ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ` ԲԻՇԱՐՅԱՆԻՆ. «ՎԱՆՔԻՑ ԵՍ ԵՄ ԳԱԼԻՍ, ԱՂՈԹՔԻՑ ԴՈ՞ՒՔ ԵՔ ԽՈՍՈՒՄ»
Արխիվ 12-16ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ`ԲԻՇԱՐՅԱՆԻՆ. «ՎԱՆՔԻՑ ԵՍ ԵՄ ԳԱԼԻՍ,
ԱՂՈԹՔԻՑ ԴՈ՞ՒՔ ԵՔ ԽՈՍՈՒՄ»
ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն այսօր խորհրդարանում հայտարարեց, որ հունիսի յոթին Աբովյանի, Արտաշատի, Ալավերդիում տեղի ունեցած ընտրություններում եղել են խախտումներ: «Երեք հազարից ավելի քաղաքացի է մասնակցել ընտրություններին»,- ասաց Հեղինե Բիշարյանը, ապա հավելեց, որ ընտրություններին շատերը մասնակցել են պլաստիկ քարտերով:
Իր ելույթում տիկին Բիշարյան հղում արեց մամուլի հրապարակումներին, որտեղ եւս խոսվում է ընտրախախտումների մասին:
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն իր խոսքում հորդորեց ՕԵԿ խմբակցության ղեկավարին հղում անել ոչ թե մամլո հրապարակումներին, այլ ՕԵԿ-ի կառույցներին: «Որեւէ տեղ խախտում չի արձանագրվել, պլաստիկ քարտերով ընտրություն չի եղել: Բամբասանքներով մի՛ զբաղվեք: Վանքից ես եմ գալիս, աղոթքից դո՞ւք եք խոսում »,-ասաց Շարմազանովը:
Ինչ վերաբերում է Ալավերդու բնակչությունից երեք հազարից ավելի քաղաքացու ընտրությանը մասնակցելուն, ԱԺ փոխխոսնակը, լինելով ծնունդով ալավերդցի եւ հունիսի յոթին մասնակցելով Ալավերդու քաղաքապետի ընտրություններին, հերքեց Բիշարյանի այդ հայտարարությունը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
