ՍԵՐԳԵՅ ՍՄԲԱՏՅԱՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է
Արխիվ 12-16ՍԵՐԳԵՅ ՍՄԲԱՏՅԱՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է
Հունիսի 6-ին Ֆրանսիայի մշակույթի և կապի նախարար Ֆլյոր Պելերինը Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր ՍԵՐԳԵՅ ՍՄԲԱՏՅԱՆԻՆ պարգևատրել է Ֆրանսիայի Արվեստի ու գրականության շքանշանով։ Այդ մասին «Իրավունքը» տեղեկացավ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնից:
Ֆրանսիայի Արվեստի ու գրականության շքանշանը հիմնադրվել է 1957թ. և շնորհվում է ականավոր արվեստագետներին, գրողներին, մարդկանց, ովքեր նշանակալի ավանդ են ունեցել Ֆրանսիայում և աշխարհում մշակույթի զարգացման գործում։
Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
