Նենց բա­ներ են բաց­վե­լու, որ գնա գա­լիս եմ․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Լավ, նամուս, թասիբ, ամո՞թ էլ չկա․ ԶԱՐՄԱՆՔ Տարածաշրջանը մտել է իր ամենածանր փուլերից մեկը Էրդողանն ու Նեթանյահուն ՄԱԿ–ում լեզվակռվից կանցնե՞ն «իրար ծեծելուն» Առանց կրակ ծուխ չի լինում․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ ԱՄՆ-ն ակնկալում է հոկտեմբերին կազմակերպել Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպում. The Atlantic ՔՊ կուսակցության վարչության նիստում որոշվել է՝ ՏԻՄ ընտրություններում Աբովյանի ցուցակը ով կգլխավորի Reuters. Ռուսաստանը և ԱՄՆ–ն քննարկել են հնարավոր համատեղ էներգետիկ նախագծերը Ռաֆայել Երանոսյանը նորություն ունի. նա «հարսանեկան» տեսանյութ է հրապարակել Ռուսաստանը սկսել է օգտագործել «Գերան-5» հրթիռային անօդաչուի նոր տեսակ

«ՇՈՒՐՋ 100 ՏԱՐՎԱ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՌՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ ՀԱՅԵՐԸ ԶԳԱՑԻՆ ՔԱՂԱՔԱԿԻՐԹ ԱՇԽԱՐՀԻ ՍԱՏԱՐՈՒՄԸ»

Արխիվ 12-16

ԱԺ փոխխոսնակ. «ՇՈՒՐՋ 100 ՏԱՐՎԱ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՌՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ ՀԱՅԵՐԸ ԶԳԱՑԻՆ ՔԱՂԱՔԱԿԻՐԹ ԱՇԽԱՐՀԻ ՍԱՏԱՐՈՒՄԸ»

 

Հունիսի 3-7-ը ՀՀ Ազգային Ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության Միջխորհրդարանական հանձնաժողովը՝  ԱԺ փոխնախագահ  ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆԻ գլխավորությամբ մեկնեց Մոսկվա ՝ մասնակցելու միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական՝ 26-րդ նիստին:  Հանձնաժողովի կազմում էին ԱԺ պատգամավորներ Հայկ Բաբուխանյանը, Լեւոն Մարտիրոսյանը, Վոլոդյա Բադալյանը, Ռուբիկ Հակոբյանը, Ռուզաննա Մուրադյանը, Նաիրա Զոհրաբյանը, Վահան Բաբայանը, Լեւոն Զուրաբյանը, Միքայել Մելքումյանը, Կարեն Բոթոյանը:

Միջխորհրդարանական հանձնաժողովի 26-րդ նիստի շրջանակներում ՌԴ Պետդումայում հունիսի 3-ին տեղի ունեցավ հանդիպում ՌԴ Պետական Դումայի նախագահի առաջին տեղակալ ԻՎԱՆ ՄԵԼՆԻԿՈՎԻ հետ,  որի ընթացքում արծարծվեցին երկկողմ համագործակցության հարցեր եւ հատկապես՝ անդրադարձ կատարվեց համատեղ հանձնաժողովի դերակատարության վերաբերյալ: Խոսվեց նաեւ Հայաստանի կողմից Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամակցության, տնտեսական զարգացման եւ միջազգային համագործակցության այն հեռանկարների վերաբերյալ, որոնք բացվում են միությանն անդամակցելով: Հայ խորհրդարանականները  շնորհակալություն հայտնեցին ռուսաստանցի իրենց գործընկերներին` Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին ակտիվ մասնակցության համար, քանի որ ՌԴ Պետդումայից ներկայացուցչական պատվիրակություն էր մասնակցում` Պետդումայի փոխնախագահ պարոն Լեւիչեւի գլխավորությամբ, բացի այդ մասնակցում էր նաեւ պատվիրակություն Դաշնության խորհրդի կողմից`  Դաշնության խորհրդի նախագահի առաջին տեղակալ Գալինա Կարելովան, իսկ ընդհանուր պատվիրակությունը ղեկավարում էր ՌԴ նախագահ ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԸ:  Այդ մասին խոսվեց նաեւ Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ պարոն Եվգենի Բուշմինի հետ հանդիպման ժամանակ:

Հայ-ռուսական Միջխորհրդարանական հանձնաժողովի 26-րդ նիստը շարունակվեց հունիսի 5-ին ՌԴ Սախա /Յակուտիա/ հանրապետության մայրաքաղաք Յակուտսկում, որտեղ համատեղ հանձնաժողովը հանդիպում ունեցավ Սախա /Յակուտիայի/ հանրապետության նախագահ ԵԳՈՐ ԲՈՐԻՍՈՎԻ հետ:

Նիստը վարեցին ՀՀ Ազգային Ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի  միջեւ համագործակցության Միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ, Դաշնային կազմավորումների, տարածաշրջանային քաղաքականության, տեղական ինքնակառավարման  եւ Հյուսիսի գործերով կոմիտեի անդամ ՆԻԿՈԼԱՅ ՌԻԺԿՈՎԸ ,   հայկական կողմից` Միջխորհրդարանական հանձնաժողովի  համանախագահ, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ  ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆԸ:

Ընդգծենք, որ հանձնաժողովի նիստին մասնակցում էին Միջխորհրդարանական հանձնաժողովի հայկական եւ ռուսական կողմերի անդամներ, ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան ԻՎԱՆ ՎՈԼԻՆԿԻՆԸ, ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան ՕԼԵԳ ԵՍԱՅԱՆԸ, ՌԴ Սախա (Յակուտիա) հանրապետության տարածքային իշխանությունների ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, Յակուտիայում հայկական համայնքի ներկայացուցիչներ:

Նիստի օրակարգում էր «Ժողովուրդների եղբայրությունը Մեծ Հաղթանակի գրավականն է» հարցը՝ նվիրված Հայրենական Մեծ պատերազմի  հաղթանակի 70-ամյակին:

Նիստը ողջույնի խոսքով բացեց հայ-ռուսական համատեղ հանձնաժողովի համանախագահ ՆԻԿՈԼԱՅ ՌԻԺԿՈՎԸ՝ տալով Յակուտիա միջխորհրդարանական հանձնաժողովի այցելության գնահատականը: Իսկ հայկական կողմից ողջույնի խոսքով ելույթ ունեցավ Հերմինե Նաղդալյանը։ Նա ընդգծեց  Միջխորհրդարանական հանձնաժողովի արդյունավետ աշխատանքը` վստահություն հայտնելով, որ նրա արդյունքները հետագայում եւս ամրապնդելու են Հայաստանի եւ Ռուսաստանի ռազմավարական գործընկերությունը՝ ընդգրկելով երկուստեք էական նշանակություն ունեցող հարցերի գնալով ավելի լայն շրջանակ։

Գնահատելով Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի նշանակությունը եւ ներկայացնելով նրա արժեքը արդի հանրության համար` հատկապես որպես նախազգուշացում այսօր վերածնվող պատերազմների եւ ագրեսիայի, ահաբեկչության տարբեր ձեւերի, անհատի ազատությունների եւ ապրելու գլխավոր իրավունքի դեմ ուղղված գործողությունների դեմ՝ Հերմինե Նաղդալյանը անցում կատարեց դեպի տարվա մյուս գլխավոր բովանդակությանը՝ տալով Եվրասիական Տնտեսական Միության կազմավորման եւ Հայաստանի՝ 170 միլիոնանոց այդ կառույցի մեջ այս տարի մտնելու սկզբունքային գնահատականը։

«Այսօրվա դրությամբ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ձեւավորված է մեծ պայմանագրաիրավական հիմք, որը գործնականում ընդգրկում է համագործակցության բոլոր  ոլորտները։ Քաղաքական, առեւտրատնտեսական, միջխորհրդարանական, ռազմատեխնիկական, տարածաշրջանային եւ մշակութային-հումանիտար ոլորտներում  համագործակցությունը դուրս է եկել որակապես նոր մակարդակ։ Միանալով  Եվրասիական Տնտեսական Միությանը` Հայաստանի տնտեսությունը դառնում է ավելի քան 170 միլիոնանոց շուկայի մասը, ինչը մեր երկիրը ավելի գրավիչ է դարձնում ներդրումների եւ խոշոր երկարաժամկետ ծրագրերի իրականացման համար։ Վստահ ենք, որ  Եվրասիական Տնտեսական Միությունն այն հարթակն է, որը պայմաններ կապահովի  նրա անդամ երկրների կայուն տնտեսական աճի եւ համաշխարհային շուկայում նրանց մրցունակության բարձրացման համար»: Ինչպես նաեւ Հ. Նաղդալյանն ընդգծեց ՀՀ ԱԺ եւ ՌԴ Դաշնային Ժողովի միջեւ համագործակցության Միջխորհրդարանական հանձնաժողովի կարեւոր դերը երկու երկրների կապերի ամրապնդման գործում:

ՌԴ Պետական Դումայի նախագահ ՍԵՐԳԵՅ ՆԱՐԻՇԿԻՆԻ ողջույնի խոսքը հրապարակեց  Պետդումայի անվտանգության եւ կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի անդամ ԲՈՐԻՍ ՌԵԶՆԻԿԸ։ Պետական Դումայի խոսնակը Միջխորհրդարանական հանձնաժողովի անդամներին ուղղված իր ողջույնի խոսքում նշել է. «Ռուսաստանի եւ Հայաստանի երկկողմ համագործակցության օրախնդիր հարցերի շուրջ ուղղակի երկխոսությունը, գլոբալ հիմնախնդիրների համատեղ քննարկումը  ամենաբարդ խնդիրների լուծման  ստույգ ճանապարհն է»:

«Հայերը Հայրենական Մեծ պատերազմում» զեկուցմամբ հանդես եկավ Հերմինե Նաղդալյանը, ով կարեւորելով Հայրենական Մեծ պատերազմի դերն ու նշանակությունը ՝  անթույլատրելի համարեց այդ Մեծ Հաղթանակի նսեմացումը։

«Ֆաշիզմը, նացիզմը, այլատյացությունը բացարձակապես անթույլատրելի պետք է լինեն։ Այսօր աշխարհը գնում է մարդու իրավունքների պաշտպանության գործուն մեխանիզմների ստեղծման ճանապարհով», - իր ելույթում նշեց ԱԺ փոխնախագահը:

Զեկույցներին հաջորդեցին քննարկումներ, որին մասնակցեցին հայկական կողմից ԱԺ պատգամավորներ Հայկ Բաբուխանյանը, Լեւոն Մարտիրոսյանը, Վոլոդյա Բադալյանը, որից հետո քննարկման արդյունքները Ռուս-հայկական միջխորհրդարանական հանձնաժողովը ընդունեց ի գիտություն։

Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքները շարունակվեցին ՌԴ գիտությունների ակադեմիայի Յակուտսկի հումանիտար հետազոտությունների եւ Հյուսիսի փոքրաթիվ ժողովուրդների ուսումնասիրման Ինստիտուտի հանդիսությունների դահլիճում կազմակերպված  «Պատմության դասերը ժողովուրդների ճակատագրում. Հայերի ցեղասպանության 100-րդ տարելիցը» խորագրով կլոր սեղանի շրջանակներում:  Դահլիճի նախասրահում կազմակերպվել էր նաեւ ցուցահանդես ՝ նվիրված հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Կլոր սեղանի ընթացքում  ՀՀ ԱԺ փոխխոսնակ, Միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հերմինե Նաղդալյանը հանդես եկավ Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ զեկույցով: Հերմինե Նաղդալյանը ներկայացրեց Հայոց մեծ եղեռնի եղելությունը եւ դրա տեղը մարդկության դեմ կատարված հանցագործությունների շարքում՝ որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն. «20-րդ դարի ողջ պատմությունն ապացուցեց, որ ցեղասպանության ժխտումը նրա շարունակության հիմքն է դառնում եւ հանգեցնում  նման հանցագործությունների կրկնությունների։ 20-րդ դարի առաջին ցեղասպանության չդատապարտումը անպատժելիության զգացում ծնեց, որը ազատ արձակեց նացիստների ձեռքերը՝ իրականացնելու հոլոքոստը։  Նույնը հետագայում արձանագրվեց Կամբոջայի, Ռուանդայի, Դարֆուրի ցեղասպանություններն իրականացրած հանցագործների կողմից»:

Անդրադառնալով Հայոց Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցի հզոր արձագանքներին Հայաստանում եւ միջազգային հանրության կողմից` Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակը նշեց, որ շուրջ 100 տարվա միջազգային լռությունից հետո հայերը զգացին քաղաքակիրթ աշխարհի սատարումը։ «Հայ ժողովուրդը շատ բարձր է գնահատում այն փաստը, որ Ռուսաստանը հանդիսանում է հայերի ցեղասպանությունը ճանաչած պետություն՝ դեռեւս 1995 թվականից: Իսկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 24-ի հանդիսությունների ժամանակ Հայաստանում էր՝ հայ ժողովրդի կողքին եւ ելույթ ունեցավ` խստորեն դատապարտելով այս մեծագույն հանցագործությունը։

Հայոց Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցի միջոցառումների նման մանրամասն ներկայացումը որոշակի նորություն էր ծայր Հյուսիսի ազգաբնակչության եւ քաղաքական շրջանակների համար եւ ունեցավ պատշաճ արձագանք մասնակիցների շրջանում։ Այն ամրապնդեց տեղի բավականին հոծ հայկական համայնքի ազգային ինքնագիտակցությունը եւ կապը հայրենիքի հետ»,- ասաց Հ. Նաղդալյանն ու Հայոց ցեղասպանության դասերը հստակորեն կապեց այսօրվա համամարդկային խնդիրների հետ` շարունակաբար շեշտելով այն իրավիճակը, որ անտեսումը հանգեցնում է այս ոճրագործության նորանոր դրսեւորումների. «Մենք՝ որպես ցեղասպանություն վերապրած ժողովրդի սերունդ, հատուկ պատասխանատվություն ենք զգում ցեղասպանությունների միջազգային ճանաչման եւ դրա դրսեւորումների դեմ պայքարի գործընթացում` հանուն ցեղասպանություն տարած ժողովուրդների իրավունքների եւ պատմական ճշմարտության վերականգնման։ Ցեղասպանությունների կանխարգելումը նպատակ է, որին պետք է ձգտի ողջ քաղաքակիրթ մարդկությունը: Այս շեշտադրումները ավելի քան արդիական են հնչում այսօր՝ շարունակվող եւ նոր թափ ստացող մարդկային վայրագությունների խորապատկերի վրա»։ Ելնելով այս գործընթացում խորհրդարանների  առանձնահատուկ դերի գնահատումից՝ Հերմինե Նաղդալյանը բարձրաձայնեց ՀՀ ԱԺ-ի առաջարկը՝ ստեղծելու  միջազգային համագործության պլատֆորմ՝ «Խորհրդարանականները ընդդեմ  ցեղասպանության» կարգախոսով։

«21-րդ դարը պետք է զերծ լինի մարդկության դեմ հանցագործություններից եւ ցեղասպանություններից:  Հուսով ենք, որ ժամանակի ընթացքում միջազգային խորհրդարանական ամբիոնը կդառնա համագործակցության եւ մարդկության դեմ բոլոր տեսակի հանցագործությունների դեմ համատեղ պայքարի հիմնահարթակ՝ հանուն մարդու իրավունքների եւ մարդկային համընդհանուր արժեքների, հանուն ապահով եւ հաստատուն զարգացման, հանուն կոնֆլիկտների կանխարգելման եւ խաղաղարարական նախաձեռնությունների եւ հասարակությունների ու ժողովուրդների միջեւ վստահության մթնոլորտի ստեղծման եւ պահպանման», - ամփոփելով խոսքը` ընդգծեց զեկուցողը։

Ի դեպ,  հայ եւ ռուս խորհրդարանականները մասնակցեցին Յակուտսկում հայկական համայնքի կողմից կազմակերպված մի շարք միջոցառումներին, այդ թվում` այցելեցին հայկական Սուրբ Կարապետ եկեղեցի, մասնակցեցին մշակութային կրթական կենտրոնի հանդիսավոր բացմանը:

Հավելենք, որ Միջխորհրդարանական հանձնաժողովի հաջորդ` 27-րդ նիստը նվիրված է լինելու «Ռուս-հայկական մշակույթային համագործակցության զարգացումը» թեմայի քննարկմանը։ Եվ որոշում ընդունվեց Միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստն անցկացնել 2015 թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ՀՀ-ում:


Ներկայացրեց  ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԸ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Նենց բա­ներ են բաց­վե­լու, որ գնա գա­լիս եմ․ ԲԱՄԲԱՍԱՆՔԼավ, նամուս, թասիբ, ամո՞թ էլ չկա․ ԶԱՐՄԱՆՔՏարածաշրջանը մտել է իր ամենածանր փուլերից մեկըԷրդողանն ու Նեթանյահուն ՄԱԿ–ում լեզվակռվից կանցնե՞ն «իրար ծեծելուն»Առանց կրակ ծուխ չի լինում․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԱՄՆ-ն ակնկալում է հոկտեմբերին կազմակերպել Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպում. The AtlanticՔՊ կուսակցության վարչության նիստում որոշվել է՝ ՏԻՄ ընտրություններում Աբովյանի ցուցակը ով կգլխավորիReuters. Ռուսաստանը և ԱՄՆ–ն քննարկել են հնարավոր համատեղ էներգետիկ նախագծերըՌաֆայել Երանոսյանը նորություն ունի. նա «հարսանեկան» տեսանյութ է հրապարակել Ռուսաստանը սկսել է օգտագործել «Գերան-5» հրթիռային անօդաչուի նոր տեսակԿիևը փաստացի վերածվել է մերձռազմաճակատային քաղաքի. The GuardianՇՏԱՊ. Հայտնի իրավապաշպանը Իրանի դեսպանատան մոտ փակագծեր է բացումԿործանվել է ռուսական Տու-95 ռազմավարական ռմբակոծիչըԱվագանու ՔՊ-ական անդամը 300 հազար դրամանոց մեքենան 2 մլն-ով վարձակալության է տվել ՊՈԱԿ-ին․ «Հետք»Յունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր»Վերամբարձ կռունկի ընկնելու հետևանքով զոհ դարձած 2-րդ անձին ևս տեղափոխեցին «Շտապօգնության» մեքենայովՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր«20 միլիոն դրամը ոչ թե անձնական հոնորար է, այլ նախագծի բյուջե»․ Թաթա Սիմոնյանի թիմի պարզաբանումը Տիգրան Ավինյանի՝ նախապես հայտարարված մամուլի ասուլիսը չի կայանաՀոկտեմբերի 5-ից դեսպանությունների միջոցով անձնագրային ծառայությունը ժամանակավորապես դադարեցվում է

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված