արդարությունը բացահայտել: Ունենք եռաստիճան դատական համակարգ, Սահմանադրական դատարան, որտեղ կարող են բողոքել:
– Եթե հաշվի առնենք, որ Ազգային ժողովը թիվ մեկ քաղաքական ամբիոնն է, որտեղ տրվում է հաղորդում հանցագործության մասին, որից հետո եւս ոչ մի առաջխաղացում դատախազության կողմից չի նկատում կրկին Սուրիկ Խաչատրյանի գործով, ինչպիսի՞ վստահություն կարելի է ձեւավորել թե՛ դատախազի, թե՛ դատախազության նկատմամբ:
– Ուղիղ հաղորդման իսկությունն ու ճշմարտությունը դեռ պետք է ապացուցվի: Հիմա կանգնեք թիվ մեկ ամբիոնից ասեք, որ Հովհաննես Սահակյանը հանցագործ է, սա նշանակում է, որ ես հանցագո՞րծ եմ:
– Բայց մեր կողմից մատնանշած գործը ամիսներ շարունակ պտտվում է, կան բազում փաստեր...
– Ես ընդունում եմ, իսկ թե ինչու քրեական գործ չեն հարուցում, խնդրում եմ դիմեք համապատասխան մարմիններին...
– Նկատի ունեք դատախազությա՞նը:
– Դատախազությանը կամ մեկ այլ քննչական մարմնի: Իսկ եթե գործ են հարուցում, եւ շարունակություն չի լինում, սա եւս այլ հարց է:
– Ի՞նչ կառաջարկեք Դուք` որպես պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, որպեսզի Սուրիկ Խաչատրյանի որդու գործը տեղից շարժվի, եւ հանրության շրջանակում մեղմվի անվստահությունը:
– Ես հասկանում եմ, որ ժողովրդի մոտ կա մասնավոր գործերի նկատմամբ եւս անվստահություն: Բայց որպես իրավաբան` պետք է նշեմ, որ կա քրեական գործ, որի շրջանակում իրականացվում են գործողություններ:
– 4-րդ գումարման պատգամավոր ԲՀԿ-ական Գոհար Ենոքյանին մի գիշերվա մեջ կալանավորում են, ծանր մեղադրանք առաջադրում, այնուհետ հաջորդ օրը ազատ արձակում, իսկ երկու շաբաթ անց պարզվում է, որ այդ կինը որեւէ կապ չունի առաջադրված մեղադրանքի հետ: Ո՞վ է պատասխան տալու այս շղթայական, իրար հակասող իրողություններին:
– Այս գործի մանրամասներին եւս տեղյակ չեմ, սակայն քննչական մարմինները, ամենայն հավանականությամբ, գործն ուսումնասիրել են եւ տեսել են, որ չկա ապացույց, եւ նման որոշում են կայացրել:

«ԵԹԵ ՀԻՄՆԱՎՈՐՎԵՆ
ԹԱԼԱՆՆ ՈՒ ԼԱՓԵԼԸ, ԴՐԱ ՀԱՄԱՐ
ՈՉ ՈՔ ՉՊԵՏՔ Է ՎՃԱՐԻ»

–Եղավ ուղիղ հաղորդում հանցագործության մասին` նաեւ ՀԷՑ-երի նկատմամբ, ինչի մասին մատնանշեց նախարար Զախարյանը, եւ` ոչ միայն: Սակայն այս պարագայում եւս դատախազությունը ձեռքերը ծալած նստած է:
– ՀԷՑ-երի մասին հարց հնչեց, ինչին պատասխանեց գլխավոր դատախազը, ես չէի ցանկանա կրկնվել:
– Դուք բավարար համարո՞ւմ եք դատախազի պատասխանը:
– Եթե բավարար չհամարեմ, պետք է ունենամ հիմնավորումներ: Նույնը վերաբերում է այն նախարարներին, պատգամավորներին, ԶԼՄ-ներին, ովքեր մատնանշում են խախտումների մասին, դա պետք է հիմնավորեն եւ ներկայացնեն դատախազությանը:
– Ինչո՞ւ պետք է  քաղաքացիները էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման անվան ներքո վճարեն որոշ պաշտոնյաների թալանի ու լափելու համար: Հիշեցնենք` ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը  հեռուստաեթերում ասաց, որ հոսանքի սակագինը  հավանաբար կբարձրանա 6-7 դրամով:
– Եթե կան թանկացման օբյեկտիվ պատճառներ, եկեք քննարկենք, հասկանանք` ինչի մասին է խոսքը: Եթե չկան օբյեկտիվ պատճառներ, բայց պետք է թանկանա, եկեք պայքարենք:
– Էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հայտարարել էր ՀԷՑ-ի վատ կառավարման ու կոռուպցիոն ռիսկերի մասին:
– Թե Երվանդ Զախարյանն ինչ է նկատի ունեցել, խնդրում եմ դա էլ պարզաբանեք: Ես կողմ եմ, որ թալանն ու լափելը վերանան մեր երկրից:
– Մտավախություն չունե՞ք, որ քաղաքացիական  դժգոհությունը հոսանքի սակագնի թանկացման դեմ  կօգտագործվի ընդդիմադիր ուժերի կողմից իշխանության դեմ եւ  կվերածվի քաղաքական պայքարի:
– Ընդդիմությունը միշտ էլ  օգտագործել է` որոշ խնդիրներ իշխանության դեմ ուղղորդելու համար: Դրա համար ենք ասում` մենք  պոպուլիզմով չենք զբաղվում: Եթե Զախարյանը  գողության մասին է խոսում, ես ասում եմ` երբ փաստերը կլինեն, կխոսենք, կքննադատենք: Բայց դա ընդամենը մեկ նախարարի հայտարարություն է, որին ես տեղյակ չեմ` փաստերի առումով:


ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Նենց բա­ներ են բաց­վե­լու, որ գնա գա­լիս եմ․ ԲԱՄԲԱՍԱՆՔԼավ, նամուս, թասիբ, ամո՞թ էլ չկա․ ԶԱՐՄԱՆՔՏարածաշրջանը մտել է իր ամենածանր փուլերից մեկըԷրդողանն ու Նեթանյահուն ՄԱԿ–ում լեզվակռվից կանցնե՞ն «իրար ծեծելուն»Առանց կրակ ծուխ չի լինում․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԱՄՆ-ն ակնկալում է հոկտեմբերին կազմակերպել Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպում. The AtlanticՔՊ կուսակցության վարչության նիստում որոշվել է՝ ՏԻՄ ընտրություններում Աբովյանի ցուցակը ով կգլխավորիReuters. Ռուսաստանը և ԱՄՆ–ն քննարկել են հնարավոր համատեղ էներգետիկ նախագծերըՌաֆայել Երանոսյանը նորություն ունի. նա «հարսանեկան» տեսանյութ է հրապարակել Ռուսաստանը սկսել է օգտագործել «Գերան-5» հրթիռային անօդաչուի նոր տեսակԿիևը փաստացի վերածվել է մերձռազմաճակատային քաղաքի. The GuardianՇՏԱՊ. Հայտնի իրավապաշպանը Իրանի դեսպանատան մոտ փակագծեր է բացումԿործանվել է ռուսական Տու-95 ռազմավարական ռմբակոծիչըԱվագանու ՔՊ-ական անդամը 300 հազար դրամանոց մեքենան 2 մլն-ով վարձակալության է տվել ՊՈԱԿ-ին․ «Հետք»Յունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր»Վերամբարձ կռունկի ընկնելու հետևանքով զոհ դարձած 2-րդ անձին ևս տեղափոխեցին «Շտապօգնության» մեքենայովՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր«20 միլիոն դրամը ոչ թե անձնական հոնորար է, այլ նախագծի բյուջե»․ Թաթա Սիմոնյանի թիմի պարզաբանումը Տիգրան Ավինյանի՝ նախապես հայտարարված մամուլի ասուլիսը չի կայանաՀոկտեմբերի 5-ից դեսպանությունների միջոցով անձնագրային ծառայությունը ժամանակավորապես դադարեցվում է

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված