«ՍԵՐԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՏԵԳՈՐԻԱ ՉԻ ՃԱՆԱՉՈՒՄ»
Արխիվ 12-16«ՍԵՐԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՏԵԳՈՐԻԱ ՉԻ ՃԱՆԱՉՈՒՄ»
ՀՀԿ պատգամավոր, Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մարգարիտ Եսայանը խորհրդարանում հայտարարեց. «Չեմ պատրաստվում Գեւորգ Կոստանյանին պաշտպանել, քանի որ ինքը դրա կարիքը չունի: Ես պրն Կոստանյանին համարում եմ դատախազի նոր կերպար, սակայն նաեւ ասեմ` գլխավոր դատախազի կերպարը սիրելու բան չէ»:
Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալն իր խոսքում անուղղակիորեն անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի ելույթին` ասելով, որ շատերին կարող է դուր չգալ յուրաքանչյուրի պահվածքը, խոսքերը, ելույթները, որը նորմալ է: «Սերը քաղաքական կատեգորիա չի ճանաչում»,- ասաց տիկին Եսայանը: Միաժամանակ, ՀՀԿ պատգամավորը կոչ է անում Գեւորգ Կոստանյանին հետեւել մամուլի հրապարակումներին եւ դրանք որպես հաղորդում ընդունել հանցագործության մասին:
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
