Նենց բա­ներ են բաց­վե­լու, որ գնա գա­լիս եմ․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Լավ, նամուս, թասիբ, ամո՞թ էլ չկա․ ԶԱՐՄԱՆՔ Տարածաշրջանը մտել է իր ամենածանր փուլերից մեկը Էրդողանն ու Նեթանյահուն ՄԱԿ–ում լեզվակռվից կանցնե՞ն «իրար ծեծելուն» Առանց կրակ ծուխ չի լինում․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ ԱՄՆ-ն ակնկալում է հոկտեմբերին կազմակերպել Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպում. The Atlantic ՔՊ կուսակցության վարչության նիստում որոշվել է՝ ՏԻՄ ընտրություններում Աբովյանի ցուցակը ով կգլխավորի Reuters. Ռուսաստանը և ԱՄՆ–ն քննարկել են հնարավոր համատեղ էներգետիկ նախագծերը Ռաֆայել Երանոսյանը նորություն ունի. նա «հարսանեկան» տեսանյութ է հրապարակել Ռուսաստանը սկսել է օգտագործել «Գերան-5» հրթիռային անօդաչուի նոր տեսակ

ՓՈՐՁՎԱԾ ԷՐԴՈՂԱՆԸ ԵՐԿՈՒ ՈՏՔՈՎ ԹԱԿԱՐԴՈՒՄ Է

Արխիվ 12-16

ՓՈՐՁՎԱԾ ԷՐԴՈՂԱՆԸ ԵՐԿՈՒ ՈՏՔՈՎ ԹԱԿԱՐԴՈՒՄ Է

Պարզվում է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հիացած է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելով: Սխալ չհասկանաք. Յենս Ստոլտենբերգին ամենեւին էլ տիկին Մերկելի չունեցած կանացի հրապուրանքները չէ, որ գերել են: ՆԱՏՕ-ի ղեկավարին, որպես իսկական զինվորականի, պարզապես հիացրել է տիկին կանցլերի... ալկոհոլ օգտագործելու ունակությունը. «Ես ցնցված եմ խմիչքի հանդեպ նրա դիմադրողականությամբ»:

ԲԱՎԱՐԻԱԿԱՆ ԳԱՐԵՋՐԻ
ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Գլխավոր քարտուղարի ու կանցլերի «ալկաշության հակումների» մասին հիշեցինք, հաշվի առնելով, որ նախօրեին ԱՄՆ նախագահ Օբաման հասկացնել տվեց, որ տիկին Անգելային հանդիպելիս՝ ամենեւին էլ չի պատրաստվում ետ մնալ Ստոլտենբերգից: Համենայնդեպս՝ «Մեծ յոթնյակի» (G7) երկար սպասված գագաթաժողովին մասնակցելու նպատակով գերմանական Բավարիա այցելած Օբամային առաջին բանը, որ հրամցրեց տիկին Անգելան, գարեջրի գավաթն էր: Բայց երեւի քչություն արեց, քանի որ երկու առաջնորդները գագաթաժողովի անցկացման վայր՝ Էլմաու դղյակ հասնելու ճանապարհին՝ Կրյուն փոքրիկ քաղաքում մտան գարեջրատուն ու պակասն այնպես հիմնավոր լրացրին, որ Օբաման հասավ «գագաթաժողովը վ ստուդիու» հանճարեղ գաղափարին. «Ափսոս, որ հանդիպումն այստեղ չենք անում... Կնստեինք, գարեջուր կխմեինք...»:
Իհարկե՝ Օբամային պետք էր տիկին Մերկելին «մի լավ խմեցնել», հաշվի առնելով, որ պահանջները, որոնք արդեն Էլմաու դղյակում՝ G7-ի ընթացքում կանցլերի առաջ էին դրվելու, հաստատ «օյաղ գլխով» ընդունելու բան չէին: Հատկապես հիմնականը պահանջը. պետք է շարունակել ռուսների դեմ պատժամիջոցները: Եվ դա այն դեպքում, երբ Օբամայի մամուլի խոսնակ Ջոշ Էռնեստն է պաշտոնապես ընդունում. «Մենք գիտակցում ենք, որ շատ երկրներ, որոնց հետ հույս ենք կապել այդ պատժամիջոցները շարունակելու հարցով, զոհաբերում են սեփական տնտեսությունները հանուն դրա»:
Հարցադրումները, թե այդ դեպքում Վաշինգտոնն ինչու նաեւ իր «սեփական տնտեսությունը չի զոհաբերում», կամ՝ ինչու է կտրուկ հրաժարվում գոնե մասամբ փոխհատուցել եվրոպացիների այդ կորուստները, այս օրերին Եվրոպայում շեշտակիորեն ակտիվացել են: Այսինքն՝ ինչքան էլ տիկին Մերկելը մի կեսբերան խոստացավ պատժամիջոցները շարունակել, եվրոպական մի շարք վերլուծաբաններ նկատում են, որ դրա համար նա պետք է կարողանա մինչեւ այս ամսվա վերջերը Եվրամիության 28 երկրներին համոզել, ստիպել՝ «սեփական տնտեսությունը զոհաբերելու» գնով քվեարկել պատժամիջոցների երկարաձգման օգտին: Մինչդեռ արդեն իսկ մի շարք երկրներ հայտարարում են, որ դեմ են նման «զոհաբերությանը»: Օրինակ՝ նման մի հերթական հայտարարությամբ էլ օրերս հանդես եկավ Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն, թե պատրաստվում է «վճռականորեն դեմ հանդես գալ» պատժամիջոցների երկարացմանը: Կհաջողվի՞ տիկին Մերկելին՝ հանուն պարոն Օբամայի «սիրուն աչքերի»՝ կոտրել ԵՄ-ի այդ ներքին ընդդիմությունը. ժամանակը ցույց կտա, թեեւ դա էլ արդեն էական չէ:

Այն առումով, որ պատժամիջոցները, ինչպես եւ ի սկզբանե էր ենթադրվում, ժամանակի ընթացքում ռուսների համար ավելի շուտ օգուտ դարձան, քան վնաս՝ ՌԴ-ին տալով ներքին տնտեսությունը վերականգնելու լուրջ հնարավորություն: Բայց ահա հենց այս պատժամիջոցների արդյունքում էր, որ Մոսկվան քաղաքական եւ տնտեսական ակտիվ շրջադարձ կատարեց դեպի Չինաստան ու ասիական տարածաշրջան: Իսկ նման շրջադարձը Պեկինի համար այն ռազմաքաղաքական երաշխիքն էր, որը հնարավորություն է տալիս Վաշինգտոնի հետ մտնել բաց տնտեսական պատերազմի մեջ: Այդ պատերազմից հետո, հարց է, «Մեծ յոթնյակ» կոչվածի «մեծ»-ից ի՞նչ կմնա:
Այսպիսով՝ թեեւ անգամ ամերիկյան որոշ եւ գնալով շատացող հեղինակավոր վերլուծաբաններ են Օբամայի այդ պատժամիջոցային քաղաքականությունը համարում Օբամայի կոպիտ սխալներից մեկը: Բայց նաեւ, որ ռուսների ու չինացիների հետ միաժամանակյա պայքարից խուսափելու տարբերակ կարծես թե չկա, եւ գոնե հեղինակությունը փրկելու համար Օբաման պարզապես ստիպված է նույն ուղով առաջ գնալ ու Եվրոպային էլ ամեն գնով պատժամիջոցների դաշտում պահել այն հաշվարկով, որ ամենավճռական պահին տիկին Մերկելն իր գարեջուրն առած` Մոսկվա կամ Պեկին չվազի:

ԹՈՒՐՔԱԿԱՆ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՏ ՀԱՇԻՎՆԵՐ ԵՆ ԽԱՌՆՈՒՄ

Սակայն հին խնդիրը նորից մնում է. հենց Օբաման խոսում է հակառուսական քաղաքականության մասին, անմիջապես էլ պետք է տա այն հարցի պատասխանը, թե առանց ռուսական էներգակիրների` ի՞նչ է սպասվում Եվրոպային: Այսինքն՝ ԱՄՆ-ն ի՞նչ այլընտրանք է առաջարկում Եվրոպային: Սակայն ռեալ առաջարկ այդպես էլ չկա, եւ այդ իրավիճակում եվրոպական մի շարք երկրներ հենց հանուն ռուսական էներգետիկ ծրագրերի է, որ դեմ են արտահայտվում հակառուսական պատժամիջոցների քաղաքականությանը:
Եթե այլընտրանքային առաջարկ չկա, ապա մնում է պարզապես հնարավորություն չտալ ռուսական էներգակիրներին` հասնել Եվրոպա: Այս ուղղությամբ հիմնական կրքերը վերջին ամիսներին ծավալվում են «Թուրքական հոսք» գազատարի ծրագրի շուրջ, եւ ահա այստեղ բավականին հետաքրքիր վիճակ է առաջանում նախօրեին Թուրքիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքում:
Ինչպես հայտնի է՝ «Արդարություն եւ զարգացում» կուսակցությանը հաջողվեց հազիվ հավաքել 41 տոկոս ձայն: Էրդողանի կուսակցությունն այսպիսով առաջին տեղում է, սակայն մասնագետները սա համարում են պարտություն: Այն առումով, որ խորհրդարանում կորցնելով բացարձակ մեծամասնությունը, Էրդողանը նախ՝ սեփական կառավարություն ձեւավորելու հնարավորություն չունի: Երկրորդը՝ չի կարող սահմանադրական փոփոխությունների միջոցով ամրապնդել իր նախագահական դիրքերը:
Թե այս նոր իրավիճակն ինչ էֆեկտ է ունենալու Թուրքիայի ներքին ու արտաքին քաղաքականության վրա, այս օրերին գնահատականների պակաս չկա: Սակայն այս քննարկումների ֆոնին որոշ դրվագներ արդեն իսկ առանձնանում են: Առաջինը. Էրդողանն ունի ինչպես երկրորդ տեղը զբաղեցրած Քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» ¥մոտ 25%), երրորդ տեղը գրաված ազգայնամոլական «Ազգայնական շարժման» կամ՝ «Գորշ գայլերի» ¥մոտ 16%), այնպես էլ՝ վերջին հորիզոնականի Քրդական «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (13%) հետ կոալիցիա կազմելու հնարավորություն՝ պայմանավորված նրանով, թե այս ընտրություններից հետո որ քաղաքական ուղղությամբ է պատրաստվում շարժվել: Քեմալականների եւ տարբեր փոքրամասնություններով համեմված քրդական կուսակցության ¥որը համարվում է թուրքական այս ընտրությունների տակ դրված ամերիկյան ականը¤ հետ կոալիցիան հնարավոր է ամերիկյան ուղղվածության երբեմնի քաղաքական կուրս վերադառնալու համար: Բայց այս դեպքում պետք է հրաժարվել այն ինքնուրույնությունից, որին Էրդողանը հասավ տարիների ընթացքում, եւ որը Թուրքիային բերեց ներկայիս տնտեսական թռիչքը: Իսկ ահա «Գորշ գայլերի» հետ համագործակցությունը Էրդողանին չափավոր իսլամիզմից առավելագույնս կտեղաշարժի դեպի ծայրահեղ իսլամիզմ ու պանթուրքիզմ, ինչն էլ իր հերթին մի շարք լրջագույն վտանգներ ունի:
Ամեն դեպքում այն, որ բացարձակ իշխանության կորուստը, այն էլ՝ Մերձավոր Արեւելքի այս պայթյունավտանգ ֆոնին, ոչ միայն Էրդողանի անձնական կարիերայի, այլ Թուրքիայի համար է ծանր, մինչեւ իսկ՝ երկրորդ Սիրիայի վերածվելու հեռանկար է խոստանում, արդեն իսկ ակնհայտ է: Ելք կա. Էրդողանը կարող է չստեղծել կոալիցիա, կառավարություն, այդ հիմքով ցրել նորաստեղծ խորհրդարանն ու ժամանակավոր կառավարություն կազմելով՝ գնալ նոր ընտրությունների՝ այդ միջանկյալ փուլում իր ձեռքում պահելով ողջ իշխանությունը: Բայց այս դեպքում էլ ստիպված է բախվել ներքին «հեղափոխությունների», արտաքին քննադատությունների հեղեղին, էլ չասած, որ մի կողմից՝ քրդերը, մյուս կողմից՝ Թուրքիայի սահմաններին դիրքավորված «Իսլամական պետությունը» առաջին իսկ հրահանգից հետո կսկսի Թուրքիայի «ժողովրդավարացման» պատերազմը՝ Էրդողանի առաջ բացելով այն նույն փոսը, որ նա այդքան ջանասիրաբար փորում էր Սիրիայի Ասադի համար:
Թե այս վիճակում ինչի պետք է սպասի Հայաստանը, իհարկե կախված է այն կոնկրետ իրողություններից, որ արդեն ամենամոտ ապագայում կստեղծվի Թուրքիայում:
Ասենք՝ նաեւ այդ զարգացումներից է կախված ռուսական «Թուրքական հոսք» գազատարի ապագան:
Մեկ բան հաստատ է. ԱՄՆ-ին հաջողվեց նման խառնիճաղանջ իրավիճակ առաջացնել Թուրքիայում, եւ, չմոռանանք, որ Վաշինգտոնը նման պղտոր ջրերում ձուկ որսալու իսկական վարպետ է:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Նենց բա­ներ են բաց­վե­լու, որ գնա գա­լիս եմ․ ԲԱՄԲԱՍԱՆՔԼավ, նամուս, թասիբ, ամո՞թ էլ չկա․ ԶԱՐՄԱՆՔՏարածաշրջանը մտել է իր ամենածանր փուլերից մեկըԷրդողանն ու Նեթանյահուն ՄԱԿ–ում լեզվակռվից կանցնե՞ն «իրար ծեծելուն»Առանց կրակ ծուխ չի լինում․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԱՄՆ-ն ակնկալում է հոկտեմբերին կազմակերպել Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպում. The AtlanticՔՊ կուսակցության վարչության նիստում որոշվել է՝ ՏԻՄ ընտրություններում Աբովյանի ցուցակը ով կգլխավորիReuters. Ռուսաստանը և ԱՄՆ–ն քննարկել են հնարավոր համատեղ էներգետիկ նախագծերըՌաֆայել Երանոսյանը նորություն ունի. նա «հարսանեկան» տեսանյութ է հրապարակել Ռուսաստանը սկսել է օգտագործել «Գերան-5» հրթիռային անօդաչուի նոր տեսակԿիևը փաստացի վերածվել է մերձռազմաճակատային քաղաքի. The GuardianՇՏԱՊ. Հայտնի իրավապաշպանը Իրանի դեսպանատան մոտ փակագծեր է բացումԿործանվել է ռուսական Տու-95 ռազմավարական ռմբակոծիչըԱվագանու ՔՊ-ական անդամը 300 հազար դրամանոց մեքենան 2 մլն-ով վարձակալության է տվել ՊՈԱԿ-ին․ «Հետք»Յունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր»Վերամբարձ կռունկի ընկնելու հետևանքով զոհ դարձած 2-րդ անձին ևս տեղափոխեցին «Շտապօգնության» մեքենայովՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր«20 միլիոն դրամը ոչ թե անձնական հոնորար է, այլ նախագծի բյուջե»․ Թաթա Սիմոնյանի թիմի պարզաբանումը Տիգրան Ավինյանի՝ նախապես հայտարարված մամուլի ասուլիսը չի կայանաՀոկտեմբերի 5-ից դեսպանությունների միջոցով անձնագրային ծառայությունը ժամանակավորապես դադարեցվում է

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված