Գ. Սահակյան. Քննադատենք, բայց չավերենք մինչեւ վերջ
Արխիվ 12-16Գ. Սահակյան. Քննադատենք, բայց չավերենք մինչեւ վերջ
Գլխավոր դատախազության 2014թ-ի գործունեության հաշվետվության ներկայացման ժամանակ ԱԺ-ում հնչած ելույթներն, ըստ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի, «աննախադեպ էին, քանի որ պակասում էր բարեկրթությունը»:
Գալուստ Սահակյանը նշեց, որ դատաիրավական համակարգը բարեփոխումների լուրջ կարիք ունի:
«Դա բոլորս ենք ասում: Նրանք, ովքեր պարտավորված են այդ բարեփոխումներն ուղղորդելու ու առաջ տանելու, բնականաբար հասկանում են խնդրի ամբողջ իմաստը,- եւ հավելեց,- Նրանք, ովքեր համակարգը ճանաչում են, պիտի իմանան, որ ամբողջ աշխարհի համար ամենդժվարն այդ համակարգը տեղից շարժելն ու բարեփոխման ճանապարհով տանելն է: Այնպես որ, պիտի կարողանանք նաև, այն քննադատությունը, որ եղավ, դրա կողքին նաև դրականը տեսնենք»:
Գալուստ Սահակյանը նշեց, որ պատգամավորների մոտ տպավորություն է ձևավորվել, որ թե հենց ԱԺ նախագահն ասի՝ թալանում են, դատախազը պետք է վազելով գնա, տեսնի՝ թալանում են, թե՝ ոչ:
«Քննադատենք, բայց չավերենք մինչև վերջ»,- կոչ արեց ԱԺ նախագահը:
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
