Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով

Նախագահը հանձնարարել է մինչեւ հուլիսի 15-ը մարել նաիրիտցիների պարտքը

Արխիվ 12-16

Նախագահը հանձնարարել է մինչեւ հուլիսի 15-ը մարել նաիրիտցիների պարտքը

Ինչպես տեղեկացնում է NEWS.am-ը. Կառավարության մոտ այսօր՝ հունիսի 9-ին, Կառավարության մոտ վաղ առավոտից բողոքի ակցիա անցկացնող նաիրիտցիներին հանդիպեց Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը եւ խոստացավ մինչեւ հուլիսի 15-ը նրանց աշխատավարձերի ողջ պարտքը մարել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց գործարանի մամուլի նախկին քարտուղար Անուշ Հարությունյանը:

«Երվանդ Զախարյանն ասաց, որ նախագահի եւ վարչապետի հետ քննարկում է եղել «Նաիրիտի» հարցով եւ նախագահի հանձնարարկանով մինչեւ հուլիսի 15-ը պետք է աշխատավարձերի պարտքերը մարվեն»,-ասաց նա:

Անուշ Հարությունյանը նշեց, որ նաիրիտցիների մի մասը հավատում է այդ խոստմանը, մի մասը՝ ոչ. «Մենք այս պահին քննարկում ենք մեր հետագա անելիքները եւ շուտոբ հայտարարությամբ հանդես կգանք»:

Հիշեցնենք, որ հարկադիր պարապուրդի մատնված՝ «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցների՝ 18-24 ամսվա աշխատավարձերի պարտքը կազմում է մոտ 15 մլն դոլար: Նրանք բազմիցս հավաքվել են կառավարության եւ նախագահականի մոտ՝ պահանջելով իրենց խնդիրների լուծում:


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ