Զարմացած է
Արխիվ 12-16![]()
Վաղուց ձայնը չէինք լսել, եւ ահա Քաղաքագետների միության նախագահ ՀՄԱՅԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ հանկարծ որոշեց հանրությանը պարգեւել իր խոհափիլիսոփայական մտքերը կուսակցությունների մասին: Հայոց դեմոկրատիայի հայր եւ մտքի գիգանտ սույն կերպարը մասնավորապես ասաց. «Այսօր մեզանում հացի խնդիրը գնալով սրվում է: Ճիշտ ժամանակն է մտածել նոր կուսակցությունների ստեղծման մասին` ապահովագրվելով համաժողովրդական ընդվզման հասունացող վտանգից: Չէ՞ որ կուսակցությունները կոչված են ոչ թե համախմբելու, այլ մասնատելու ժողովրդին»: Անշուշտ, երբ հացի խնդիրը սրվում է, կարիք է զգացվում ծաղրածուների, այլ ոչ թե կուսակցությունների: Ու թեեւ կան կուսակցություններ, որոնք ոտ ու գլխով ծաղրածու են, այնուամենայնիվ, զարմանալով հանդերձ, չպետք է մոռանալ, որ ինքը` Հմայակը, ավելի շատ է կուսակցություն փոխել, քան շապիկ մաշել: Ուստի մնում է գալ զարմանալի եզրակացության` որ, եթե Հովհաննիսյանն իրավացի է, ապա, անպայմանորեն, ժողովրդին պառակտելու հսկայական փորձ պետք է կուտակած լինի բոլոր կուսակցություններում, որոնց հասցրել է անդամակցել:
Իսկ խորհրդարանում որոշ ընդդիմադիր ժողընտրյալներ այնպես էին հարձակվել գլխավոր դատախազի վրա, այն էլ` ոչ այնքան պառլամենտական ձեւով, որ ԱԺ նախագահ ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԸ ստիպված վերհիշել էր իր նախկին մասնագիտությունը` մանկավարժությունը, եւ մի ամբողջ դասախոսություն կարդաց պատգամավորի պահվածքի մասին` եզրափակելով. «Ամոթ է, բերեք մի քիչ էլ բերեք մեր լեքսիկոնը, բառապաշարը ըմբռնելի դարձնենք հասարակությանը: Ես գիտեմ` հասարակությունն այսօր այնպիսի վիճակում է, որ հակված է լսել թալանել եւ այլն, եւ այլն: Բայց դա նրանից չի, որ սիրահարված պրոցեսների մեջ է գտնվում, ընդամենը ձեռքները թափ են տալիս ու ասում` ոչ սրանք են մի բան, ոչ էլ` նրանք: Այնպես որ, գնահատեք այս աննախադեպ հաղորդումը Ազգային ժողովում»:
Ինչ կարծիքի եք, ԱՄՆ Կոնգրեսը օրենսդիր մարմի՞ն է, թե մեխի գլուխ: Հանկարծ չասեք, որ մեծ հեղինակությամբ օժտված ներկայացուցչական մարմին է: Հունիսի 8-ին ԱՄՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱՐԱՆԸ մի սենսացիոն որոշում ընդունեց, համաձայն որի` ԱՄՆ Կոնգրեսը ոչ թե լուրջ մարմին է, այլ հենց մեխի գլուխ: Դատարանի որոշմամբ` Կոնգրեսն իրավունք չունի որոշում ընդունել ճանաչելու այս կամ այն պետությունը, դա դառնում է բացառապես ԱՄՆ նախագահի մենաշնորհը: Դե, եթե հիշենք, որ Օբամայից բեթար եւ ծայրահեղ ցածր ինտելեկտով նախագահներ է ունեցել այդ գերտերությունը... Կարճ ասած, եթե վաղը հանկարծ կոնգրեսականները որոշեն պաշտոնապես ճանաչել Արցախը, նրանց ընդունած որոշումը կհամարվի ոչ թե ԱՄՆ օրենք, այլ` աղբարկղ նետելու ենթակա մի թղթի կտոր: Իսկ դուք ասում եք ժողովրդավարություն, բռնապետությունը հո պոզով-պոչով չի լինում:
Երեկ պատահմամբ հայտնաբերեցինք համասեռամոլների լոբբիստների մեր ցուցակի մեջ ընդգրկված միհոգավորի` ոմն ՎԱՀԵ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ զեղումները, այն էլ ինչի՞ շուրջ` օրենքի օրինականության եւ այլ բարձր մատերիաների մասին: Սույն սուբյեկտը կռվարար ՀՀՇ-ական ակտիվիստ է, եւ ահա առանց աչք թարթելու հայտարարում է. «Նույնասեռականների դեմ պայքարող անձանց ես երբեւէ չեմ տեսել ռեժիմի դեմ պայքարելիս: Նրանք պարզապես խոցելի խումբ են գտել եւ փորձում են այդ խմբի վրա ինքնահաստատվել»: Զարմանալի է, մի՞թե սույն կերպարանքը չգիտի, որ սուտ ասել չի կարելի նույնիսկ այնպիսի մերժվածներին, ինչպիսիք են համասեռամոլության պաշտպանները: Իսկ որ նա ստել է, դա միանշանակ է: Ինչ է, ձեռք չի՞ տալիս հիշել, թե քանի անգամ էին գործ տվել թունդ հակաիշխանական «Հայազն» կուսակցության տղերքի վրա` այն բանի կապակցությամբ, որ այդ երիտասարդները փողոցում ծիածանագույն պարզելու փորձ անողներին դաստիարակել էին ավանդական հայկական ձեւով: Ճիշտ է, համոթ մեր ոստիկանությանը, այդ գործերին նույնիսկ ընթացք է տրվել, բայց փաստը մնում է փաստ, որ համասեռամոլներին ու հատկապես նրանց պաշտպաններին, մեղմ ասած, շատ վատ են վերաբերվում բոլոր նորմալ մարդիկ, անկախ նրանից` օրվա իշխանությունը նրանց աչքի լույսն է, թե` աչքի գրողը:
Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
