«ՊԱՐՈՆ ՓԱՇԻՆՅԱՆՆ ԱՌԱՋ ԿԱՆՑՆԻ ԱՆԳԱՄ ՀԻՏԼԵՐԻՑ...»
Արխիվ 12-16«ՊԱՐՈՆ ՓԱՇԻՆՅԱՆՆ ԱՌԱՋ ԿԱՆՑՆԻ ԱՆԳԱՄ ՀԻՏԼԵՐԻՑ...»
ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանն անդրադարձավ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հասցեին ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հնչեցված ելույթին: Ֆարմանյանի խոսքով` եթե ժեստիկուլյացիայի մասին խոսենք, ապա պարոն Փաշինանն առաջ կանցնի անգամ Ադոլֆ Հիտլերից:
ՀՀԿ պատգամավորը կոչ արեց մեր պատգամավորներին գործով զբաղվել` թատերական ներկայացումների փոխարեն: Իշխող կուսակցության ներկայացուցիչը, գնահատելով Գեւորգ Կոստանյանի աշխատանքը, ասաց, որ դատախազության համակարգում համակարգված կոռուպցիա գոյություն չունի:
Որպես իր զրույցի եզրափակում` երիտասարդ քաղաքական գործիչը հորդորեց Գեւորգ Կոստանյանին` թատերական ներկայացումներին ուշադրություն չդարձնել, քանի որ դրանք մոռացվելու են պատմության փոշու տակ:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
