ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ ՄԵՂԱԴՐԵՑ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՈՐԴՈՒՆ ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Արխիվ 12-16ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ ՄԵՂԱԴՐԵՑ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՈՐԴՈՒՆ
ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Այսօր ԱԺ հերթական քառօրյային «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը սկսեց եւ շարունակեց իր հարցերն ու ելույթները` Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եւ նրա որդու մասին մեղադրանքներով` մարզպետին համարելով հասարակության չարիք: Ելույթ ունենալով ԱԺ ամբիոնից` տիկին Փոստանջյանը իր խոսքն ուղղելով ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին` ներկայացրեց մի քանի տվյալներ, որոնք ապացուցում են, որ Սուրիկ Խաչատրյանի տանը օգտագործում են կանեփ: Բացի այդ, նշեց նաեւ, որ սրանով չի սահմանափակվում մարզպետի որդու` Տիգրան Խաչատրյանի արյան անալիզում պարունակված այլ թմրանյութերի առկայությունը:
Հիշեցնենք, որ Խաչատրյանների ընտանիքում կանեփ օգտագործելու երեւույթի մասին հայտարարել էր նաեւ Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը` նշելով, որ. «Տիգրան Խաչատրյանի արյան եւ մազի փորձաքննությունները ցույց են տվել, որ նա թմրանյութ է օգտագործել: Զարմանալին, սակայն այն է, որ ի պատասխան այս հայտարարության` Տիգրան Խաչատրանն ասել է, որ իրենք տան մեջ կանեփ են ուտում, եւ այդ փորձաքննության արդյունքը դրա դրսեւորումն է: Մինչդեռ փաստաբանը պնդում է, որ կանեփի սերմեր ուտելը կամ օգտագործելը նորմալ երեւույթ, է բայց դրա պատճառով չէր կարող արյան եւ մազի մեջ թմրանյութի հետք հայտնվել»:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

