ՋԵՆԻՖԵՐ ԼՈՊԵՍԻՆ ՍՊԱՌՆՈՒՄ Է ԵՐԿՈՒ ՏԱՐՎԱ ԱԶԱՏԱԶՐԿՈՒՄ
Արխիվ 12-16ՋԵՆԻՖԵՐ ԼՈՊԵՍԻՆ ՍՊԱՌՆՈՒՄ Է ԵՐԿՈՒ ՏԱՐՎԱ ԱԶԱՏԱԶՐԿՈՒՄ
Ամերիկացի հայտնի դերասանուհի, երգչուհի Ջենիֆեր Լոպեսին սպառնում է երկու տարվա ազատազրկում: Մարրոկոն երգչուհու դեմ դատական հայց է ներկայացրել`մեղադրելով «հասարական կարգը խախտելու» մեջ: Ներկայացված հայցում 45-ամյա Լոպեսը մեղադրվում է կանանց պատիվը ոտնահարելու եւ նրանց նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար: Մարրոկոյում գործող օրենսդրության համաձայն, նման վերաբերմունքի համար օրինազանցը պատժվում է երկու տարվա բանտարկությամբ:
Ըստ մեղադրողի` մայիսի 29-ին երգչուհին ելույթ է ունեցել Ռաբաթում, որտեղից ամբողջ շոուն հեռարձակվել է ազգային հեռուստատեսությամբ: Այդ շոուի ժամանակ էլ երգչուհին մարմինն ընդգրկող հագուստով ցուցադրել է մի քանի բաց պարեր, որի համար էլ ստիպված կհայտնվի դատարանում:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱն
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
