Նենց բա­ներ են բաց­վե­լու, որ գնա գա­լիս եմ․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Լավ, նամուս, թասիբ, ամո՞թ էլ չկա․ ԶԱՐՄԱՆՔ Տարածաշրջանը մտել է իր ամենածանր փուլերից մեկը Էրդողանն ու Նեթանյահուն ՄԱԿ–ում լեզվակռվից կանցնե՞ն «իրար ծեծելուն» Առանց կրակ ծուխ չի լինում․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ ԱՄՆ-ն ակնկալում է հոկտեմբերին կազմակերպել Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպում. The Atlantic ՔՊ կուսակցության վարչության նիստում որոշվել է՝ ՏԻՄ ընտրություններում Աբովյանի ցուցակը ով կգլխավորի Reuters. Ռուսաստանը և ԱՄՆ–ն քննարկել են հնարավոր համատեղ էներգետիկ նախագծերը Ռաֆայել Երանոսյանը նորություն ունի. նա «հարսանեկան» տեսանյութ է հրապարակել Ռուսաստանը սկսել է օգտագործել «Գերան-5» հրթիռային անօդաչուի նոր տեսակ

ՀՆԱԳՈՒՅՆ ՋՈՒԹԱԿՆԵՐԻ ԲԱՑԱՌԻԿ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ՝ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Արխիվ 12-16

ՀՆԱԳՈՒՅՆ ՋՈՒԹԱԿՆԵՐԻ ԲԱՑԱՌԻԿ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ՝ ԵՐԵՎԱՆՈՒՄ


Արամ Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային մրցույթի շրջանակներում մեծ կոմպոզիտորի տուն-թանգարանում հունիսի 7-ին և 8-ին գործում է 18-19-րդ դդ. հազվագյուտ ջութակների ցուցահանդես-վաճառք։ «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամը շվեյցարական Del Gesu հիմնադրամի հետ երկարատև բանակցությունների արդյունքում կարողացել է Երևանում ներկայացնել Անտոնիո Ստրադիվարիուսի, Նիկոլո Գալիանոյի և աշխարհահռչակ այլ վարպետների պատրաստած ջութակները։ Del Gesu հիմնադրամի հավաքածուում առկա է շուրջ 150 գործիք, որոնցից Երևանում ներկայացված են 8-ը։

«Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի գործադիր տնօրեն ԱՆՆԱ ՏԵՐ-ՀՈՎԱԿԻՄՅԱՆԸ նշել է, որ աշխարհում ընդունված է միջազգային մրցույթների շրջանակներում կազմակերպել նման ցուցահանդեսներ։ Հայաստան առաջին անգամ են բերվել այս քանակության և որակի գործիքներ։ Հիմնադրամի գործադիր տնօրենը տեղեկացրեց նաև, որ Del Gesu հիմնադրամը որպես հատուկ մրցանակ Արամ Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային մրցույթի դափնեկիրներից մեկին 1 տարի ժամկետով նվագելու իրավունքով կտրամադրի ցուցադրված գործիքներից մեկը՝ J.B.Vuillaume-ի 1825թ. ջութակը։ Աննա Տեր-Հովակիմյանը նշեց, որ այս ցուցահանդեսը մշակութային մեծ իրադարձություն է, և հանրությունը կարող է ծանոթանալ աշխարհահռչակ վարպետների ստեղծած գործիքներին։

Del Gesu հիմնադրամի տնօրեն ՌՈԲԵՐՏ ԴԻՄԻՏՐԵՍԿՈՒՆ իր խոսքում ասել է, որ իրենք ուրախ են լինել Արամ Խաչատրյանի անվան մրցույթի մի մասնիկը։

Այսօր՝ ցուցահանդեսի ընթացքում, բացվեցին ցուցափեղկերը, և Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի ժյուրիի անդամները հնչեցրին բացառիկ ջութակները։

Del Gesu հիմնադրամը լարային գործիքներ ներկայացնող մասնագիտացված կառույց է, որի հիմնական առաքելությունն է աջակցել առավել խոստումնալից և տաղանդավոր երիտասարդ երաժիշտներին, ովքեր իրենց կարիերայում լավագույն արդյունքի հասնելու համար լավ գործիքի կարիք ունեն։ Հիմնադրամը համագործակցում է մասնավոր կոլեկցիոներների և շնորհալի երիտասարդ արվեստագետների հետ՝ օգնելով կազմակերպել փոխշահավետ գործակցություն վերջիններիս միջև։ Հիմնադրամում համոզված են, որ լավ գործիքի արժեքն էլ ավելի է մեծանում, երբ այն հնչում է բարձրակարգ երաժշտի ձեռքում։ Իսկ երիտասարդ տաղանդներն էլ միշտ մեկենասների կարիք ունեն։

 

Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Նենց բա­ներ են բաց­վե­լու, որ գնա գա­լիս եմ․ ԲԱՄԲԱՍԱՆՔԼավ, նամուս, թասիբ, ամո՞թ էլ չկա․ ԶԱՐՄԱՆՔՏարածաշրջանը մտել է իր ամենածանր փուլերից մեկըԷրդողանն ու Նեթանյահուն ՄԱԿ–ում լեզվակռվից կանցնե՞ն «իրար ծեծելուն»Առանց կրակ ծուխ չի լինում․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԱՄՆ-ն ակնկալում է հոկտեմբերին կազմակերպել Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպում. The AtlanticՔՊ կուսակցության վարչության նիստում որոշվել է՝ ՏԻՄ ընտրություններում Աբովյանի ցուցակը ով կգլխավորիReuters. Ռուսաստանը և ԱՄՆ–ն քննարկել են հնարավոր համատեղ էներգետիկ նախագծերըՌաֆայել Երանոսյանը նորություն ունի. նա «հարսանեկան» տեսանյութ է հրապարակել Ռուսաստանը սկսել է օգտագործել «Գերան-5» հրթիռային անօդաչուի նոր տեսակԿիևը փաստացի վերածվել է մերձռազմաճակատային քաղաքի. The GuardianՇՏԱՊ. Հայտնի իրավապաշպանը Իրանի դեսպանատան մոտ փակագծեր է բացումԿործանվել է ռուսական Տու-95 ռազմավարական ռմբակոծիչըԱվագանու ՔՊ-ական անդամը 300 հազար դրամանոց մեքենան 2 մլն-ով վարձակալության է տվել ՊՈԱԿ-ին․ «Հետք»Յունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր»Վերամբարձ կռունկի ընկնելու հետևանքով զոհ դարձած 2-րդ անձին ևս տեղափոխեցին «Շտապօգնության» մեքենայովՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր«20 միլիոն դրամը ոչ թե անձնական հոնորար է, այլ նախագծի բյուջե»․ Թաթա Սիմոնյանի թիմի պարզաբանումը Տիգրան Ավինյանի՝ նախապես հայտարարված մամուլի ասուլիսը չի կայանաՀոկտեմբերի 5-ից դեսպանությունների միջոցով անձնագրային ծառայությունը ժամանակավորապես դադարեցվում է

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված