Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով

ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆ. «ՎԵՆԵՏԻԿԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՍՈՒՐԲ ԿՈՎ ՄԻ՛ ԴԱՐՁՐԵՔ»

Արխիվ 12-16

ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆ. «ՎԵՆԵՏԻԿԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՍՈՒՐԲ ԿՈՎ ՄԻ՛ ԴԱՐՁՐԵՔ»

 

Այսօր ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը խորհրդարանում  առաջարկներ ներկայացրեց հանրաքվեի մասին: Որպես ելույթի եզրափակում` ՀԱԿ խմբակցության ղեկավարը «կծեց» ՀՅԴ-ին` ասելով. «Այն ուժերի հետ, որոնց հետ ՀՅԴ-ն համագործակցել է, նրանք վատ ավարտ են ունեցել»:


ԲՀԿ  առաջնորդ Նաիրա  Զոհրաբյանն էլ հորդորեց Վենետիկի հանձաժողովը սուրբ կով չդարձնել. «Վենետիկի հանձնաժողովը կողջունի, եթե Հայաստանն արդար ընտրություններ անցկացնի»:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ  Լեւոն Զուրաբյանին ասաց, որ ինչքան շատ նա խոսի, էնքան իշխանության օգուտն է. «Ասում եք` ժողովուրդը մեզ չի վստահում, նայեք համայնքային ընտրությունների արդյունքները»:

Վահրամ Բաղդասարյանը հորդորեց չքարկոծել կառավարման խորհրդարանական համակարգը:

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի զայրույթը տեղի տվեց: Նա ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ կեղծարարության մեջ  մասնագիտացած ՀԱԿ- ը չպետք է ՀՅԴ-ին մեղադրի կեղծիքների  համար. «Դուք ինչ բարոյական իրավունք ունեք նման բան ասելու: Երբ ՀՅԴ-ն տոգորված էր այդ  գաղափարներով (նկատի ու սահմանադրական բարեփոխումներն-խմբ.), Ձեր կուսակցությունը դեռ ծնված չէր: Չի կարելի այս ամբիոնից այդ աստիճան իրավական տգիտություն ու անգրագիտություն ասել»:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ